Խնկի Ծառեր
1
ակառակ բոլոր տոհմերի, մեր ազգությունն այս անգամ սկսվում է նախատատով: Այդպես է սովորեցրել պապս:Մեր նախատատ Շուշանը հրեղեն սպիտակ ձիով է մտել գյուղ: Գլուխը տղամարդավարի փաթաթած է եղել չալմայով: Մինչև ծնկները հասնող սապոգների մեջ նախշուն կոթերով զույգ փշտովներ են խրած եղել, կողքերից` զույգ դաշույններ: Նա սև այծենակաճը ետ է տարել ու կրծքին երևացել է բարուրած Խեչոն: Երբ նա գյուղ է մտել, այնտեղ եղել են մի քանի ցաքուցրիվ խրճիթներ: Նախքան մյուս տոհմերի բնակություն հաստատելը, նա գյուղի ամենալավ հողատարածությունները վերցրել է իրեն: Այնքան է վերցրել, որ Խեչոն տարիներ հետո ձմռան սկզբից յոթանասուն կովերի գոմաղբը, որպես պարարտանյութ քթոցով շալակել, հանդի մյուս ծայրից լցնելով եկել է մինչև գոմերը, ու գարունը նոր է բացվել: Որքան որ Շուշան նախատատի հայտնվելն է եղել խորհրդավոր, այնքան էլ` հեռանալը: Երբ Խեչոն աշխատող է դարձել, Շուշան նախատատը մի գիշեր նստել է իր սպիտակ ձին ու գնացել անվերադարձ:
Խեչոն` իր հողատարածությունների շատ հեռու հոսող գետից ժայռ ու դաշտեր փորելով, վտակ է բերել, անցկացրել իր հանդերի միջով, տների ներքև փորփրել, հետազոտումներ է կատարել, մինչև որ ջրաղացի համար ամուր, քարե սալիկներով ծածկված տեղ է ընտրել:
Հետո մի օր ուսանող Սերո հորեղբայրս ջրաղացի շուրջբոլորը ոսկու հանք է որոնած եղել, ու պապս քթի տակ խնդմնդացել է:
Խեչոն անտառից տասնհինգ ոտնաչափ երկարություն ունեցող հսկա կաղնի է կտրել, շալակն առած բերել, ջրաղացի համար «հոլուղ» է շինել: Գետերի երկայնքով տներ է կառուցել` քարից ու կաղնուց, իրար կպած թևթևի: Ու պատերի մեջ քառակուսի, պատուհանների նման անցքեր է թողել, որ հարսներն իրար հետ խոսեն, եղբայրները` իրարու հասնեն:
Մեծ օդայի դռան դիմացի պատի ճակատին ձվի դեղնուցով շաղախված կրով գրել. ԱՅՆ, ՈՐ ՍՈՒՏ ԱՍԵ ԿԱՄ ՄԱՐԴՈՒ ԳԵՇ ԱՍԵ ԿԱՄ ՀՅՈՒՐԸ ԽԱՐԴԱԽԵ, ԱՅՆ ԻՄ ՈՐԴԻՆ ՉԼԻՆԻ:
Մի օր ծերացած Խեչոն տղաներին ու հարսներին հանդ է հանել, ու պարագլուխ անցնելով, քոչարի է պարել: Պարելուց հետո գնացել է ջրաղաց, քնել է ու էլ չի արթնացել: Հետո պապս քոչարիի մասին պատմելիս, Խեչոյի ասածին, թե. «Քոչարին ռազմական պար է»,- ավելացնելու է. «Քոչարին չմոռանաք, մերոնք այնտեղ այդ պարը որպես առյուծի կաթ էին ըմպում և հիշեք` Շուշան նախամոր գալստյան ժամանակ նրա սպիտակ ձիու պոչը արյունոտ էր, ու նա գնաց այդ արյունը մզկիթների պատերին մաքրելու»:
Մեր ջրաղացից գնացող ջուրը գյուղը բաժանում է երկու մասի: Մի ափին սակավաբեր հողերում բնակություն են հաստատում Չարդախենք, մյուս ափին` վրացիք, Խուրջականենք: Խեչոյենք ու Չարդախենք որոշում են եկեղեցի կառուցել, բայց վեճ է առաջանում. ոչ մեկը չի ցանկանում իր հողատարածություններից զիջել: Ու պապս որոշում է մեր ազգով իր բաժին հողամասում եկեղեցին կառուցել: Երբ եկեղեցին պատրաստ է լինում, Չարդախենց Օնեսը, որպեսզի գյուղի առաջ ամոթով չմնա, իր տոհմով գետի վրա գեղեցիկ, զույգ կամարներով կամուրջ է գցում: Գետի մյուս ափին եկեղեցի են կառուցում նաև Խուրջականենք: Եվ գյուղն ունենում է երկու եկեղեցի: Պապիս ու Չարդախենց Օնեսի վեճն էլի շարունակվում է` թե իրենցից ով է լինելու տանուտեր ու իրար հետ չեն խոսում: Գյուղի տանուտեր է դառնում Խուրջականենց Օրեստին:
Պապս օրվա կեսին բարձրանում էր ջրաղացի կտուրը ու ձայն տալիս տան կողմը.
-Աղչի Հայկուշ, ի՞նչ ես եփել, գալիս եմ ճաշի:
-Ձուգ, ձուգ, Գիգոլը մուրծա էր բերել:
Պապս տարուբերում էր գլուխն ու ասում.
-Էցքիրե է, ամ մամա ձաղլս :
Գյուղացիք լսել են, որ Օնանն այդ ժամին ճաշի է գնում, գնացել են ու փոցխ ու եղան են խնդրել, իսկ պապս նրանց ցորենի մաքուր օղի է հյուրասիրել թարմ մուրծայի հետ:
Պապս հավաքում է եղբայրներին ու շռշռանի ներքևի մասում մի տուն կառուցում իրենից փոքրի` Գիգոլի համար: Երբ ջրաղացքարը մաշվում էր, կանգնեցնում էին մի տասն օրով, որպեսի զինգեն: Հավաքվող ջուրը ջրաղացից մի քիչ վերև հատուկ տեղ ուներ, երբ թողնում էին, հսկայական քարերի միջով շռշռալով իջնում էր ցած, Գիգոլի նորաշեն տան առջևով: Իսկ հետո, երբ քարը զինգվում էր, նորից շռշռանի ջուրը փակում էին, ու ցամաքած հունի քարերի մեջ շատ ձուկ էր լինում:
«Թող ձուգն էլ մերը լինի, անտեր չփչանա»,- ասել էր պապս:
Մարգարը` Գիգոլից փոքրը, ապրում էր մեզանից քիչ վերև, գետի մյուս ափին: Երկուստեք խռովություն կար: Մարգարի քիթը կախ էր, որ իրեն թեք դիրք ունեցող հողատարածություն էր բաժին ընկել: Ջրելուց` ջուրը կլկլալեն վազում էր ու չէր ջրում ու ամեն տարի եղբայրներից քիչ բերք էր ստանում: Մերոնց քիթն էլ կախ էր, որ Մարգարը վրացի կին էր առել, առանց պապիս հետ խորհրդակցելու:
Մենք էլ նրանց կողմերը չէինք գնում: Մեզ պատմել էին, որ Մարգարենց ծառերի տակ մարդագել կա: Մարդագելի գոյությունը մեր վտիտ մարմինները այնքան պահեց սարսափի մեջ, մինչև որ մի օր Տիրան հորեղբորս տղան` Սերոբը, Մարգարի խորթ աղջկա հետ կտուր բարձրացավ:
Մարգարը ոչ սատանային էր հավատում, ոչ էլ` Աստծուն: Պապս երբ եկեղեցի է կառուցել, Մարգարն ասել է. «Իզուր գործ է, փողերը պահի, մեծ ընտանիք ենք, պետք կգա: Աստվածս ո՞րն է»:
Դրանից հետո, որպեսզի սատանայի լինել-չլինելն էլ իմանա, ամբողջ մի տարի թափառում է գյուղի սար ու ձորում, այն հավանական տեղերում, որտեղ հնարավոր էր հանդիպել չար ոգուն: Տեսնում է, որ սատանա էլ չկա, մի օր էլ… մարդ է սպանում:
Խաչը ջուրը գցելու օրերին վրացիներն ու մերոնք վիճում են, թե իրենցից ու՞մ խաչն է արժանի ավելի վերև ջուրն ընկնելու: Մեր տեր-Հակոբը և ուփալո-Լոմոն իրար չեն զիջում, վեհափառներից մեկը խաչը ձեռքին բարձրանում է վերև, իսկ մյուսը` ավելի վերև: Արարողության մասնակից երկազգի ամբոխի միջև ծեծկռտուք է սկսվում: Հրացանով հայտնվում է Մարգարը, ու նրա արձակած գնդակը տապալում է ուփալո-Լոմոյին: Մարգարն ասում է. «Տեր-Հակոբ, գետը քոնն է, խաչը որտեղ ուզում ես, այնտեղ էլ գցիր, հիմա արդեն վերև-ներքև չկա»:
Տեր-Հակոբը խաչը ջուրը գցելու մեր արարողությունն է կատարում: Եվ քանի որ վրացիները գյուղում օծված տերտեր չունեին, ուփալո-Լոմոյին փոխարինողն էլ մինչև կգար հեռուներից, ինքը ժամանակավոր նրանց ծիսակատարությունն էլ է անում և խաղաղություն սերմանելու ու իշխանություններին վստահելի նկատվելու համար, նրանց խաչը մերից` որ քիչ առաջ ինքն էր թաթախել, ավելի վերև է գցում:
2

3