Սև Գիրք, Ծանր Բզեզ

 

(Հատված)

 

 

 

 

 

 

 

 

                                                       Իմ ճանապարհին ես   հիվանդացա:

                                                       Եվ երազի մեջ ես թափառում եմ

                                                       Արևից այրված արտերի վրա:

ԲԱՍԻՈ. «Մահամերձի երգը»

 

 

 

 

 

 

Նվիրվում է հրազդանցի ազատամարտիկներին.

նրանք ոչ մահվան առաջ կանգ առան,

ոչ էլ Աստծուն ծաղրեցին:

 

 

Եթե ես իմա­նա­յի, որ պա­տաս­խա­նում եմ նրան, ով կա­րող է վե­րա­դառ­նալ աշ­խարհ, այս բո­ցը չէր դո­ղա, բայց եթե ճշ­մա­րիտ է, որ ոչ ոք կեն­դա­նի չի վե­րա­դար­ձել այս խոս­քե­րով, ես քեզ կպա­տաս­խա­նեմ՝ չվա­խե­նա­լով խայ­տա­ռա­կութ­յու­նից:

ԴԱՆ­ՏԵ, «Աստ­վա­ծա­յին կա­տա­կեր­գութ­յուն»,

դժոխք, երգ 27, 61-66

 

 

ԽՆՈ­ՑԻ­ՆԵՐ ՀԵ­ԾԱԾ ՅՈԹ ՎՀ­ՈԻԿ­ՆԵ­ՐԸ

 

 

 

 

Ան­համ­բեր լու­սա­բա­ցին սպա­սե­լը, տասն օր­վա անք­նութ­յու­նը, պա­տից պատ գնալ-գա­լով տա­ռա­պե­լը՝ գի­շեր­վա ժա­մը չոր­սի խա­ղաղ լռութ­յան մեջ ձայ­ներ էր լսել տա­լիս, թե ինչ­պես սա­րից իջած մա­ռա­խու­ղը հո­ղը լի­զեց, մթան մեջ քար ճա­քեց, անձրևի առա­ջին կա­թիլն ըն­կավ, ու իմ ոտ­նա­ձայ­նը, անշ­տապ եր­թը, չվա­զե­լը, ջրա­փո­սե­րի մի­ջով անց­նե­լը, այդ թա­ղի շնե­րի արթ­նա­նալ՝ միան­գա­մից հա­չե­լը, բա­րակ անձրևի՝ նրա պա­ղի՝ անընդ­հատ, ու­ղիղ վերևից ներքև գլ­խիս, քի­թու­բե­րա­նիս խփել՝ ջրի՝ ար­դեն մարմ­նիս հաս­նե­լը, սայ­թա­քել բարձ­րա­նալս, ետևիցս քայ­լող իմ ոտ­նա­ձայ­նը, առանց ետ նա­յե­լու բա­ցա­կա գնալս՝ սվս­վաց­նող քթե­րով շնե­րի՝ տար­բեր բա­կե­րից միան­գա­մից դարձ­յալ հա­վաք­վելն ու կա­տա­ղի հա­չոց­նե­րով ու­ղեկ­ցե­լը, թաց դն­չե­րը սրունք­նե­րիս հասց­նե­լը, երկն­քի, մթի, պաղ անձրևի մի­ջով՝ անց­նող գի­շե­րա­յին մի թռչ­նի՝ կենտ կան­չը, հի­վան­դա­նո­ցը դարձ­յալ տես­նե­լու սաստ­կա­ցող վա­խից՝ շնե­րին քշե­լու հա­մար իմ չշրջ­վե­լը, ետ չնա­յե­լը, իմ ոտ­նա­ձայ­նը, ծա­ռե­րից այն կողմ, մութ զանգ­վա­ծի մեջ լույ­սի բռնկ­վել-հանգ­չե­լը՝ կայ­ծա­կի շա­ռա­չը, հա­մա­տա­րած խա­վա­րը՝ նրա մեջ ինչ-որ բա­նի ներ­կա­յութ­յու­նը՝ ձիու, չղ­ջի­կի, չգի­տակց­վա­ծի անց­նե­լու նմա­նութ­յու­նը, հե­տո իմ բա­ցա­կա, չո­րըորդ հարկ բարձ­րա­նա­լը, բայց դեռ առա­ջին հար­կից՝ ոտ­նա­ձայ­նե­րիս լս­վե­լը, մեր դու­ռը չէ, հարևանի դռան ծե­ծե­լը՝ դր­կից կնոջ՝ դեմքս զն­նե­լը, նա­յելն ու միան­գա­մից տես­նել-ասե­լը. «Օնան, հայրդ մա­հա­ցավ», ժպի­տը… իմ ժպ­տա­լու ան­վեր­ջութ­յու­նը, ոտ­նա­ձայ­նե­րիս առա­ջի­նից ար­դեն եր­րորդ հարկ հասնելն ու իմ՝ միայն այդ բա­ցա­կա պա­հին գլ­խի ընկ­նե­լը, որ կի­նը հղի է…

Հե­տո, տա­րի­ներ անց, մեր այդ դեմ-դի­մաց կանգ­նե­լու, նաև հան­կար­ծա­կի սկս­ված, չդա­դա­րող իմ զկռ­տա­լու տե­սա­րա­նը, երբ ու­ղեղս սկ­սեց առանց պատ­ճա­ռի նո­րից վե­րա­դարձ­նել և, որ­պես ար­ձա­նագ­րած փաստ, հա­ճախ կրկ­նել՝ հաս­կա­ցա, որ այն ժա­մա­նակ՝ իմ մե­խա­նի­կա­կան գո­յութ­յան օրե­րին, գի­շե­րա­նո­ցի տակ նրա պտուկ­ներն եմ տե­սել:

Հի­վան­դութ­յան տաս­նե­րորդ օրը՝ գի­շեր­վա ժա­մը մե­կին, հայրս օդ ու­զեց, ասաց. «Օդ չկա»: Հեր­թա­պահ բժիշ­կը բո­լո­րին ան­հայտ մի տեղ էր քնել, նրան չէի կա­րո­ղա­նում գտ­նել: Բուժ­քույ­րերն էլ ասում էին. «Թթ­վա­ծին չկա,– ասում էին,– շա­բաթ, կի­րա­կի է եղել, մե­քե­նա չեն տրա­մադ­րել, բե­րող չի եղել»: Գնա­ցել եմ մո­տա­կա թա­ղա­մա­սը, կանգ­նել եմ բա­կում մե­քե­նա կա­յա­նած տան առաջ, թա­կում եմ դու­ռը, հե­տո՝ պա­տու­հա­նը: Ասում եմ. «Հորս թթ­վա­ծին է պետք, մի ժամ­վա ըն­թաց­քում պի­տի բե­րենք»: Վա­րոր­դը հար­բած, քնած է, չի արթ­նա­ցել: Հե­ռու տե­ղից՝ քե­նու թա­ղու­մից նոր է վե­րա­դար­ձել: Խնդ­րել եմ՝ գո­նե իրենց ձեռ­նա­սայ­լա­կը թող տան: Բուժ­քույ­րերն օգ­նել են, թթ­ված­նի բա­լո­նը դրել ենք սայ­լա­կին: Հե­տո նրան­ցից՝ չն­կատ­վող ստինք­նե­րով, այն նոսր բե­ղե­րով թու­խը, որն իմ վե­րա­դար­ձը տես­նե­լով՝ ներքև վա­զեց օգ­նե­լու, ասում էր. «Որ եկար, աչ­քերդ կար­միր-կար­միր էին, միան­գա­մից հաս­կա­ցա, որ ձեռ­նա­սայ­լա­կի բռ­նա­կը կրծ­քիդ դեմ արած քա­ղա­քի մի ծայ­րից մյու­սը լա­ցե­լով ես գնա­ցել, լա­ցե­լով եկել, բայց ար­ցունք­ներդ ներս, փորդ են լց­վել»:

Թթ­վա­ծի­նը միաց­րել եմ, հորս շուր­թե­րը ճաքճք­ված են, ասում է՝ չէ: Մեջ­քի վրա պառ­կած՝ ամ­բողջ մար­մի­նը՝ չէ, միայն գլուխն է շր­ջում դե­պի պա­տը, գի­տեմ, որ հի­մա կմեռ­նի, ժա­մա­ցույ­ցին եմ նա­յում՝ գի­շեր­վա չորսն է, խա­ղաղ հան­գավ: Եվ լաց լի­նել և ծխել եմ ու­զում: Նրա­նից ամա­չում եմ, եր­բեք իր ներ­կա­յութ­յամբ չեմ ծխել, ոչ էլ լաց եմ եղել, դուրս եկա մի­ջանցք: Որո­վայ­նիս բո­լոր մկան­նե­րը միան­գա­մից թու­լա­ցել են. ծխա­խո­տը բե­րա­նիս, կանգ­նել զու­գա­րա­նի մութ մթի մեջ, պոր­տիս տա­կի սուր մրմ­ռո­ցով մի­զում եմ պա­տե­րին, հա­տա­կին, ծնկ­նե­րիս: Մի տեղ՝ խոր­շում, քնի մեջ հի­վան­դը տն­քում է, նաև մորս երգն եմ լսում: Ծխա­խոտ ծխե­լու չափ ժա­մա­նակ է ան­ցել, հորս դեմ­քին մի ան­ծա­նոթ գույն էլ կա: Մայրս լաց չի լի­նում, ար­ձա­կել է ոս­կե­դե­զին վար­սե­րը՝ մինչև կոն­քերն են հաս­նում, եր­գում է: Չեմ էլ հաս­կա­նում, այդ եր­գե­լը կո՞ծ է, թե՞ դա­նա­կը ձեռ­քին և մա­զերն է կտ­րում, և լաց է լի­նում: Զար­թու­ցի­չի զանգն է միա­նում, սկզ­բում նա, հե­տո,ես` ահա­բեկ­ված նա­յում ենք հորս դեմ­քին, ու­րեմն զան­գը սար­սա­փե­լի ու­ժեղ է: Ժա­մա­ցույցն եմ որո­նում, միան­գա­մից ճիշտ տե­ղը չգտ­նե­լուց զգաց­վում է, որ զան­գի հն­չեղ սառ­նութ­յու­նը սո­ղում է ու­ղե­ղի վրա…

Մորս միայ­նակ չթող­նե­լու հա­մար հարևան սեն­յա­կից հի­վան­դա­տեր ծեր կի­նը եկավ: Ասում է. «Գի­տե՞ք, աղջ­կաս ասա­ցի, որ այդ մար­դը կմեռ­նի,- ասա­ցի,- տես ինչ բլ­բուլ է կտ­րել, խո­սում-խո­սում՝ տղա­յին ինչ­պի­սի խոր­հուրդ­ներ է տա­լիս, ասա­ցի,- նա կմեռ­նի: Այդ­պես էլ եղավ, օղոր­մի նրան: Պա­տը բա­րակ է, մենք ամեն ինչ լսում էինք, երբ տղա­յի մա­սին էր խո­սում, թե քա­նի ան­գամ Աստ­ված նրան փր­կեց մա­հա­պա­տիժ իրա­կա­նաց­նող­նե­րի դա­րան­նե­րից, որ իր սիր­տը խն­դաց­նի…»: Խոս­քը կի­սատ է թող­նում, ու­շա­դիր դեմքս է զն­նում, ասում է. «Մի­ջանց­քով գնալ-գա­լուդ ժա­մա­նակ տե­սել էի՝ դեմ­քիդ պա­տա­հած­նե­րի նշա­նը կա… Ու­րեմն, երբ հա­սավ ձեր ըն­տա­նի­քին, թե ում եք դուք և ո՞վ է ձեզ փող պարտք և ժա­մա­նակն է, որ ձեր պատշ­գամ­բի հին փեղ­կե­րը փո­խեք, աղջ­կաս ասա­ցի՝ վերջ, Էլեկտ­րա: Մենք հույն ենք, դրա հա­մար աղջ­կաս անու­նը ձեր անուն­նե­րին նման չէ: Ասա­ցի՝ վերջ, նրան էլ փր­կութ­յուն չկա,- ասա­ցի,- բայց դու այդ մար­դուց սիրտ պի­տի վերց­նես,- ասա­ցի,- տես­նո՞ւմ ես՝ ինչ հա­մար­ձակն է, վեր­ջին վայրկ­յա­նին էլ չի վա­խե­նում, իբրև թե մահն ի՞նչ է որ, դուք պատշգամ­բի հա­մար նոր փեղ­կեր գնե­ցեք,- ասա­ցի,- դու էլ նրա­նից օրի­նակ վերց­րու, այդ­քան վա­խե­նալ պետք չէ»: Շրջ­վում է դե­պի ինձ. «Աղ­ջիկս էլ էսօր-էգուց է»– ասում է,– օղոր­մի հորդ…»: Նա էլի խո­սում է, մայրս նրան չի լսում՝ հորս մար­մի­նը փոքր է, գլու­խը՝ խո­շոր, մա­զերն է հար­դա­րում, որ ծնո­տը կա­պե­լուց գզգզ­ված չցց­վեն կա­պի­չի տա­կից, սան­րը շար­ժում է խո­շոր գլ­խի վրա­յով, մահ­ճա­կա­լի զս­պա­նակ­նե­րը, ձեռ­քի ռիթ­մին հա­մա­պա­տաս­խան, մե­տա­ղի ձայն են հա­նում՝ բարձր, հե­տո՝ թույլ… Երգ է ասում՝ փոր­ձում է ծնո­տը կա­պել, չեմ հաս­կա­նում, այդ եր­գե­լը մե­ղե­դի՞ է, թե՞ լա­չա­կը ձեռ­քին և ծնոտն է կա­պում, և լաց է լի­նում: Ինչ­քան կա­պում է, չի փակ­վում, ծնո­տը նո­րից բաց­վում է: Հե­տո հույն կի­նը մորս ձեռ­քից վերց­նում է լա­չա­կը, ինձ հարց­նում է. «Լսե՞լ ես, քա­ղա­քում խնո­ցի­ներ հե­ծած յոթ վհուկ­ներ են երևացել…»: Մո­տե­նում, կռա­նում է հորս խո­շոր գլ­խի վրա, ական­ջին իրե՞նց, թե այլ լեզ­վով խոսք է ասում, և ծնո­տը կապ­վում է: Շրջ­վում, ինձ ասում է. «Բա, տղա ջան, մարդն ան­շունչ մարմ­նի ան­հա­տակ խոր­քում է, եթե հե­ռա­նում էլ է, դարձ­յալ այն­տեղ է, գար­նան հոտն առած աքա­ղա­ղի նման զո­րեղ ձայն պի­տի հասց­նես ական­ջին, որով­հետև մա­հա­ցած­նե­րը գի­տեն, որ ող­ջե­րը հենց դրան են հա­վա­տում»:

Դուրս եմ գա­լիս, նս­տում եմ հա­տա­կին, մեջ­քով հեն­վում եմ մի­ջանց­քի պա­տին, ծխում եմ: Բժշ­կին չեմ գտել, որ մեզ օգ­նի: Բուժ­քույ­րե­րի ցու­ցու­մով, այն բո­լոր հա­վա­նա­կան սեն­յակ­նե­րում, ուր նա պի­տի քնած լի­ներ, որո­նում, չեմ գտ­նում: Բուժ­քույ­րերն իրենք էլ որո­նում, չեն կա­րո­ղա­նում գտ­նել:

Հույն կի­նը կող­քովս անց­նում, գնում է: Ներ­սում մայրս եր­գում է, չեմ էլ հաս­կա­նում՝ դա եր­գե՞լ է, թե՞ խո­նավ լա­թը ձեռ­քին և հորս մար­մինն է լվա­նում, և լաց է լի­նում: Մահ­ճա­կա­լի զս­պա­նակ­նե­րը գլոր­վող ծան­րութ­յան պատ­ճա­ռով պայ­թում, կտրտ­վող սարթ մե­տա­ղի ձայն են հա­նում, մայրս հի­մա նո­րից շր­ջում է մյուս կո­ղին, հե­տո նո­րից գլոր­վում է ծան­րը, պայ­թում է զս­պա­նա­կե մե­տա­ղը, լո­ղաց­րել, ավար­տել է, ձյու­նա­ճեր­մակ սպի­տա­կե­ղեն է հագց­նում, հար­դա­րում, ահա կր­կին շր­ջում է ծան­րին՝ զս­պա­նակ­նե­րը սարթ մե­տա­ղե ձայն են հա­նում, մահ­ճա­կա­լը դո­ղում, ցնց­վում է: Հի­մա ոս­կե­դե­ղին, մինչև կոն­քե­րը հաս­նող վար­սե­րը կտ­րում է երգ ասե­լով և հյուս առ հյուս պառ­կեց­նում է հորս կող­քին:

Նա այդ­պես, երեք օր անընդ­հատ եր­գում է, մինչև հորս տա­նե­լու վեր­ջին վայրկ­յա­նը, ու պարզ չէ՝ դա երգ ասե՞լ է, թե՞ կոծ:

Հո­րեղ­բայր­ներս դա­գա­ղը՝ նոր լվա­ցած, փայլփ­լուն ավ­տո­բու­սի մեջ, ոտ­քե­րի տակ՝ հա­տա­կին են դնում, իրենք՝ վեց հո­գով, «Պրի­մա» պա­պի­րոս­նե­րը բե­րան­նե­րին, մա­հու­դե մուգ կար­միր կոստ­յում­նե­րով՝ ցան­կա­պա­տին թա­ռած աքա­ղաղ­նե­րի պես, շար­վել են հեր­թա­կա­նութ­յամբ դա­գա­ղի երկ­կողմ նս­տա­րան­նե­րին:

Իրենք էին նրան գյու­ղից բե­րել բու­ժե­լու, հի­մա եկել, ան­կեն­դան մար­մինն ան­խոս ետ են տա­նում:

Թա­ղու­մը, յո­թը ան­ցել է, քա­ռա­սուն­քի օրը մա­յիսն է. կա­նա­չի մեջ զե­ռուն­ներ են թռչ­կո­տում, թաց քթե­րով շնե­րը ոհ­մակ­նե­րով շր­ջում են հե­ռու­նե­րում, ոտ­քե­րի տակ խոտ է ջարդ­վում, մայրս, արա­րո­ղութ­յան մաս­նա­կից ժո­ղովր­դի ներ­կա­յութ­յամբ, շիր­մաթմ­բի վրա­յից հայ­տա­րա­րութ­յուն է անում, թե՝ «Հան­գուց­յա­լը հան­դա­պա­հութ­յու­նից ավե­լի շատ հարս­տութ­յուն տուն բե­րեց, քան իր ամ­բողջ կյան­քում աշ­խա­տած մնա­ցած տե­ղե­րից միա­սին վերց­րած»: Խոսքն իրեն այդ­պես խա­րա­զա­նո­ղի մա­սին է: Ինքն էլ հրա­ժար­վում է, էլ չի ցան­կա­նում գյու­ղում ապ­րել, ասում է. «Պի­տի գնամ քա­ղաք, Օնա­նի տանն եմ ապ­րե­լու»:

Հայրս գի­շեր­վա ժամր չոր­սին մա­հա­ցավ հի­վան­դա­նո­ցում: Մորս թո­ղե­ցի նրա մոտ, հա­չող շնե­րի ոհ­մա­կը ետևս գցած, առանց շրջ­վել-նա­յե­լու եկա տուն, կանգ­նե­ցի հարևան կնոջ դռա­նը:

Իսկ նա չի հարց­նում, ասում է. «Օնան, հայրդ մա­հա­ցավ»: Ներս չի թող­նում, ձեռքս բռ­նում՝ միա­սին գա­լիս, կանգ­նում ենք մեր դռան առաջ: Տես­նում եմ, թե ինչ­պես է նրա բա­րակ, թա­փան­ցիկ մա­տը դռան զան­գի կո­ճա­կը սեղ­մում: Մի քա­նի բան՝ գի­շե­րա­նո­ցի կար­ճաթևութ­յու­նից դուրս մնա­ցած ու­սե­րը, ստինք­նե­րի կո­րը, մարմ­նից եկող ան­կող­նու բուր­մուն­քը միան­գա­մից, միա­ժա­մա­նակ հա­սու դար­ձան ինձ: Դու­ռը բաց է: Նո­յեմն ըն­դա­ռաջ եկավ: Եր­կու­սով պառ­կեց­նում, ծած­կում են վեր­մա­կով: Նրանք՝ սկզ­բից Նո­յե­մը, հե­տո նա լաց են լի­նում: Ես քնած եմ: Ու­ղե­ղիս ձայն է հաս­նում՝ լաց: Շն­չա­ռութ­յուն. «Քնիր, քնիր, այս ժա­մին դուրս չգաս, չդի­մա­վո­րես քո հո­րը: Նրա դեմ­քին՝ քեզ հետ խո­սող այն­պի­սի բան կտես­նես, որ այլևս չես վե­րա­դառ­նա: Չդի­մա­վո­րես քո հո­րը՝ դեմ­քի նշա­նը չտես­նես»:

Լույ­սի շր­ջա­նա­գիծ է մա­րում պա­տին: Նրանք՝ խնո­ցի­ներ հե­ծած յոթ վհուկ­նե­րը, ան­ցան, գնա­ցին: Քնած եմ, ամեն ինչ հան­գած է իմ ներ­սում: Ու­զում եմ արթ­նա­նալ, չեմ կա­րո­ղա­նում, իսկ հա­վա­սար քայլ­քը գա­լիս էր, դմբդմ­բո­ցը հաս­նում էր, շատ մարդ­կանց՝ միա­սին աս­տի­ճան­նե­րը բարձ­րա­նա­լու, աս­տի­ճան­նե­րը զույգ-զույգ՝ դըմբ, դըմբ, դըմբ: Ու­սե­րի վրա դա­գաղ բե­րե­լու քայլք էր, բազ­մութ­յան գա­լուստ, շքեր­թով անց­նող ժո­ղովր­դի միա­հա­մու­ռութ­յուն, իսկ ես դեռ քնած եմ:

 

* * *

 

Ան­նա­յի հետ օդա­նա­վա­կա­յա­նում ենք: Հու­նիս, թե հու­լիս ամիսն էր, կամ էլ` հու­նի­սը վեր­ջա­ցել, հու­լի­սի սկիզբն էր: Աս­ֆալ­տը ջրի­կա­ցել, հո­սում էր, մե­քե­նա­նե­րի դո­ղե­րի տա­կից փախ­չում, գա­լիս սա­պատ-սա­պատ կանգ­նում էր լու­սան­շան­նե­րի տակ՝ փո­ղոց­նե­րի բե­րա­նին: Արևն այ­րում էր: Ասա­ցին` «Ան­նան հե­ղի­նա­կա­վոր թեր­թե­րից մե­կի աշ­խա­տա­կիցն է»: Մեզ ծա­նո­թաց­րե­ցին, չոր­սով ծխում՝ թեր­մո­սից սուրճ ենք խմում՝ գու­նա­թափ տաք­սի­նե­րի վա­րորդ­նե­րը հեռ­վից մեզ են զն­նում: Դես-դեն ըն­կած լրագ­րե­րը շո­գից դեղ­նել են: Նրանք՝ ծա­նո­թաց­նող­նե­րը, գնա­ցին, եր­կու­սով գոր­ծուղ­ման ենք մեկ­նում: Ինք­նա­թի­ռը չվա­ցու­ցա­կից եր­կու ժամ ու­շա­ցել էր:

Երբ հա­սանք, օդա­նա­վա­կա­յա­նում ցան­կա­ցած ժա­մա­նո­ղի ստու­գում էին: Եր­կու­սիս խու­զար­կե­ցին: Պա­յու­սակ­նե­րիս պա­րու­նա­կութ­յու­նը ցա­քուց­րիվ շր­ջե­ցին, թա­փե­ցին ոտ­քե­րի տակ, տոթ՝ քր­տին­քի հոտ կա: Անձ­նա­կան իրե­րը մե­կառ­մեկ զն­նում են: Ան­նա­յի սպի­տա­կե­ղե­նին ձեռք են զար­կում: Տես­նում եմ ձյու­նա­ճեր­մակ եր­կու ներք­նա­շո­րե­րը: Առար­կութ­յուն չէր ըն­դուն­վում: Բե­րան­նե­րի շն­չա­ռութ­յան տա­քի հետ՝ օղու և ան­քուն գի­շեր­ներ անց­կաց­րած տագ­նա­պած ու­ղե­ղի կծ­վա­հոտ է փչում: Մեր գոր­ծուղ­ման թեր­թիկ­նե­րին, ձայ­նագ­րիչ մագ­նի­տո­ֆոն­նե­րին կաս­կա­ծում են:

Ուսս ցա­վեց­նե­լու չափ հրե­լով՝ ասա­ցին. «Վե­ճի արդ­յուն­քը շատ վատ է լի­նում»: Հա­տուկ ջո­կա­տի հրա­մա­նա­տա­րին բա­ցատ­րում էի՝ մի վանք կա, եկել ենք նրա յոթ հար­յու­րամ­յա­կի արա­րո­ղութ­յա­նը մաս­նակ­ցե­լու, լրագ­րող­ներ ենք, ձայ­նագ­րիչ­ներն էլ այդ նպա­տա­կի հա­մար են: Մի տեղ գի­նի էր թափ­վել, թթ­ված գի­նու հոտ էլ կար: Օդա­նա­վից իջած կա­նայք չէին կա­րո­ղա­նում բո­ղո­քել, որ իրենց տղա­մարդ զին­վոր­ներն են խու­զար­կում: Կա­պի­տա­նը զան­գա­հա­րեց, ճշ­տեց, մեզ ասաց՝ գնա­ցեք:

Պա­յու­սակ­նե­րը ձեռք­նե­րիցս և ուս­նե­րիցս կախ՝ մեզ հատ­կաց­ված հան­րա­կա­ցա­րանն էինք որո­նում, չէինք կա­րո­ղա­նում գտ­նել:

Զին­վո­րա­կան մե­քե­նա եկավ, մեզ սեղ­մեց մայ­թեզ­րին, սոլ­յար­կա­յով աշ­խա­տող մո­տո­րը հռն­դում էր, սև ծու­խը փչում դեմք­նե­րիս:

Ասա­ցին. «Ան­ցա­թուղթ չու­նեք, իսկ պա­րե­տա­յին ժամն սկս­վել է»: Դրե­ցին մե­քե­նան, տա­րան մի մեծ գոր­ծա­րա­նի բա­կը: Բե­րանք­սի­վայր, աս­ֆալ­տին պառ­կած մար­դիկ կա­յին: Անձրևանո­ցի գլ­խար­կի տա­կից մա­յո­րի միայն քիթն էր դուր­սը, ասաց. «Դուք էլ պառ­կեք, որ իմա­նաք, թե «где раки зимуют»: Մա­յո­րի քիթն անձրևոտ էր, թաց, հա­մար­յա միմ­յանց աչ­քե­րը չէինք տես­նում, ասա­ցի. «Մա­յոր, ահա իմ ձայ­նագ­րի­չը, ճա­պո­նա­կան է, ձայ­նագ­րի­չը վերց­րու, թող քեզ նվեր լի­նի: Ինձ պառ­կեց­րու գետ­նին, աղջ­կան՝ չէ. նա իմ սի­րած աղ­ջիկն է, թող չպառ­կի»: Մագ­նի­տո­ֆո­նը խո­թեց գր­պա­նը. «Թող նա կանգ­նած մնա»,– հրա­մա­յեց: Հե­տո փո­րիս տակ թաց աս­ֆալ­տը զգա­ցի, բե­րա­նիս մոտ Ան­նա­յի ոտ­նա­թա­թերն են ու հս­կող զին­վոր­նե­րի գնա­ցող-եկող սա­պոգ­նե­րը: Մանր, պաղ անձրևի կա­թիլ­նե­րը ական­ջիս տակ հար­վա­ծում են աս­ֆալ­տին, Ան­նա­յի կո­շիկ­նե­րին: Տն­քում են հեռ­վից, մո­տի­կից: Ով չի դի­մա­նում, ցան­կա­նում է բարձ­րա­նալ, կրա­կում են նրանց գլ­խա­վերևով, ստի­պում նո­րից պառ­կել: Կր­կին լռութ­յուն է իջ­նում՝ սաս­տիկ թանձր, խուլ ան­ձայ­նութ­յուն: Ավե­լի ուշ Ան­նան լաց եղավ, մթան մեջ մյուս կա­նայք էլ էին հեծկլ­տում:

Հո­ղը սեղմ­վում է ազդ­րե­րիս արան­քը, շն­չում է փո­րիս տակ. մար­մինս թույլ, ծանր և ան­զոր պառ­կած է նրա վրա, չէի հաս­կա­նում՝ ին­չից է այդ­քան անուժ:

Մու­թը կապ­տեց, ծի­տը ծա­ռին թևը թա­փա­հա­րեց, դեռ լույսն աղ­ջա­մուղ­ջից չէր տա­րան­ջատ­վել, հա­զիվ նշ­մար­վում էին զին­վոր­նե­րի դեմ­քերն ու զեն­քե­րը, ճա­կատս դրե­ցի Ան­նա­յի ոտ­նա­թա­թե­րին: Բե­րանս հո­ղի վրա է: Ան­նան էլ է զեն­քը տես­նում, ասա­ցի՝ ահա հա­վեր­ժա­կա­նը: Զին­վո­րը եկավ, իմ դիր­քից չէր երևում, սա­պո­գը գա­լիս էր, բարձ­րա­ցավ ձեռ­քիս, մատ­ներս մնա­ցին ներ­բա­նի ու հո­ղի արան­քում:

Նրա ձայնն ավե­լի վերևում էր հն­չում, ձայնն Ան­նա­յին ասաց՝ չխո­սեք: Ջարդրտ­ված մատ­նե­րիս մեջ առած Ան­նա­յի ոտ­նա­թա­թե­րը դո­ղում էին, գի­տեի՝ նա չի մր­սում, նա սրթսր­թա­լով լաց է լի­նում ինձ հա­մար… Իսկ հո­ղը կար, շն­չում էր իմ փո­րի տակ… Քիթ ու բե­րանս հո­ղի վրա է:

Սև աս­ֆալ­տը՝ ստ­վեր­նե­րով:

Լույ­սը բաց­վեց, մե­կը պառ­կած տե­ղից բարձ­րա­ցավ, սաս­տող ձայն չհն­չեց, հե­տո տն­քո­ցով մեկ ու­րի­շը, դարձ­յալ ար­գե­լող չե­ղավ, բո­լոր պառ­կած­ներս բարձ­րա­ցանք, տե­սանք մեր շուր­ջը ոչ ոք չկա: Մենք իրար հետ չէինք խո­սում, ամեն մե­կը գլու­խը կախ արագ հե­ռա­նում էր: Գոր­ծա­րա­նի բա­կում կար­ծես զին­վոր­ներ չէին եղել, նրան­ցից հետք չկար, ան­գամ գի­շե­րը կրա­կած դա­տարկ պար­կուճ­ներ, գի­նու շշեր, ծխա­խո­տի մնա­ցուկ­ներ էլ չտե­սա: Մի­ջատ­նե­րը կապ­տաթև սա­հում են ջրա­փո­սե­րի վրա: Անձրևը կտըր­վեց, արևը բարձ­րա­նում է, գու­ցե դարձ­յալ տոթ լի­նի:

 

Նո­րի­կը մե­քե­նան է վա­րում, ես օղի եմ խմում, Ան­նան, գի­շեր­վա անք­նութ­յու­նից հե­տո, ետ­նա­մա­սում քնած է: Այդ օրե­րին, ով­քեր կա­րող էին ինչ-որ բան անել, գա­լիս, հա­վաք­վում էին մի տեղ: Նո­րիկն ասաց, որ կա­րող է մարդ սպա­նել: Դրա հա­մար է եկել: Նա մի ան­գամ դա արել է:

Ճամ­փեզ­րին կանգ­նեց, չոր լա­թով հողմնապա­կին էր մաք­րում, ես էլի օղի խմե­ցի, Ան­նան քնի մեջ տն­քաց: Մե­քե­նան քա­րու­քանդ ճամ­փի վրա ոս­տոս­տում է, չէինք խո­սում: Նո­րի­կը դարձ­յալ ծխեց: Եր­կու բաց կո­ղա­պա­կի­նե­րից փո­շու հետ մի­ջան­ցիկ քա­մին է խփում: Այդ­պի­սի լռութ­յու­նը պետք էր, հե­տո միան­գա­մից կտր­վեց:

Ասում է. «Ինձ տա­րան իրենց մայ­րա­քա­ղա­քը ու նս­տեց­րին մա­հա­պարտ­նե­րի խու­ցը: Դա­տա­կան որո­շու­մը ի կա­տար ածե­լու հրա­մա­նը Մոսկ­վան պի­տի տար: Ես էլ տեղ­յակ չէի, մահ­մե­դա­կան­նե­րի մեջ ինձ ո՞վ պի­տի տեղ­յակ պա­հեր, որ կա­թո­ղի­կո­սը նե­րում հայ­ցող գրութ­յուն­ներ է հղում այս­տեղ ու այն­տեղ…»: Մինչ այդ, որ հրա­ժար­վում էր խմե­լուց, վերց­րեց, միան­գա­մից խմեց, ինձ էլ լց­րե­ցի… Դարձ­յալ եր­կար լռութ­յուն… «Լսում էի, թե ինչ­պես են կող­քի խցե­րի մա­հա­պարտ­նե­րին գի­շե­րով տա­նում. նրանք այլևս չէին վե­րա­դառ­նում: Ամեն մի բաց­վող-փակ­վող դուռ ներսս՝ ոչ թե որևէ օր­գան, այլ ամ­բողջ ոս­կոր­ներս էլ էր ցա­վեց­նում: Այդ­պես էլ չսո­վո­րե­ցի, ինձ հա­մո­զում էի, որ շու­տով սո­վո­րա­կան կդառ­նա… Ութ­սուն­հինգ կի­լոգ­րա­մից քաշս իջավ քա­ռա­սու­նութ: Հե­տո բժիշկ­նե­րից իմա­ցա, որ եթե կես կի­լոգ­րամ էլ նի­հա­րեի՝ չէի ապ­րի: Բա, ախ­պերս, այդ­պի­սի բան էլ է պա­տա­հում: Իսկ գրել կա­րե­լի էր, գի­շեր-զօր գրում էի: Եր­կու վառվ­ռուն շո­րե­րով մար­դիկ էին գա­լիս, գլ­խիս վերևը կանգ­նում, իրա­կա՞ն էին, ի՞նչ էին, չգի­տեմ, ասում էին՝ գրիր: Գրում էի: Ընդ­հա­նուր տետ­րի մեջ էի շա­րադ­րում, լց­վում էր, բան­տա­պե­տը վերց­նում, նորն էր տա­լիս: Երեք տա­րի տվե­ցի, ես հո չգի­տեի, որ երեք տա­րի է ան­ցել, այդ­պի­սի դեպ­քե­րում ժա­մա­նակն էլ պետք չի լի­նում… Հե­տո կա­թո­ղի­կո­սի նե­րում հայ­ցող գրութ­յուն­նե­րը հարգ­վե­ցին…

Պատ­կե­րաց­նո՞ւմ ես, Օնան, մի բառ չեմ հի­շում, թե ինչ եմ գրել… Երա­նի այդ տետ­րե­րը մի ան­գամ կար­դա­յի:

Հի­մա եկել, հա­սել եմ այս­տեղ, մե­րոնց ասում եմ. «Եթե ինձ բան պա­տա­հի, ըն­տա­նիքս կե­րակ­րեք, ես գնամ դրան՝ մայ­րա­քա­ղա­քից եկած հա­տուկ կա­ռա­վա­րութ­յան նա­խա­գահ կո­չեց­յա­լին սպա­նեմ: Նրա հրա­մա­նով են մեծ գոր­ծա­րա­նի բա­կում մարդ­կանց աս­ֆալ­տին պառ­կեց­նում»:

Նո­րի­կը հա­վաս­տիաց­նում էր, թե կա­րող է մարդ սպա­նել, չէի հա­վա­տում, որ նա այդ բա­նը ար­դեն մի ան­գամ արել է:

Երբ տեղ հա­սանք, ինք­նա­թիռ­նե­րը գն­դա­կո­ծել, գնա­ցել էին: Լռութ­յուն է, վան­քի զան­գե­րը ղո­ղան­ջում էին, զար­կե­րի չա­փա­վոր­ված դա­դար­նե­րում կր­կին լսե­լի է կանգ­նած լռութ­յու­նը, նո­րից զան­գե­րի կանչ…

Թի­թեռ­նե­րը կարմ­րաթև սա­հում են ղո­ղանջ­նե­րի վրա: Ան­տառ­նե­րը կա­պույտ՝ ստ­վեր­նե­րով:

Դուրս են գա­լիս թաքս­տոց­նե­րից:

Վան­քի յոթ հար­յու­րամ­յա­կի տո­նա­կան արա­րո­ղութ­յու­նը:

Ան­նա­յին արթ­նաց­րինք, սփրթ­նած է, ափիս մեջ ճա­կատն այր­վում է ջեր­մութ­յու­նից: Վեր­քոտ, ու­ռած մատ­ներս կա­պե­ցինք թաշ­կի­նա­կով: Երե­քով օղի խմե­ցինք: Կար­միր զան­գե­րի հար­ված­նե­րը իջ­նում, կռա­նում են գետ­նի վրա, օդը տաք, խա­վոտ է, կպ­չուն:

Նո­րիկն ասաց. «Դե՛, դուք գնա­ցեք ձեր հար­ցազ­րույց­ներն արեք, այս­տեղ մո­տեր­քում նրանց գյու­ղե­րից կա, ես էլ գնամ մի քա­նի հո­գու պա­տանդ վերց­նեմ, բե­րեմ»: Ասա­ցինք՝ պետք չէ: «Ախր դժ­վար բան չի, ձեռ­քի հետ ար­վող գործ է: Դուք գնա­ցեք կա­թո­ղի­կո­սի հետ ձեր հար­ցազ­րույցն արեք, ես մի ժա­մից այս­տեղ կլի­նեմ»:

Երե­կո էր, Նո­րի­կը չկա, մեզ ասա­ցին. «Նա քա­ղաք է վե­րա­դար­ձել, իզուր էլ սպա­սում եք»: Պա­տա­հա­կան, այդ կող­մը գնա­ցող ավ­տո­բուս նս­տե­ցինք, մենք էլ էինք վե­րա­դառ­նում:

Ավ­տո­բու­սի հար­բած վա­րորդն ու նրան ու­ղեկ­ցող տղա­նե­րը տե­սան՝ Ան­նան տանջ­վում է ետևի նս­տա­րա­նի վրա, տե­սան՝ ինչ­պես է ձո­ղից կառ­չել ու, լվաց­քի պա­րա­նից կախ­ված սա­վա­նի նման, աջ ու ձախ է զարն­վում, հա­ճույք ստա­ցան: Հա­յե­լու մեջ ընդգծ­ված բո­լո­րակ դեմ­քով վա­րոր­դի աչ­քե­րը նկատ­վում էին ու կոր­չում, նրա կող­քին կանգ­նա­ծը ծի­ծա­ղեց: Փոք­րիկ, չոր ավ­տո­բուսն ավե­լի ուժ­գին թռց­րեց փո­սե­րի վրա­յով, որ Ան­նան ձո­ղից զույգ ձեռ­քե­րով կառ­չի, հնա­րա­վո­րութ­յուն չու­նե­նա ազդ­րե­րը ծած­կել, իրենք մինչև տրու­սի­կը տես­նեն ու զվար­ճա­նան: Երբ գո­ռա­ցի, նրանք բո­լորն ինձ էին նա­յում, ես՝ բո­լո­րին: Ավ­տո­բու­սը կանգ­նեց­րին, դու­ռը բա­ցե­ցին, ասա­ցին. «Իջեք, եթե ու­զում եք»: Նրանք էլ, ես էլ գի­տեի, որ այդ­տեղ չի կա­րե­լի իջ­նել, սահ­մա­նը շատ մո­տիկ է գտն­վում:

Լուռ էին, փոր­ձող հա­յացք­ներ ու­նեին, սպա­սում էին:

Ոչ մարդ կար, ոչ մե­քե­նա, լոշ­տա­կի լայն տերևնե­րին փո­շի էր նս­տել, և շո­գը ոչ տոթ էր, ոչ էլ խեղ­դող ծանր, կպ­չող շոգ էր: Շո­գը տաք էր ու երազ­կոտ: Թևս թմ­րեց, ավ­տո­բու­սի դու­ռը փա­կե­լու ժա­մա­նակ նրան­ցից մե­կը, որ մեզ բո­լո­րից շատ էր ծաղ­րում, ում հետ վի­ճե­ցի, ու­սիս մո­տիկ, դա­նա­կով, ինչ-որ բա­նով ծա­կել էր, ար­յու­նա­հո­սութ­յու­նը չէր դա­դա­րում: Ան­նան իր ծաղ­կա­զարդ շր­ջազ­գես­տի փե­շը պատ­ռեց. նրա կար­ճա­ցած շր­ջազ­գես­տը կիրք էր բոր­բո­քում: Կա­պե­լուց առաջ թևիցս լեզ­վով ար­յուն վերց­րեց: Ար­յու­նոտ լե­զուն կիրք է բոր­բո­քում: Ինքն ար­յան հա­մը զգա­ցել, սար­սա­փում է: Ան­սահ­ման տա­րա­ծութ­յան ու ծանր շո­գի մեջ, մեր շուրջն իջած մե­նա­կութ­յու­նից վա­խե­ցել, ամ­բողջ մարմ­նով դո­ղում է: Հաս­կա­ցել է՝ այդ­քան հա­մով ար­յան դեմ ամեն մի դա­րա­նա­կալ դեպք միշտ կա­տար­վում է այդ­պի­սի ամա­յութ­յան ժա­մա­նակ, վի­ճեց: Հե­տո խռո­վեց: Խան­դը, ինք­նա­սի­րութ­յու­նը, վե­ճը նրանց հետ Ան­նա­յին բո­լո­րո­վին դուր չի եկել: Իմ ար­յան հա­մը դեռ նրա մեջ էր՝ հան­գիստ չէր տա­լիս, ասում է. «Եթե բռ­նեն» դու գի­տե՞ս՝ նրանք ինչ են անում կա­նանց: Մոտ­ներս էլ այդ­քան ձայ­նագ­րութ­յուն­ներ կան՝ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի կո­չե­րով: Նրանք տղա­մարդ­կանց հետ էլ վար­վում են այն­պես, ինչ­պես կա­նանց»: Իրար հետ չենք խո­սում, խռո­ված քայ­լում ենք` մեկս ետ ըն­կած, մյուսս՝ առաջ: Օրը եր­կար էր, չէր մթ­նում, անընդ­հատ երե­կո էր, արևը մայր չէր մտ­նում: Ան­նա­յի մի փե­շը կարճ էր, մինչև ազդ­րը բաց ու կիրք էր բոր­բո­քում: Առաջ ըն­կած՝ ճամ­փին հան­դի­պած խա­վոտ հա­զար­տերևուկ­նե­րից, ապ­րեմ-մեռ­նուկ­նե­րից, դե­ղին կուժ­կոտ­րու­կից, սո­ղոս­կուն ոլոռ­նե­րից, ջրա­խո­տից, կարմ­րա­ծուփ գայ­լա­խո­տից ծաղ­կե­փունջ էր հա­վա­քում: Օրը՝ ծանր, կպ­չուն շո­գով, եր­կար էր, չէր մթ­նում, անընդ­հատ երե­կո էր, երե­կո­յի մեջ էլ անո­րո­շութ­յուն և կիրք բոր­բո­քող բան կար: Մի կա­նաչ «Մոսկ­վիչ» եկավ, ու­զում էր կանգ­նել, կաս­կա­ծեց, ան­ցավ, ար­գե­լակ­նե­րի լույ­սե­րը վառ­վե­ցին: Ու­զում էր կանգ­նել, մեր հու­սա­հատ ձեռ­նե­րի թա­փա­հա­րու­մը տե­սավ, կաս­կա­ծով եր­կար գնաց ու կանգ­նեց: Ան­նան ծաղ­կե­փուն­ջը նե­տեց, մենք վա­զե­ցինք: Երբ նս­տե­ցինք, դու­ռը փա­կե­ցինք, տե­սանք, որ դր­սում գի­շեր է, այն էլ ար­դեն վա­ղուց կես­գի­շեր:

Վա­րորդն ասաց. «Հա, Նո­րի­կին ճա­նա­չում եմ, ժա­մա­նա­կին պինդ էր, այս­տե­ղի երի­տա­սարդ­նե­րը հպար­տա­նում էին նրա­նով, նկա­րը կրծք­նե­րին փակց­րած էին քայ­լում փո­ղոց­նե­րում: Մա­հա­պարտ­նե­րի խու­ցը նս­տե­լուց հե­տո մո­տը հի­վան­դութ­յո՞ւն է, ի՞նչ է առա­ջա­ցել, արևը մայր մտ­նե­լուց առաջ ան­պայ­ման տա­նը պի­տի լի­նի: Ժա­մա­նա­կին հայտ­նի էր, բո­լո­րը նրան ճա­նա­չում էին: Դպ­րո­ցի տնօ­րե­նին, մե­ղադր­յա­լի աթո­ռի վրա, դա­տա­վոր­նե­րի ու զին­ված պա­հա­կախմ­բի աչ­քի առաջ սպա­նել էր: Տնօ­րե­նը ինը տա­րե­կան մի հայ տղա­յի բռ­նա­բա­րել, հե­տո սպա­նել էր: Երբ մահ­մե­դա­կան դա­տա­վո­րը նրան երեք տա­րի ազա­տազրկ­ման ղա­տա­պար­տեց, Նո­րի­կը գնա­ցել էր դա­տա­րան, նրանց ասել, թե՝ «Ինձ դուր չի գա­լիս այդ­քան ազ­գայ­նա­մոլ դա­տա­վա­րութ­յու­նը, լրիվ կյան­քից հիաս­թափ­վել եմ»: Բո­լո­րին անս­պա­սե­լի շրջ­վել էր, դպ­րո­ցի տնօ­րե­նի հար­ցե­րը այս կյան­քի հետ լու­ծել: Այն ժա­մա­նակ­նե­րում դրան հա­վա­սար հե­րո­սութ­յուն դեռ չէր եղել, դրա հա­մար էլ թե մեծ, թե փոքր մի տա­րի նրա լու­սան­կա­րը կրծք­նե­րից ցած չի­ջեց­րին»:

Մեր գոր­ծու­ղում­ներն ավարտ­վել էին, իրա­րից խռո­ված էլ ինք­նա­թիռ նս­տե­ցինք: Լեռ­նե­րի ամե­նա­բարձր կե­տում, որ­տե­ղից հա­կա­կարկ­տա­յին թն­դա­նոթ­նե­րով խփում էին մեր քա­ղա­քա­ցիա­կան ինք­նա­թիռ­նե­րին, սա­վառ­նա­կը մտավ օդա­յին մի­ջանց­քի մեջ, ընկ­նում էր: Խու­ճապ բարձ­րա­ցավ, դարձ­յալ կտրտ­ված ընդ­մի­ջում­նե­րով անընդ­հատ ընկ­նում էր, Ան­նան տե­ղից թռավ, փա­թաթ­վեց վզովս, գո­ռում էր. «Մա­մա ջան, մա­մա ջան, մի թող»: Գի­տեի՝ իմ ար­յան հա­մը դեռ նրա ներ­սում է, սի­րում է ինձ ու պա­հան­ջում է այն, ին­չը տղա­մար­դու մեջ և միա­ժա­մա­նակ նրա­նից դուրս է, և եր­բեք չի դա­դա­րում խոր­քում լի­նե­լուց, որը ես իրա­վունք չու­նեմ իրեն տա­լու:

 

* * *

 

Զան­գա­հա­րե­ցին տուն: Հայտ­նի ամ­սագ­րե­րից մե­կի խմ­բա­գիրն էր, որ­տեղ առա­ջին ան­գամ տպագր­վել էր իմ վի­պա­կը: Ասաց՝ արի մայ­րա­քա­ղաք: Խմ­բա­գի­րը ծա­նու­ցա­գի­րը դրեց սե­ղա­նին, ասաց. «Հան­րա­պե­տութ­յան դա­տա­խա­զից է»: Նման ծա­նու­ցա­գիր իմ գր­պա­նում էլ կար: Ասա­ցի. «Չեմ ներ­կա­յա­նա դա­տա­րան, մինչև որ հե­ռուս­տա­տե­սութ­յամբ ու լրագ­րող­նե­րով չա­պա­հով­վի դա­տը»: Սուր­ճի հետ կոն­յակ խմե­ցինք:

Ասաց. «Դա միայն քո անձ­նա­կան գոր­ծը չէ, ամ­սա­գիրն էլ են դա­տի տվել, միա­սին պի­տի պաշտ­պան­վենք:

Ջա­վախ­քի իշ­խա­նութ­յուն­նե­րը հա­մոզ­ված են, որ վի­պա­կի մեջ ազ­գա­միջ­յան բա­խում­ներ հրահ­րե­լու կո­չեր կան: Մեր դա­տա­խա­զին կենտ­կո­մի անու­նից նեղն են դրել, դա­տա­վա­րութ­յուն են պա­հան­ջում»: Խմ­բա­գի­րը չհր­կիզ­վող պա­հա­րա­նից ստա­ցած մե­ղադ­րա­կա­նի ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րի թղ­թա­պա­նա­կը հա­նեց, շր­ջեց վեր­ջին թեր­թը, ազ­գա­նուն­նե­րը կար­դաց, ասաց. «Իմի­ջիայ­լոց, իշ­խա­նութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը բո­լորն էլ հա­յեր են, իսկ մե­կը քո ազ­գա­կանն է»: «Նա իմ հո­րեղ­բոր տղան է»: Խմ­բա­գիրն ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րը չէր կար­դում, բա­նա­վոր էր խո­սում, ծա­նոթ էր նյու­թե­րին: Մենք ծխե­ցինք ու դարձ­յալ կոն­յակ խմե­ցինք: «Նրանք ասում են՝ դու գրել ես, թե ձեր գյու­ղում սկզ­բում հայ­կա­կան եկե­ղե­ցին է կա­ռուց­վել, հե­տո նոր՝ վրա­ցա­կա­նը, ու այդ մտայ­նութ­յամբ հայ հա­մայն­քին թույլ ես տա­լիս մտա­ծել՝ ոչ թե հա­յերն են եկ­վոր­ներ, այլ՝ վրա­ցի­նե­րը: Գրել ես՝ խա­չը ջու­րը գցե­լու տո­նա­կան օրե­րին վրա­ցի­ներն ու հա­յե­րը վի­ճում են, թե իրեն­ցից ում խաչն է ար­ժա­նի ավե­լի վերև ջուրն ընկ­նե­լու: (Նա­խա­դա­սութ­յունն ամ­բող­ջութ­յամբ ընդգծ­ված է կար­միր մա­տի­տով): Հայ տեր Հա­կո­բը և ու­փա­լո Լո­մոն իրար չեն զի­ջում, քա­հա­նա­նե­րից մե­կը խա­չը ձեռ­քին բարձ­րա­նում է վերև, իսկ մյու­սը՝ ավե­լի վերև: Արա­րո­ղութ­յան մաս­նա­կից եր­կազ­գի ամ­բո­խի միջև ծեծկռ­տուք է սկս­վում: (Նա­խա­դա­սութ­յունն ամ­բող­ջութ­յամբ ընդգծ­ված է կար­մի­րով): Հրա­ցա­նով հայտն­վում է Մալ­խա­սը, ու նրա ար­ձա­կած գն­դա­կը տա­պա­լում է ու­փա­լո Լո­մո­յին: Մալ­խասն ասում է. «Տեր Հա­կոբ, գե­տը քոնն է, խա­չը որ­տեղ ու­զում ես, այն­տեղ էլ գցիր, հի­մա ար­դեն վերև-ներքև չկա»: (Նա­խա­դա­սութ­յունն ամ­բող­ջութ­յամբ եր­կու գծով է շեշտ­ված կար­մի­րով):

«Ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րի տակ ստո­րագ­րող­նե­րից մե­կը քո ազ­գա­կանն է …»:

«Ոչ, նա իմ հո­րեղ­բոր տղան է …»:

«Այո, հենց նա էլ պն­դում է, թե Մալ­խա­սը իր հայրն է ու մարդ չի սպա­նել, Մա­գա­դա­նում էլ պատ­ժա­պարտ չի եղել: Դու ամ­բող­ջը հնա­րել ես, թե նրան ազ­գի պա­տի­վը փր­կող հե­րոս պետք չէ, թե նրան հայր է պետք, որը մարդ չի սպա­նել: Ու­փա­լո Լո­մոն նրա հա­մար առա­ջին հեր­թին մարդ է, հե­տո նոր՝ որևէ ազ­գի ներ­կա­յա­ցու­ցիչ, վեր­ջում՝ սր­բա­զան»:

Նոր տպագ­րած վի­պա­կի ամ­սագ­րա­յին տար­բե­րա­կը:

Գե­ղար­վես­տը հի­վան­դա­գին ըն­կա­լած հա­մագ­յու­ղա­ցի­նե­րի մեկ­նութ­յուն­նե­րը:

Վի­րա­վոր­ված բազ­մութ­յան հու­զում­նե­րը:

Իշ­խա­նութ­յուն­նե­րի կա­յաց­րած որո­շու­մը՝ դա­տա­րա­նում, ամեն գնով ինձ կանգ­նեց­նել օրեն­քի առաջ:

Վտանգ ներ­կա­յաց­նող առա­ջին լուրջ ար­ձա­գանք­նե­րը:

Հա­մագ­յու­ղա­ցի­նե­րից սպառ­նա­լից նա­մակ­ներ ստա­նա­լը:

Գրում են. «Ոչ միայն այդ­տեղ, այլ նաև այս­տեղ ապ­րե­լու ժա­մա­նակ դու ար­դեն մեր հո­ղի մար­դը չէիր, նրա ժո­ղո­վուր­դը քեզ հա­մար օտար, ան­ծա­նոթ մար­դիկ էին …»: Հի­շեց­նում են՝ կայ­ծա­կի՝ գյու­ղի էլեկտ­րա­կա­յա­նին շան­թե­լու հող­մա­կոծ օրը, վրա­ցի Աբե­զա­րա­յի կար­միր բի­բե­րով շան՝ խն­ձո­րի այ­գում ոռ­նա­լը և մի գի­շե­րում Օհան­նա­յի ջրա­ղա­ցից ան­հե­տա­նա­լը:

Գյու­ղում բարձր պաշ­տոն­ներ ու­նե­ցող մի քա­նի հո­գի՝ դպ­րո­ցի տնօ­րե­նը, ֆեր­մա­յի վա­րի­չը, խոտ­նո­ցի պա­հես­տա­պե­տը, ԷՄ­ՏԷԷՍ-ի տնօ­րե­նը, էլի մի քա­նի մարդ, վի­պա­կի գոր­ծո­ղութ­յուն­նե­րում ապօ­րի­նի կեր­պով ապ­րող կեր­պար­նե­րի վար­քը նույ­նաց­րել են իրենց հետ: Բո­զութ­յան օրի­նակ­ներ են բե­րում իմ իսկ ծնող­նե­րի ապ­րած կյան­քից: Հի­շեց­նում են, թե մայրս ինչ­պես էր լու­սա­ծի­րա­յին «ռա­կե­տը» գի­շե­րա­նո­ցի մեջ դրած քնում, որ­պես­զի վրա­ցի Աբե­զա­րան չբռ­նա­բա­րի իրեն:

Մալ­խաս հո­րեղ­րորս տղան, որ շրջ­կենտ­րո­նում է աշ­խա­տում և իշ­խա­նա­վոր­նե­րի մեջ շատ բարձր դիրք ու­նի, մե­ղադ­րա­կան հայ­ցե­րի տակ ստո­րագ­րող­նե­րից մեկն է: Վի­պա­կի ամ­սագ­րա­յին տար­բե­րա­կը ձեռ­քին մտել էր այն վրա­ցի­նե­րի տնե­րը, որոնց անուն­նե­րը շո­շափ­վում էին գոր­ծում, ու նրանց հա­մար, ոտ­քի վրա, տպ­ված հա­յե­րե­նը թարգ­մա­նել էր վրա­ցե­րեն: Դրա­նից հե­տո վրա­ցի­ներն էլ սկ­սե­ցին ան­հան­դուր­ժո­ղա­կան նա­մակ­ներ ու­ղար­կել: Գյու­ղի հայտ­նի մարդ­կան­ցից մե­կը գրել է, թե՝ «Ճիշտ էիր պատ­մել, որ Հայ­կուշ տա­տիդ շնամ­սին շնե­րը հո­շո­տե­ցին ձեր ար­տում՝ Բախ­տիա­րի թմ­բի վրա: Նաև ճիշտ էր, որ խել­քը կորց­րել էր՝ գի­շեր-ցե­րեկ, գա­րուն թե ձմեռ, թա­փա­ռում էր հան­դե­րում, բայց ճիշտ չէր, ճիշտ չէիր գրել՝ իբրև նրա՝ ինչ-որ բան որո­նե­լու այդ հի­վան­դոտ սո­վո­րույ­թը կորց­րած հա­րա­զատ­նե­րի ու Էրգ­րի կա­րո­տից էր: Իմա­ցած եղիր, որ դա ան­տե­րութ­յու­նից էր, մեր­ձա­վոր­նե­րի կող­մից լք­ված ան­տեր պա­ռա­վի որ­բութ­յու­նից …»: Ինձ թվում է՝ քեզ հայտ­նի էր, և դու նաև գրած պի­տի լի­նեիր, թե ինչ­քան էր խել­քը թռց­րել ու անն­կատ, քաղ­ցած մնա­ցել, որ ինքն իր սե­փա­կան որ­դի­նե­րից հաց էր մու­րում:

Քա­նի ան­գամ մայրդ փոր­ձեց թույն խմեց­նե­լով մեռց­նել խեղճ պա­ռա­վին: Թե չէ ին­չի՞ նման է, մե­կի մա­սին գրում ես, թե շնե­րը հո­շո­տե­ցին թմ­բի վրա, իսկ մյու­սի՝ հո­րաք­րոջդ՝ եբ­րա­յե­րեն իմա­ցող հյուս­քա­վոր կույ­սի մա­սին չես գրում, թե ինչ­պես վրա­ցի Աբե­զա­րան խեղ­դել տվեց թան­գա­րան գնա­լու ճամ­փին: Հեգ­նան­քով ավե­լաց­նում է. «Բա՜, մեր տղա, պի­տի այս էլ իմա­նա­յիր …»:

Վրա­ցա­կան հա­մայն­քը լու­րը բա­նա­վոր խոս­քով եկող-գնա­ցո­ղի հետ է ու­ղար­կել՝ իրենց դա­շույ­նից ար­յուն է կա­թում, եթե երբևէ հա­մար­ձակ­վեմ գյուղ գնալ, ան­պայ­ման հետս դա­գաղ տա­նեմ:

Գրա­կա­նութ­յան ու­սու­ցիչն էլ է նա­մակ ու­ղար­կել, թե. «Սի­րե­լի Օնան, չես պատ­կե­րաց­նի, թե ամ­սագ­րում տպագ­րած քո անգ­րա­գետ շա­րադր­ված­քի պատ­ճա­ռով ինչ ցավ է ոս­տոս­տում սր­տիս վրա: Մե­զա­նից ծծած ու­սու­մը թող հա­րամ լի­նի քեզ: Չնա­յած այն գլ­խից էլ մի բա­րի պտուղ չէիր: Հի­շո՞ւմ ես ան­վա­յե­լուչ խոս­քը, որ դա­նա­կով խա­զել էիր գրա­տախ­տա­կին, ին­չի հա­մար էլ՝ ման­կա­վար­ժա­կան խորհր­դի որո­շու­մով երեք շա­բա­թով հե­ռաց­րինք դպ­րո­ցից: Թե­պետ քո վի­պա­կում քեզ ար­դա­րաց­նում ես, մեզ մե­ղադ­րում աննր­բազ­գա­ցութ­յան հա­մար: Գրում ես, թե այդ ան­վա­յե­լուչ բա­ռը ոչ թե դու, այլ ձեր դա­սա­րան­ցի Դեր­ժինս­կի անու­նով տղան էր գրել, իբրև դու նրան խղ­ճա­ցել ես, որով­հետև բո­յը կարճ էր, աղ­ջիկ­նե­րը նրան մատ­նա­չա­փիկ էին կո­չում, և ինքն էլ ան­հայր էր, այդ էր պատ­ճա­ռը, որ մեղ­քը քեզ վրա ես վերց­րել … ինչ­պես քո մյուս գրած­նե­րը, այդ էլ էր սուտ: Տա­րի­նե­րի հեռ­վից քեզ որ­պես հե­րոս ես ու­զում ներ­կա­յաց­նել… դու էլ կար­ծում ես՝ մենք կհա­վա­տա՞նք:

Դեր­ժինս­կին՝ այդ հայր չտե­սած տղան, որ հի­մա ինքն է երեք զա­վակ­նե­րի ծնող, քո վի­պա­կում՝ մեզ մե­ղադ­րող խոս­քի կա­պակ­ցութ­յամբ, երբ մո­տը պար­զա­բա­նող հանձ­նա­ժո­ղով ու­ղար­կե­ցինք, ինչ­պես այն ժա­մա­նակ, դարձ­յալ պն­դեց, որ այդ ան­վա­յե­լուչ բա­ռը դու էիր գրել: Չնա­յած հանձ­նա­ժո­ղո­վը միա­ժա­մա­նակ պար­զեց, որ եթե խեղճ տղա­յի բո­յը մի կես սան­տի­մետ­րով էլ կարճ լի­ներ, նրան կս­պառ­նար անպտ­ղութ­յու­նը: Մնաս բա­րով և մեզ այլևս չհի­շես: Ին­չին որ մենք օրհթ­նենք՝ օրհթն­ված է, ին­չին որ անի­ծենք, անիծ­ված է …»:

Հե­ռա­խո­սա­զանգ էլ եղավ աշ­խա­տան­քի տե­ղը: Զան­գա­հա­րող մեր դա­սա­րան­ցի­ներն ասա­ցին. «Ֆիլ­մա­դա­րա­նի տնօ­րե­նին ենք ու­զում,– ասա­ցին,– սպա­սիր, մինչև այս շա­բաթ­վա վեր­ջը կգանք»: Սպա­սե­ցի, եր­կու շա­բաթ, եր­կու օր ան­ցավ, նրանք եկան: Մեջք­նե­րի կող­մից՝ գոտ­կա­տե­ղե­րը, ատր­ճա­նակ­ներ են խրել: Հա­նել, դրել են իրենց առաջ՝ իմ աշ­խա­տա­սե­ղա­նին: Ես էլ իմ ատր­ճա­նա­կը դրել եմ սե­ղա­նին՝ ձեռ­քիս տակ: Մեկ ժամ խո­սել եմ գրա­կա­նութ­յան, մար­մին և շունչ առ­նող նրա մարդ­կանց մա­սին: Նաև՝ թե՝ «Կեր­պար­նե­րի ճշ­մար­տա­ցի լի­նե­լը չի նշա­նա­կում երկ­րագն­դի մեկ մար­դու և մեկ գյու­ղի պատ­մութ­յուն»:

Օղի ենք խմում, ու­սուց­չի նա­մա­կից տո­ղեր պատ­մե­ցի: Ծի­ծա­ղե­լով հի­շել ենք, թե ինչ­պես Մեծ պա­տե­րազ­մին մաս­նակ­ցած գրա­կա­նութ­յան ու­սու­ցի­չը իր դա­սա­ժա­մին եր­բեմն ֆա­շիս­տա­կան հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բա­րի մա­սին էր խո­սում, ուր դա­տա­պարտ­ված էր եղել: Նրա պատ­մա­ծով՝ մեկ էլ փշա­լա­րի վրա մի սո­խակ է հայտն­վում: Թռ­չու­նի դայ­լայ­լի նմա­նա­կութ­յու­նը, որ հի­մա անե­լու էր, խան­գա­րող աղ­մու­կը պատր­վակ բռ­նած՝ մո­տե­նում է ին­նե­րորդ դա­սա­րան­ցի աղ­ջիկ­նե­րին, իբրև թե սո­խա­կի եր­գը լսե­լի դարձ­նե­լու հա­մար լռութ­յուն և ան­շար­ժութ­յուն է պա­հան­ջում, նրանց խո­պո­պիկ­նե­րին ու ստինք­նե­րին ձեռք է դնում և այդ ակն­թար­թից աչ­քե­րը փակ՝ փշա­լա­րին կանգ­նած սո­խա­կի երգն էր սու­լում, եր­բեմն էլ նմա­նա­կութ­յու­նը կո­կոր­դա­յին ձայ­նե­րի ծլվ­լո­ցով է առն­մա­նեց­նում:

Հե­տո, երբ բա­ցում է աչ­քե­րը, նկա­տում տղա­նե­րիս կաս­կա­ծա­միտ հա­յացք­նե­րը ձեռ­քե­րին, կրա­կից վառ­վո­ղի պես ետ է քա­շում, ուշ­քի եկած՝ հա­կա­ռա­կութ­յուն չհան­ղուր­ժո­ղի տո­նով ասում է. «Փշա­լա­րին կանգ­նած այդ ծիտն էլ դե­ղին գույն ու­ներ: Ցո­րե­նի ար­տը ինչ­պես է աշ­նա­նը դեղ­նում, վառ­վող, մար­դու ներ­սը հր­դե­հող դե­ղի­նով, այ, խոսքն էլ հենց այդ­պի­սի դե­ղի­նի մա­սին է …»: Հի­շե­լով պատ­մել ենք ան­ցա­ծը, ծի­ծա­ղում ենք: Երե­կո­յան վե­րա­դար­ձան գյուղ:

Երբ վա­ղուց մայ­րա­քա­ղա­քում բնակ­վող վեց եղ­բայր­նե­րից կեն­դա­նի մնա­ցած ավագ, Տի­րան հո­րեղ­բորս տուն հյուր գնա­ցի, ասաց. «Այդ ի՞նչ էիր գրել, աշ­խար­հին դուր գա­լու հա­մար մարդ սե­փա­կան տոհ­մին գետ­նին կհա­վա­սա­րեց­նի՞: Ես, որ ամ­բողջ կյանքս հա­մեստ, խիստ, օրի­նա­կե­լի ու ամե­նա­բա­րո­յա­կան ու­սու­ցիչն եմ եղել, ես ինչ­պե՞ս թույլ կտա­յի, որ իմ տղան Մալ­խաս եղ­բորս խորթ աղջ­կա հետ կտուր բարձ­րա­նար, այն­տեղ աճած ավել­նե­րի ու փշե­րի մեջ էլ նրա ծծե­րը տրո­րեր: Թե­կուզ աղ­ջիկն էլ խորթ էր: Դու մտա­ծե՞լ ես բա­րո­յա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յան մա­սին: Այս­տեղ՝ մայ­րա­քա­ղա­քում, այդ­քան աշա­կերտ­ներ ու­նեմ, որոնք հի­մի մի­նիստր­նե­րի պաշ­տոն­ներ են վա­րում, ի՞նչ կմ­տա­ծեն իմ մա­սին, որ ես իմ սե­փա­կան որ­դուն չե՞մ կա­րո­ղա­ցել ղաս­տիա­րա­կել (թե­պետ Հա­յաս­տան տե­ղա­փոխ­վե­լուց հե­տո նրան ոչ ոք չէր այ­ցե­լում, չէր էլ ճա­նա­չում): Ասաց,– իրա­կա­նում խիստ պի­տի լի­նեիր հորդ կեր­պա­րի նկատ­մամբ, բայց պա­հանջ­կոտ չես եղել: Չէ՞ որ մեր եղ­բայր­նե­րից կրտ­սե­րը նա էր, ինքն էր պար­տա­վոր գե­րեզ­մա­նա­քար դնել մեր ծնող­նե­րի շի­րիմ­նե­րին: Իսկ նա, օրե­րով հար­բած, շր­ջում էր գյու­ղե­րում և աղբ­յուր­նե­րի մոտ առաս­պել­ներ ու ավան­դա­պա­տում­ներ մեկ­նե­լով՝ ժո­ղովր­դին խռո­վա­հույզ էր դարձ­նում: Կոնս­տի­տու­ցիա­յի հա­մար էլ անն­կա­տե­լի, խեղճ մարդ էր»:

Առար­կութ­յուն չի հան­դուր­ժում: Ասում է. «Դե, այդ դեպ­քում, թող մայրդ չհայ­տա­րա­րեր, բա ին­չո՞ւ էր մայրդ նրա ան­հա­տակ ու­նեց­ված­քի մա­սին վկա­յութ­յուն տա­լիս ժո­ղովր­դի առաջ, թե նա հան­դա­պա­հութ­յու­նից ավե­լի շատ հարս­տութ­յուն է բե­րել տուն, քան իր ամ­բողջ կյան­քում աշ­խա­տած, մնա­ցած բո­լոր տե­ղե­րից …: Ասա­ցեք խնդ­րեմ, ին­չո՞ւ …»: Դարձ­յալ չի ցան­կա­նում առար­կութ­յուն լսել…: Ամ­բողջ դրա­մա­կան ծախ­սերն ինքն է արել ու գե­րեզ­մա­նա­քար դրել: Մե­տաղ­յա, մի թիզ բարձ­րութ­յամբ, կարճ՝ մի քա­նի ոտ եր­կա­րութ­յամբ ցան­կա­պատ է կա­պել, իսկ կենտ­րո­նում՝ լու­սան­կա­րով մար­մա­րե մի փոք­րիկ քար է կանգ­նեց­րել: Բայց միայն հոր վրա, ամեն ինչ ար­ված է այս կյան­քից հե­ռա­ցած­նե­րի հա­մար՝ օրի­նա­պահ­նե­րի անվ­րեպ մտ­քով: Միայն թե չա­փերն են փոք­րաց­րած, թվում է՝ այդ­տեղ մի քա­նի ամ­սա­կան մա­նուկ է հու­ղար­կա­վոր­ված, իսկ Հայ­կուշ տա­տիս շիր­մա­թում­բը ցան­կա­պա­տի մեջ չի վերց­րել, որ հայրս գյու­ղի առաջ ամո­թով մնար, և նրա հա­մար, որ ոչ միայն սուրբ չէր, այլ նաև տատս իրեն մի տա­րե­կա­նից էր խնա­մել՝ խորթ մայրն էր …: Ասաց. «Ահա թե ինչ, Օնան, լավ շա­րադ­րանք չա­նե­լու հա­մար քե­զա­նից շատ խիստ նե­ղա­ցած եմ, այլևս ոտք չդ­նես իմ տու­նը»:

Նրան սի­րում էի: Վեց եղ­բայր­նե­րից միայն ինքն էր ողջ: Հորս նկատ­մամբ տա­րեց­տա­րի սաստ­կա­ցող կա­րո­տը մեղ­մե­լու հա­մար հա­ճախ էի նրան այ­ցե­լում: Ձեռ­քե­րի կա­պույտ, դուրս ցց­ված երակ­նե­րը, լայն ճա­կա­տը, հուզ­վե­լիս՝ ներքևի շր­թուն­քի դո­ղա­լը, սափր­վե­լիս՝ միշտ ձախ այ­տի ելուն­դը կտ­րե­լը այն­պի­սի հազ­վա­դեպ ճշգր­տութ­յամբ էին կրկ­նում հորս, որ նրա՝ ինձ տա­նից վտա­րե­լուց հե­տո ընկճ­վա­ծութ­յունն ու ստա­մոք­սիս սուր ցա­վե­րը մի քա­նի ամիս չէի կա­րո­ղա­նում հան­դար­տեց­նել:

Ին­ձա­նից դուրս էր դեպ­քե­րի այդ ուղ­ղութ­յամբ ըն­թա­նա­լու պատ­ճա­ռը: Ստեղ­ծո­ղի մո­լա­գար դողն էր բռ­նել ինձ՝ կյան­քի ման­րա­մաս­նե­րից դուրս քա­շել մար­դու ճա­կա­տա­գի­րը, դնել գե­ղար­վես­տա­կան հոս­քի մեջ: Բա­ռը, նա­խա­դա­սութ­յու­նը շն­չա­վո­րե­լու կա­խար­դան­քին տի­րա­պե­տե­լու ձգ­տու­մը կու­րաց­րել էր: Ար­վես­տը դիպ­վա­ծը չէ, որին գու­մար­վում է հո­րի­նե­լու կա­րո­ղութ­յու­նը: Գրածս ամ­բողջ կյան­քում դժ­վար մե­նութ­յամբ վաս­տա­կած իմ ներ­սի խա­ղա­ղութ­յան մի­ջով ան­ցած գյու­ղի պատ­մութ­յունն է, ծն­ված ան­վերջ հրա­ժա­րու­մից և լիա­կա­տար խա­ղա­ղութ­յան խորհր­դից, իմ կեն­սագ­րութ­յու­նը դար­ձած պատ­մութ­յուն այն մարդ­կանց մա­սին, որոնք են­թա­գի­տակ­ցո­րեն պահ­պան­վում էին իմ գե­ղար­վես­տա­կան հի­շո­ղութ­յան մեջ: Ժա­մա­նակ էր ան­ցել, և հեռ­վից դի­տե­լու իմ կա­րո­ղութ­յան, տես­նո­ղի աչ­քին հա­մա­պա­տաս­խան կեն­սագ­րութ­յուն­նե­րը, մար­դիկ վերս­տեղծ­վել էին նո­րից:

Այդ­պես է՝ իմ զգա­լը, հա­յաց­քը, մա­հը, սար­սա­փը, ապ­րե­լը՝ նրանք վե­րա­փոխ­վում են ինչ-որ մեկ ու­րիշ՝ գու­նա­յին մտա­ծո­ղութ­յան, իսկ այդ եր­կու­սի` կյան­քի և գու­նա­յի­նի` կրակ­նե­րի ար­ձա­կած ջեր­մութ­յուն­նե­րի իրա­րից տար­բեր լի­նե­լը միայն ես կա­րող եմ որ­սալ:

Ան­գամ այն մար­դիկ էին ինձ նզո­վում, որոնց մա­սին ոչինչ չէր գր­ված: Կար­դա­ցել էին վի­պա­կը, հաս­տա­տա­պես հա­մոզ­ված էին, որ նրա հան­գույց­նե­րում իրենք իրենց են տե­սել՝ մի պատ­մութ­յուն, որ դի­տա­վո­րութ­յամբ հո­րին­ված կեղծ հեր­յու­րանք է՝ իրենց ցե­ղի, ազ­գի, տոհ­մի դեմ: Ու իրար ետևից ան­դա­դար գա­լիս էին սպառ­նա­լից, ոխա­կալ նա­մակ­նե­րը:

Գի­շեր­նե­րը ան­քուն, գլ­խա­ցա­վե­րով էի անց­կաց­նում, աչ­քե­րի մեջ ար­յուն էր իջ­նում, լուս­նո­տի՝ քշ­վող քայլ­քով շր­ջում էի տե­ղից տեղ, զայ­րա­նում էի, որով­հետև, եթե նույ­նիսկ գյու­ղին ան­ծա­նոթ մի պատ­մութ­յուն, կեր­պար­ներ էլ հո­րի­նեի և իրենց նման խեղ­ճուկ­րակ­նե­րին էլ, որ­պես գոր­ծող ան­ձինք, դն­եի գե­ղար­վես­տա­կան կա­ռուց­ված­քի մեջ, եթե ես չցան­կա­նա­յի, ան­գամ իրենք իսկ իրենց չէին կա­րող ճա­նա­չել և, ընդ­հան­րա­պես, նրանց հա­մար գու­շա­կելն էլ անհ­նա­րին կլի­ներ, թե ով ով է: Առօր­յա­յի իմ ըն­կա­լու­մը կա­րող էր նաև այդ­պես ձևափոխ­վել, որը հե­տո վե­րա­փոխ­վում էր գե­ղար­վես­տա­կան խոս­քի:

Սպաս­ված ճա­նա­չումն ու փառ­քը, որ գրա­կա­նութ­յունն էբ բե­րե­լու, չկար: Նզովք, սպառ­նա­լիք­ներ: Ընկճ­վա­ծութ­յու­նը և հու­սա­հա­տութ­յունն է ափ­եափ լց­վում:

Գնում եմ նրա մոտ: Ինչ գոր­ծու­ղու­մից վե­րա­դար­ձել ենք, Ան­նա­յին չեմ տե­սել: Զան­գա­հա­րել եմ, գի­տեմ՝ լեռ­նե­րում, ան­տա­ռի մեջ, հանգստ­յան տանն է: Նս­տե­ցի մե­քե­նան, գնա­ցի: Մինչև մութն ընկ­նե­լը թա­փա­ռե­ցինք ան­տա­ռում: Առա­ջին ան­գամ համ­բուր­վե­ցինք: Շաղկ­տի­կը եր­գեց թփե­րի մեջ, հե­տո մութն էլ իջավ:

Ան­նան բազ­մո­ցին է պառ­կած, գնա­ցի նրա մոտ, դարձ­յալ համ­բուր­վե­ցինք, գլու­խը բազ­մո­ցի թիկ­նա­կին է, նկա­տե­ցի՝ բարձ չկա. մահ­ճա­կա­լի վրա­յից բար­ձը բե­րե­ցի, համ­բուր­վե­ցինք, հե­տո հե­ռուս­տա­ցույցն ան­ջա­տել էր պետք, հե­տո լույ­սը, հե­տո` պա­տի ջա­հը: Գնում-գա­լիս եմ: Ան­նան միան­գա­մից տր­վեց, լա­ցե­լով՝ առանց դի­մադ­րութ­յան, որ զգես­տը որ հա­նում էի նրա վրա­յից, հան­վում էր, որ տե­ղը շո­շա­փում էի, շո­շափ­վում էր: Ան­նան լաց է լի­նում, հե­կե­կում է, իմ համ­բույր­ներն ան­մաս­նա­կից են մնում:

Սր­տիս զար­կերն էլ չեն խփում պտուկ­նե­րիս մեջ: Ընկճ­վե­ցի: Անընդ­հատ հս­կում եմ, որ չլք­վեմ, չթող­նեմ ինքս ինձ: Այն­պես եմ աշ­խա­տում չփակ­վել, չթող­նել ինձ, անընդ­հատ լի­նել Ան­նա­յի մոտ: Այդ ցան­կութ­յունն ավե­լի է կենտ­րո­նաց­նում կա­տար­վե­լի­քի վրա: Հաս­կա­ցա՝ լք­վել, ինձ թող­նե­լուց հե­տո կանգ­նել եմ քիչ հե­ռու, ինչ­պես կող­քի կանգ­նած մար­դը, հետևում եմ իմ ամեն մի շարժ­մա­նը: Բռ­նաց­րե­ցի, ես ինձ բռ­նաց­րե­ցի հաշ­վարկ անե­լիս, որ հաշ­վում եմ իմ վե­րից վար շար­ժում­նե­րը: Հու­սալք­վում եմ, փոր­ձում եմ մտա­ծել Խա­ղաղ օվ­կիա­նո­սի մա­սին, դրա­նից ամեն ինչ ավե­լի վատ­թա­րա­ցավ, քա­նի գնում, ավե­լի վատ ու վատ է դառ­նում:

Ան­նան ասում է՝ մի գնա: Դարձ­յալ լաց է լի­նում, դեմ­քը առա ափե­րիս մեջ, համ­բու­րե­ցի շուր­թե­րը, ար­ցուն­քի աղոտ հա­մը զգա­ցի, ամա­չում եմ: Հագն­վե­ցի: Խո­հա­նո­ցում սառ­նա­րա­նը միա­ցավ, սառ­նա­րա­նի զնգռ­տո­ցը: Պա­տու­հա­նը բաց է, մթան մեջ՝ ծղ­րի­դի կան­չը:

Մինչև հի­վան­դա­նոց հաս­նելս լույ­սը բաց­վեց: Բուժ­քույ­րե­րը գնում են հեր­թա­պահ բժշ­կին կան­չե­լու, ար­դեն փոշ­մա­նել եմ, որ հի­վան­դա­նոց եմ եկել: Այդ պա­հին նա եկավ: Օգ­սենն իմ դեմ­քի ար­տա­հայ­տութ­յու­նը լավ գի­տեր, տե­սավ՝ չեմ կա­րո­ղա­նում խո­սել, ասաց. «Պի­տի որ ար­տա­կարգ բան պա­տա­հած լի­նի»: Ժպ­տա­լով էր խո­սում, ասաց. «Վի­րա­հա­տա­րա­նում հենց նոր մարդ մա­հա­ցավ, շշ­մել էի, մի­ջանցք­նե­րում թա­փա­ռող դե­ղին աչ­քե­րով մի կա­տու, նրա հո­գե­վար­քի պա­հին, չեմ կա­րող նկա­րագ­րել, դժ­վար է այդ­պի­սի մլա­վո­ցը հաս­կա­նալ, տա­րօ­րի­նակ կան­չով իրեն խփեց պա­տին …»: Ինձ ասում է. «Այ քեզ բան, պի­տի որ ար­տա­կարգ բան պա­տա­հած լի­նի քեզ հետ»:

Պատ­մե­ցի, լսեց, ժպ­տաց, ասաց: Ժպ­տա­լով էր խո­սում, արևն էլ նոր էր ծա­գել, առա­վո­տի տա­քը բու­րում էր. «Հի­մար բան է մտ­քովդ անց­նում, բժշ­կութ­յու­նը հաս­տա­տում է, որ բո­լոր տղա­մար­դիկ էլ եր­բեմն այդ­պես ընկճ­վում են, նո­րից գնա նրա մոտ»:

Ճնճ­ղուկ­նե­րը ծա­ռե­րից ու պա­տե­րի ճեղ­քե­րից իջել գետ­նին, աս­ֆալ­տի վրա փշ­րանք­ներ են կտ­ցում, պս­տիկ ոտ­քե­րի հն­գա­մատ կար­մի­րը միս­տիկ է:

Ան­նան սպա­սում էր, վա­զե­լով եկավ, հենց մե­քե­նա­յի դու­ռը բա­ցե­ցի, փա­թաթ­վեց, ասաց. «Գի­տե՞ս, կյան­քում ես այդ­քան եր­ջա­նիկ չէի եղել, գի­տեի, որ կգաս: Քո գնա­լուց հե­տո մարմ­նիս մեջ դող կար, մինչև լույս լա­ցել եմ, բազ­մոցն ու սր­բի­չը թրջ­վել են»: Ասա­ցի. «Նս­տիր մե­քե­նան, գնում ենք լեռ­նե­րը՝ ուրց քա­ղե­լու»:

Հե­տո այդ ուղևորութ­յա­նը վե­րա­բե­րող պատ­մութ­յու­նը մեկ ու­րի­շի՝ Փա­ռան­ձե­մի հա­մար գր­վեց, բայց Ան­նա­յին էր վե­րա­բե­րում: Իրա­կա­նում Ան­նա­յին ավե­լի շատ էի սի­րում, բայց պատ­մա­վե­պում գրե­ցի Փա­ռան­ձեմ թա­գու­հու հա­մար»

«… Առա­ջին գի­շե­րը, երբ Ար­շակ ար­քան գնա­ցել է Փա­ռան­ձե­մի մոտ, նա բազ­մո­ցին է պառ­կած եղել ու շուտ է մեր­կա­ցել՝ աչ­քե­րը թաց, քիթբե­րա­նը թաց, մա­զե­րը թաց, ստինք­նե­րը թաց, ամ­բող­ջո­վին թաց, մար­մինն էլ է լա­ցած եղել: Ար­շակ ար­քան պառ­կել, պառ­կել է նրա կող­քին ու թո­ղելգնա­ցել է: Առա­վոտ­յան Փա­ռան­ձե­մի մայ­րա­պե­տը եկել է նրա շո­րե­րը հագց­նե­լու, տե­սել է բազ­մո­ցը ջուր, Փա­ռան­ձե­մը` ջրի մեջ: Ձեռ­նե­րը ծնկ­նե­րին է խփել, ասել է. «Վույ, կու­րա­նամ, էս ինչ­քան է լա­ցել,– ասել է,– նա չի կա­րո­ղա­նում թա­գա­վո­րին սի­րել, որով­հետև նրա մար­մի­նը թուխ է, ին­քը՝ թա­վա­մազ»:

Հա­ջորդ օրը, բաց դաշ­տում զի­նա­վար­ժութ­յուն­նե­րի ժա­մա­նակ, գն­դից գունդ անց­նե­լու պա­հին, զին­վոր­նե­րի հետ խո­րո­ված ու­տե­լու, գի­նի խմե­լու, հար­ճե­րին պա­րեց­նե­լու, նրանց հետ գի­նար­բու­քի պա­հին, հան­կարծ թևերը թու­լա­ցել են. Փա­ռան­ձե­մի մա­սին է մտա­ծել թա­գա­վո­րը:

Գի­շե­րը դարձ­յալ գնա­ցել է նրա մոտ, նա բազ­մո­ցին է պառ­կած եղել ու շուտ է մեր­կա­ցել, աչ­քե­րը շո­շա­փել է՝ պաղ, քիթբե­րա­նը շուր­թե­րի մեջ է առել՝ պաղ, մա­զե­րը դեմ­քին է հո­սեց­րել՝ պաղ, լե­զուն ստինք­նե­րին է հպել՝ պաղ, մատ­նե­րի տակ ող­նա­շա­րի փո­սիկ­ներն ու հե­տույ­քը՝ պաղ, ամ­բողջ մարմ­նով օտա­րա­ցած է եղել: Ար­շակ ար­քան պառ­կել, պառ­կել է նրա կող­քին ու թո­ղել, գնա­ցել է:

Առա­վոտ­յան Փա­ռան­ձե­մի մայ­րա­պե­տը եկել է նրա շո­րե­րը հագց­նե­լու ու մարմ­նի խնամ­քը հո­գա­լու: Տե­սել է՝ բազ­մո­ցը ջուր, Փա­ռան­ձե­մը ջրի մեջ, զնգռ­տո­ցից կուրծքն է պատռ­վում: Իսկ դրա­նիկ ծա­ռա­նե­րը, աղա­խին­ներն ու պա­լա­տա­կան ազն­վա­կան­նե­րը զար­մա­ցած են այդ­պի­սի գի­շե­րից, այդ­պես թա­գա­վո­րին տր­վե­լուց, այդ­քան ան­կա­րող կին ու թա­գու­հի լի­նե­լուց: Մայ­րա­պե­տը ծնկ­նե­րին է խփել, բազ­մո­ցին լճա­ցած ար­ցունք­ներն է սր­բի­չով ար­ծաթ­յա կոն­քի մեջ հա­վա­քել, ասել է. «Նա չի կա­րո­ղա­նում թա­գա­վո­րին սի­րել, որով­հետև նրա մար­մի­նը թուխ է, ին­քը՝ թա­վա­մազ»:

Հա­ջորդ օրը, առա­վոտ­յան Ար­շակ ար­քան ախո­ռա­պե­տին ասել է. «Կառ­քը լծեք, գնում ենք ուրց քա­ղե­լու»: Սպի­տակ կառքն ու սպի­տակ ձիե­րը երեք օր­վա ճա­նա­պարհ են կոտ­րել, եկելհա­սել են Արա­գա­ծոտն, բարձ­րա­ցել Ամ­բերդ: Փա­ռան­ձեմ թա­գու­հուն բեր­դի շի­նութ­յուն­ներն ու կա­մար­ներն է ցույց տվել: Մտել են եկե­ղե­ցի, ու սր­բա­պատ­կեր­նե­րի աչ­քե­րի առաջ թա­գու­հու շուր­թերն է համ­բու­րել: Բեր­դի տի­րո­ջը՝ կա­յա­զո­րի պետ Զար­մայր նա­խա­րա­րին չի լսել, նրա մոտ չի հյու­րըն­կալ­վել, ոտ­քե­րի տակ մորթ­ված սպի­տակ ցլի տաք ար­յան եռո­տա­նու մեջ լց­վե­լուն չի սպա­սել, թիկ­նա­պահ­ներ ու ծա­ռա­ներ չի վերց­րել, ասել է. «Գնում ենք ուրց քա­ղե­լու, թա­գու­հին ուրց է ու­զում»: Գնա­ցել, հա­սել են դաղ­ձա­խառն աղբ­յուր­նե­րին, արևից շի­կա­ցած քա­րե­րից հալ­վող, կաթկ­թա­ցող քա­րա­քոս­նե­րին ու թա­վալ­վել են ուր­ցի մեջ: Հե­տո սև, մութ ամ­պեր են հոր­դա­ռատ հո­սե­լով եկել, ցած­րա­ցել, քա­մին ու փո­թո­րի­կը ցըն­ցել, գետ­նից պո­կել ու գե­տին են գցել կառ­քը, թա­փա­հա­րել ու արթ­նութ­յու­նը քնի են նմա­նեց­րել, քիչ է մնա­ցել՝ վերց­նեն կառ­քը, գցեն ձո­րը, ու հոր­դա­ռատ անձրևը շփշ­փաց­րել, շրմ­փաց­րել է կառ­քի տա­նի­քը. լեռ­նե­րից, սա­րե­րից, ան­դունդ­նե­րից ու երկն­քից եկել, ուժ է կու­տակ­վել Ար­շակ ար­քա­յի մեջ, ու նա ճկ­վելբաց­վե­լով, սրթսըր­թա­լով, գա­լար­վե­լով ու դո­ղա­լով պառ­կել է կառ­քի հա­տա­կին, Փա­ռան­ձե­մի հետ այն­քան ժա­մա­նակ, մինչև որ թա­գու­հու մեջ­քը փո­րից փա­փուկ է դարձ­րել: Ու երբ բա­ցել են կառ­քի դու­ռը, պայ­ծառ, թանձր դե­ղի­նով արև է եղել, հենց կառ­քի դռան առաջ, տաք արևի մեջ, ճա­ղատ, կար­միր մո­րու­քով հո­վիվն է կանգ­նած եղել, իսկ հով­վի առաջ՝ չո­րեք­թաթ տա­լով, կառ­քից դուրս եկող՝ եր­կու մերկ մար­մին: Հո­վիվն ասել է. «Կառ­քի վա­րա­գույր­ներն էլ փակ էին, կառ­քի մի­ջից ահա­վոր վնգս­տոց էր գա­լիս, հա­լած­ված շան վնգս­տոց, ես ասի՝ մեր շնե­րից են գո­ղա­նում»: Հե­տո կառ­քի զի­նան­շանն է նկա­տել ու փռ­վել ծի­րա­նին ու­սե­րին գցող Ար­շակ թա­գա­վո­րի ոտ­քե­րի տակ, ասել է. «Տեր, նե­րող եղիր խոս­քե­րիս հա­մար, իրոք, անց­յալ շա­բաթ քոչ­վոր­նե­րը մե­զա­նից շուն էին գո­ղա­ցել»: Կար­միր մո­րու­քով հո­վի­վը նրանց գա­վով կաթ է հյու­րա­սի­րել: Ար­շակ թա­գա­վո­րը, երբ վերց­րել է Փաւ­ւան­ձեմ թա­գու­հուց կա­թով գա­վը, գգա­ցել է, որ նրա ձեռ­քե­րից տղա­մար­դու սեր­մի, կա­վի և ուր­ցի բուր­մունք է գա­լիս: Հե­տո նրանք Արա­գա­ծից ցած են իջել, ու նրանց հետևից անձրև է բռ­նել, նրանց հետևից անձրևը եկել, իջել է բեր­քա­տու դաշ­տե­րին, հան­դե­րին և պտ­ղա­տու այ­գի­նե­րին: Ամ­բողջ մի շա­բաթ անձրև էր գա­լիս, իսկ տա­րին երաշ­տով էր սկս­վել, եթե Ար­շակ ար­քան ու Փա­ռան­ձեմ թա­գու­հին տար­վա այդ եղա­նա­կին լեռ­նե­րը չբարձ­րա­նա­յին, հա­յոց աշ­խար­հում սով կլի­ներ, ու չէր ծն­վի Պապ թա­գա­վո­րը: Գետ­նի տակ սգում էր դժոխ­քը, իսկ վերևում ցն­ծում էր եր­կին­քը»:

Այս ամե­նը Ան­նա­յի մա­սին է, բայց վե­րագ­րում էի Փա­ռան­ձե­մին: Այդ­պես էլ եղել էր, բարձ­րա­ցել էինք Արա­գած: Մե­քե­նա­յի փակ թափ­քում մեջ­քը փո­րից փա­փուկ դարձ­նե­լու պատ­մութ­յունն էլ, շան նման վնգս­տալն էլ եղել էր: Կար­միր մո­րուք հո­վի­վը քա­րով ծե­ծել էր մե­քե­նա­յի թափ­քի փակ դու­ռը, ստու­գել էր, թե այն­տեղ գո­ղաց­ված շուն չկա ու չո­րեք­թաթ տվող եր­կու մերկ մար­մին էր տե­սել, գա­վով կաթ էր հյու­րա­սի­րել. այս ամե­նը ճիշտ էր, ճիշտ էր նաև այն, որ Ան­նա­յի ձեռ­քե­րից առել էի սեր­մի, ուր­ցի ու կա­վի բուր­մուն­քը …

Ծխե­ցի: Ան­նան էլ է ծխում: Պատ­մում է գոր­ծուղ­ման ժա­մա­նակ Մոսկ­վա­յի հյու­րա­նո­ցում հան­դի­պած ֆրան­սիա­ցու մա­սին, որը հի­մա Հա­յաս­տան է եկել:

Վա­խե­նում եմ, միան­գա­մից առա­ջար­կում եմ երե­խա ու­նե­նալ: Ափիս տակ՝ փո­րը, պորտն եմ շո­շա­փում, իմ մեջ բարձ­րա­նում է ծանր տա­քը:

Ասում է. «Ո՞նց կլի­նի, հայրս շատ ծեր է հայր չու­նե­ցող թոռ­նի­կի տա­ռա­պան­քը տես­նե­լու հա­մար»: Պատ­մում է, որ ոչ այն­տեղ՝ Մոսկ­վա­յում եղած ժա­մա­նակ, ոչ էլ այս­տեղ՝ գի­շե­րը չի հո­ժա­րել ֆրան­սիա­ցուն:

Տես­նում է աչ­քե­րիս մեջ միան­գա­մից իջած փո­փո­խութ­յու­նը: Այն­պես եմ անում՝ չլք­վեմ իմ մի­ջից, չփակ­վեմ, «չթող­նեմ ինձ», լի­նեմ Ան­նա­յի մոտ: Այդ պատ­ճա­ռով ավե­լի եմ կենտ­րո­նա­նում, թե ինչ է պա­տա­հել: Խփում եմ դեմ­քին. հաս­կա­ցա, որ ինչ­պես կող­քի կանգ­նած մարդ, հետևում եմ իմ ամեն մի հար­վա­ծին, ասում եմ՝ էլի շա­րու­նա­կիր, հաշ­վում եմ: Նա խոս­տո­վա­նում է, որ ֆրան­սիա­ցուն հո­ժա­րել է ամուս­նութ­յան առա­ջար­կութ­յուն ստա­նա­լուց հե­տո: Ասում է.

«Բայց քեզ եմ սի­րում»: Դրա­նից ամեն բան ավե­լի է խճճ­վում, քա­նի գնում, վատ ու ավե­լի վատ է դառ­նում:

Գո­ռում է. «Աղա­չում եմ, միայն թե փո­րիս մի կանգ­նիր»:

Ըն­կած է: Իմ ետևից չե­կավ: Հեռ­վում՝ քա­րին նս­տած, թի­կուն­քով իրեն՝ ծխում եմ:

Մտա­ծե­ցի՝ Ան­նա­յի բուր­մուն­քից է, ծխե­լուց է, լե­ռան բարձ­րութ­յան վրա թթ­ված­նի նոս­րութ­յու­նից էր խաբ­վելս:

Իմ անունն է գո­ռում՝ շրջ­վել եմ, կար­միր մսա­գունդ է ըն­կած: Ինձ ավե­լի ու­ժեղ ցավ պատ­ճա­ռե­լու հա­մար ու­ժեղ ճչում է՝ քոնն է:

Ինքն ըն­կած է, լուռ է: Սկզ­բից մե­քե­նա­յի փայլփ­լուն դե­ղի­նի ար­յու­նոտ ձեռ­քե­րի դա­ջած կար­մի­րը տե­սա, ար­տույ­տի երգ էլ էի լսում՝ ընդ­հատ-ընդ­հատ, երբ միան­գա­մից դե­պի ու­ղեղս հո­սող ար­յու­նը խցա­նում էր ականջ­ներս, թո­քե­րիս խզ­զոցն էլ էի լսում, ար­դեն հո­ղի վրա լճա­ցած ար­յուն կար: Ան­նա­յին վերց­նում եմ ձեռ­քե­րիս վրա: Ոտ­քե­րի արան­քից տաք ար­յու­նը լց­վում է թևերիս, փո­րիս: Բաց կար­միր եմ:

Զեփ­յուռն է շնկշն­կում:

Եր­կու ան­գամ ու­շա­թափ­վում է: Վայրկ­յան վայրկ­յա­նի ճշգըր­տութ­յամբ հա­սանք հի­վան­դա­նոց:

Դարձ­յալ այդ ամիս­նե­րին էր, որ ոչ մի կա­թիլ անձրև չէր ըն­կել: Հար­թա­վայ­րի դաշ­տե­րում աշ­խա­տող տղա­մար­դիկ ու կա­նայք, չնա­յած մերկ էլ չէին, դեմ­քե­րի գույնր սև, դեղ­նած էր, կա­շի­նե­րը չո­րա­ցել էր ձիգ ու շոգ բռ­նած երաշ­տի պատ­ճա­ռով:

Այդ օրը մեր ետևից հոր­դա­ռատ անձրև էր եկել:

Սար­սա­փե­լի բան կար, ի՞նչ էր դա: Ան­նան վա­խեց­նում էր իմ մեջ ապ­րող` տա­րի­նե­րի ցն­ծութ­յու­նից ու աղ­մու­կից զտած խա­ղա­ղութ­յա­նը, որից պի­տի ծն­վեր գրողն ու մեծ գիր­քը:

Ու­ժե­րը, որոնց ես ամ­բողջ մի կյանք որո­նում էի ինք­նահ­րա­ժա­րու­մով, չէին ըն­դու­նում ոչ սի­րո, ոչ էլ կնոջ պաշ­տա­մունք դառ­նա­լը:

Գրո­ղին այդ­քան փայ­փա­յելն ու մշ­տա­պես խնա­յելն էլ մեզ լավ բա­նի չի հասց­նի:

Ընդվ­զում էի: Ան­նան էլ ար­դեն զգում էր, թե ես իրեն ին­չը չեմ կա­րող տալ: Դրա հա­մար էլ, երբ զեն­քը ու­սիս արևել­քից արևմուտք, հյու­սի­սից հա­րավ՝ վեց ամիս թա­փա­ռե­լուց հե­տո վե­րա­դար­ձա, նա չկար: Հաս­կաց­վեց ան­դառ­նա­լին. ամուս­նա­ցել էր և մեկ­նել Ֆրան­սիա:

Փե­սա­ցուն ար­դեն մեր ընդ­հա­նուր ծա­նոթն էր, ավե­լի ուշ Ան­նան ինձ ծա­նո­թաց­րեց նրա հետ: Եր­բեմն Ան­նա­յին ու ինձ ռես­տո­րան էր հրա­վի­րում: Մեր բան­կե­րից մե­կի, թե՞ ինչ-որ բա­րե­գոր­ծա­կան ֆոն­դի աշ­խա­տա­կից էր, թո­ղել էր աշ­խա­տան­քը: Նա այդ բա­նը Ան­նա­յի հա­մար մի ան­գամ էլ էր արել, երբ Մոսկ­վա­յից եկավ:

Ես չեմ կա­րո­ղա­նում մե­նակ մնալ: Առա­ջին օրը վերջ­նա­կան հար­բած, մնա­ցած վեց օրը անզ­գա՝ մահ­ճա­կա­լին եմ՝ մեծ գոր­ծա­րա­նի հաշ­վա­պա­հու­հու տա­նը: Ամու­սի­նը լայ­նեզր գլ­խար­կը վերց­րել, գնա­ցել է առող­ջա­րան: Յո­թե­րորդ օրը նա էլ ինձ հետ ան­կո­ղին մտավ: Մերկ էր, բայց կար­ծես հա­գուս­տով լի­ներ: Մեջ­քիս վրա, աչ­քերս փակ, գու­շա­կե­լով որո­նում եմ, թե ինչ է դա: Քրտ­նել եմ, ջու­րը հո­սում է, անընդ­հատ հե­ղուկ եմ ու­զում: Հո­դերս են: Ասում եմ. «Չեմ սխալ­վում, հաս­տատ ինչ-որ բան կա»: Նա՝ թե. «Ի՞նչ պի­տի լի­նի»,– ինքն է ինձ նե­րար­կել, ասում է. «Նե­րարկ­վե­լուց հե­տո զգա­յա­րան­ներդ նր­բա­ցել, ամեն պա­տա­հա­կան բան ըն­կա­լում են»: Գդա­լի մեջ պղպ­ջա­ցող հե­ղու­կի բուր­մուն­քից, քրտ­նած մար­մինս համ­բու­րե­լուց՝ ինքն էլ մի քիչ ար­բած՝ մշու­շոտ է: Քր­տինքս աչ­քերս է լց­վում, սր­բի­չով չո­րաց­նում է ճա­կատս, կուրծքս: Ոս­կոր­նե­րի մեջ ծուծ­քը հր­դեհ­վել, տո­թը փչում է շուր­թե­րիս, կո­կորդս չո­րաց­րել է, հե­ղուկ եմ ու­զում: Նա­րինջ էր, թե` կիտ­րոն, շուր­թե­րիս կպց­րեց: Միան­գա­մից վեր թռա, նս­տե­ցի մահ­ճա­կա­լին: Ինքն էլ վա­խե­ցավ, ասա­ցի. «Ցույց տուր ափդ»: Չի բա­ցում: Ասում է, քրտ­նած մար­մինս վե­րից վար համ­բու­րե­լուց, թաց բուր­մունքս անընդ­հատ շն­չե­լուց չկենտ­րո­նա­ցած, թալ­կա­ցած, ասում է. «Ամա­չում եմ, այն­տեղ եղա­ծը մի ար­տա­սո­վոր բան չէ, պար­զա­պես ամա­չում եմ»: Բռունցք արած ափը ճզ­մե­լով բա­ցում եմ, գոր­ծա­րա­նի չհր­կիզ­վող պա­հա­րա­նի ոս­կե­դե­ղին բա­նա­լին է: Հագն­վում եմ: Խնդ­րում է, որ մնամ. «Դա ան­մեղ սո­վո­րութ­յուն է, բա­նա­լուն կարևորութ­յուն տալ պետք չէ»: Հագն­վում եմ, դու­ռը բա­ցում եմ, ասում եմ. «Դա ին­քը՝ եր­րորդն է»:

Դարձ­յալ հե­ռա­նալ, գնալ էր պետք, այն­պի­սի մի տեղ, ուր կր­կին խա­վա­րի, մե­նութ­յան, սու­զու­մի, լռութ­յան մեջ զգա­յի իմ ներ­սի գիր­քը: Եր­կու ամիս է՝ փակ­վել եմ ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­նը, այդ պատ­մա­վեպն եմ գրում, իմ ու Ան­նա­յի հետ պա­տա­հա­ծը վե­րագ­րում եմ Փա­ռան­ձեմ թա­գու­հուն:

Հան­կարծ Սր­բու­հին եկավ, հա­սավ ինձ մոտ:

Հա­սել է այդ հե­ռուն, եկել է, հի­մա ամա­չում է ներս գալ: Ճամպ­րու­կի մեջ գույնզ­գույն գի­շե­րա­նոց­ներն էին խցկ­ված, բուր­մուն­քով սուրճ, տա­սը-տասն­հինգ հատ էլ նա­րինջ­: Անընդ­հատ նարն­ջի և լիա­լուս­նի մա­սին էր խո­սում: Համ­բուր­վե­ցինք՝ պաղ, խա­վոտ քրտ­նած է: Ճամպ­րու­կից խառ­նի­խուռն գի­շե­րա­նոց­ներ, ներք­նա­շո­րեր հա­նեց՝ պա­հել էր այդ օր­վա հա­մար: Րո­պեն մեկ վա­զում է պա­տու­հա­նի մոտ՝ տես­նի՝ լիա­լու­սին կա՞, հե­տո նա­րին­ջը, դարձ­յալ նա­րին­ջը, մաք­րում է, ափի մի­ջից կե­րակ­րում: Նա­րին­ջը՝ դե­ղի­նը նյար­դե­րիս մեջ մխրճ­վե­լով էի ըն­կա­լում՝ դե­ղին, դե­ղին-դե­ղին էր նաև նրա վազ­քը դե­պի պա­տու­հա­նը: Ասաց. «Լիա­լու­սի­նը հի­մա դուրս կգա, գի­շե­րա­նոցս հագ­նե՞մ»: Չգի­տեմ՝ որ­տե­ղից կար­դա­ցե՞լ, թե՞ լսել է, որ կա­նայք լիա­լուս­նի ժա­մա­նակ են հղ­իա­նում, եթե գի­շե­րը բուն չվա­յի: Երևի տա­րիքն առած կա­նանց սո­վո­րութ­յունն է՝ կու­սութ­յու­նը կորց­նե­լուց առաջ թևատա­կե­րից քր­տինք է գա­լիս, վա­խը հաղ­թա­հա­րե­լու հա­մար նա­րինջ ու լիա­լու­սին են ասում:

Արագ, առանց դա­դա­րի խո­սում է. «Օնան, օրի­նակ ին­չի՞ հա­մար պի­տի քե­զա­նից երե­խա չու­նե­նամ: Ինչ­քան էլ դու ու­րիշ կնոջ հետ ես ամուս­նա­ցած, ըն­կե­րու­հի­ներս ասում են՝ վեր­ջի­վեր­ջո երե­խան Օնա­նի նման մեծ մար­դուց կլի­նի: Ասում են՝ թող էլ ան­հա­վա­տա­րիմ լի­նի, կամ ան­հայտ ճա­կա­տա­գիր ու­նե­նա, ո՞ր ար­վես­տա­գետն է իր մա­հով գնա­ցել: Ասում են՝ մեկ է, էլ չես ամուս­նա­նա, ասում են՝ մի քա­նի տա­րի հե­տո այլևս էլ չես կա­րող երե­խա ու­նե­նալ, քեզ հենց այդ մարդն է պետք, հենց այդ մար­դուց երե­խա է պետք: Ասում են՝ կա­նա­ցի խա­ղե­րով հի­շեց­րու, Օնա­նի՝ ջա­հել ժա­մա­նակ քեզ սի­րա­հար­ված լի­նե­լը, ձևաց­րու, թե այն ժա­մա­նակ նրան մեր­ժե­լը, հի­մա դու հաս­կա­ցել ես, եղել է քեզ հա­մար ճա­կա­տագ­րա­կան սխալ, որ եղել ես ջա­հել ապու­շի մե­կը, որ ընկճ­ված ես, ծն­կա­չոք հա­սել ես նրա մահ­ճա­կա­լին: Ասում են՝ աղ­ջի, ան­պայ­ման այդ­պես արա, մեղք ես, մի քա­նի տա­րի էլ կանց­նի, չորս պա­տի մեջ մե­նակ բո­ւի պես կմ­նաս: Իսկ տղա­մար­դիկ մե­ղան­չող կա­նանց սի­րում են»:

Կոն­քի վրա շր­ջազ­գես­տի կո­ճակն է ար­ձա­կում, սպի­տակ ոտ­քե­րի շուր­ջը թափ­վում է շր­ջազ­գես­տը՝ կլոր ալիք­վե­լով, կար­ծես գորտ է ցատ­կել ջու­րը: Գի­շե­րա­նո­ցը հա­գավ, փե­շին մի քա­նի հատ ար­տա­խուր-խա­վար­տի և խա­վար­ծի խոտ էր կար­ված: Հարց­նում եմ. «Դա ին­չի՞ հա­մար է»: Ասում է. «Դու չգի­տե՞ս, սրանք հմա­յիլ բույ­սեր են, ապա­հո­վութ­յան հա­մար, եթե հան­կարծ այն­պես պա­տա­հի՝ բուն վա­յի …»: Որ­տեղ որ դաս էր տա­լիս, այդ գյու­ղի պա­ռավ­նե­րից մեկն էր սո­վո­րեց­րել: Համ­բուր­վում ենք: Դու­ռը ծե­ծե­ցին: Օգ­սենն է, ցե­րե­կը զան­գա­հա­րել էր, կոն­յակ էի խնդ­րել: Երե­քով կոն­յակ ենք խմում, ու­զում եմ հար­բել, պրծ­նել: Օգ­սե­նը զու­գա­րան է գնում, նա դարձ­յալ տե­ղից ցատ­կեց, նա­յեց պա­տու­հա­նից, ասաց. «Լիա­լու­սի­նը հի­մա դուրս կգա, այ­սօր պի­տի որ դուրս գա, ես հաս­տատ գի­տեմ, նա­յել եմ լուս­նա­յին օրա­ցույ­ցը»: Համ­բու­րում է շուր­թերս: Դարձ­յալ նարն­ջից. «Եղ­բորս ման­չու­կի պու­պու­լը տե­սել եմ, ամոր­ձի­քը ոնց որ փոք­րիկ, փոք­րիկ նա­րինջ­ներ: Ճիշտ չէ՞, Օնան, նման են»: Օգ­սենն եկավ, դարձ­յալ խմե­ցինք: Ասա­ցի. «Սրբու­հուն, որ­պես­զի առա­վոտ­յան դա­սե­րից չու­շա­նա, քեզ հետ քա­ղաք տար»: Հե­տո եր­կար լռութ­յուն իջավ, Սր­բու­հին զգեստ­նե­րը հա­վա­քում է ճամպ­րու­կի մեջ, թևատա­կե­րի քրտն­քի սևը մե­ծա­նում է՝ ավե­լի սաստ­կաց­նե­լով լռութ­յու­նը: Հե­տո Օգ­սե­նի մե­քե­նա­յի լու­սար­ձակ­նե­րը ճեղ­քե­ցին գի­շեր­վա մու­թը, նրանք գնա­ցին:

Ար­դեն լու­սա­նում էր, վեր­ջաց­նում էի նոր գր­քի՝ Փա­ռան­ձեմ թա­գու­հուն վե­րա­բե­րող հատ­վա­ծը, որ Ան­նա­յի հետ էր պա­տա­հել:

Կոն­յա­կի շիշն էլ, ծխա­խո­տի տու­փերն էլ դա­տարկ են: Նի­կո­տի­նով հա­գե­ցած շն­չա­ռութ­յունս ծանր է, սր­տիս զար­կե­րը քա­նի գնում, հարթ, թե­լան­ման են դառ­նում:

Հե­ռա­խո­սը զան­գեց, ավե­լի ուշ գլ­խի ըն­կա, որ հե­ռա­խոսն է: Սր­բու­հին ասում է. «Խոզ ես,– ասում է,– ամ­բողջ գի­շեր պա­տու­հա­նից նա­յել եմ, լիա­լու­սին ու լիա­լու­սին էր»: Երկն­քին ես էլ էի նա­յել, գի­տեի, որ ամ­բողջ գի­շեր­վա ըն­թաց­քում լու­սի­նը դուրս չե­կավ:

Սր­բու­հին չգի­տեր, չէր տես­նում, որ իմ ներ­սում, մեծ խա­ղա­ղութ­յան մեջ, վեր­ջա­պես փայ­լա­տա­կել էր ամ­բողջ մի կյանք սպաս­ված գիր­քը, այդ պտու­ղը չէի կա­րող տալ որևէ մե­կին:

 

* * *

 

 

Հայ­րե­նի գյու­ղից դեռ նա­մակ­ներ էին գա­լիս տպագ­րած վի­պա­կի ամ­սագ­րա­յին տար­բե­րա­կի հա­մար: Միա­ժա­մա­նակ մո­տե­նում էր այդ գոր­ծի՝ ամ­բող­ջա­կան գր­քով հրա­տա­րակ­վե­լու օրը:

Մի­նաս եղ­բայրս տրակ­տո­րիստ էր գյու­ղում, աղեր­սա­գին գրում էր. «Այլևս չտ­պագ­րես այդ վի­պա­կը,– գրում էր,– որ­պես ապ­րող­ներ՝ մեզ էլ նկա­տի ու­նե­ցիր և լույս աշ­խարհ մի հա­նիր այդ պատ­մութ­յու­նը»:

Ու­ղե­ղի բոր­բո­քու­մով գր­ված, ոխա­կալ վրե­ժի տեն­դով բռնկ­ված նա­մակ­նե­րը դեռ էլի գա­լիս ու գա­լիս էին, ավե­րում էին իմ՝ տա­րի­նե­րի փոր­ձով կու­տա­կած խա­ղա­ղութ­յու­նը, ին­չով ես սն­վում էի:

Չէի ցան­կա­նում ինքս ինձ խոս­տո­վա­նել, որ հենց այդ­պես է վտան­գը մո­տե­նում: Երևակա­յութ­յանս մեջ չէի էլ կա­րող նկա­տել այդ բա­ցա­սա­կան ու­ժե­րի կոր­ծա­նիչ փայ­լա­տա­կու­մը: Քա­նի որ վի­պա­կում գե­ղար­վես­տը կեն­դա­նի էր, բա­ռը՝ ինք­նա­տիպ, նա­խա­դա­սութ­յան շն­չա­ռութ­յու­նը, պատ­կեր­նե­րը, կեր­պար­նե­րի ամ­րութ­յու­նը ստաց­ված, ինքս զար­մա­ցած էի նրան­ցով, չէի կա­րող խորհր­դա­վո­րից հրա­ժար­վել, այդ­քան բան մեռց­նել: Բայց գի­տեի նաև իմ երկ­րի սո­վո­րույթ­նե­րը. բնազ­դը հու­շում էր, որ այն­տեղ՝ գյու­ղի ակում­բի նրանց հա­վաք­նե­րում, իմ անունն են անընդ­հատ տա­լիս:

Գիր­քը տպագր­վեց. նրա լույս աշ­խարհ գա­լը հա­մըն­կավ հա­զար ինը հար­յուր ութ­սու­նութ թվա­կա­նի ձմ­ռան վեր­ջին ամս­վա հետ, երբ Հա­յաս­տա­նը պի­տի հայտն­վեր մի նոր կեր­պա­րով և անց­ներ ան­դունդ­նե­րի եզ­րով: Ձմ­ռան վեր­ջին՝ փետր­վար ամ­սին, երբ դեռ օրե­րը ձյու­նա­խառն են լի­նում, օպե­րա­յի բա­կում, որ «Ազա­տութ­յան հրա­պա­րակ» ան­վան­վեց, ուր գրա­նի­տե հաս­տա­տուն պատ­վան­դան­նե­րի վիա նս­տած են ազ­գի մե­ծե­րի ար­ձան­նե­րը, հան­կարծ լս­վեց ահե­ղա­ձայն պայթ­յուն, սար­սա­փե­լի մի դղըր­դոց, ին­չը երկ­րի չորս ծա­գե­րում լսե­ցին, որը նման էր հա­զար ինը հար­յուր տաս­ներ­կու-տասն­հինգ թվա­կան­նե­րի խլա­ցու­ցիչ շա­ռա­չին:

Ամ­րա­կուռ, կար­միր մամ­ռա­ծածկ պա­տը փլ­վեց, որը ստեղծ­վել էր քա­րոզ­չա­կան մե­քե­նա­յի եր­կար տա­րի­նե­րի անխ­նա աշ­խա­տան­քով:

Դա Հա­յաս­տա­նի ու նրա մարդ­կանց կեր­պա­րա­նա­փո­խութ­յան փուլն էր: Խոր­քում ան­հե­տա­նում էր տե­սա­նե­լին, փո­խա­րե­նը հայտն­վում էր առեղծ­վա­ծա­յին անըմբռ­նե­լին, բայց դեռ ոչ ոք չգի­տեր, թե այդ անրմբռ­նե­լին ինչ է լի­նե­լու և ինչ ճա­նա­պար­հով է անց­նե­լու, քա­նի որ և՛ հա­վա­տը, և՛ վս­տա­հութ­յու­նը դեռ չէր ճշտ­ված նո­րե­րի նկատ­մամբ, ով­քեր առաջ­նոր­դե­լու էին պե­տութ­յու­նը: Նրանք ևս հա­զար ինը հար­յուր տաս­ներ­կու-տասն­հինգ թվա­կան­նե­րի ոգով խան­դա­վառ­ված՝ մի հե­ղա­փո­խութ­յուն էին սկ­սել՝ առանց իսկ մշակ­ված ազ­գա­յին ծրա­գիր ու­նե­նա­լու:

Ժո­ղովր­դին այ­րել էին հայ­րե­նա­սի­րա­կան կար­գա­խո­սե­րով, բայց առանց հարց­նե­լու, նրան մաս­նա­կից էին դարձ­րել ար­դեն նշ­մար­վող փոր­ձութ­յուն­նե­րին. այդ անո­րո­շութ­յան պատ­ճա­ռով ավե­լի էր սաստ­կա­նում վախն ու հու­սա­հա­տութ­յու­նը:

Հա­մար­ձա­կա­խոս­նե­րին ար­հա­մար­հե­ցին: Ող­ջա­խոհ­նե­րին լռեց­նում էին:

Մի թերթ խո­րա­ման­կութ­յուն արեց: «Տե­սա­կետ» խո­րագ­րի տակ, խո­շոր գլ­խա­տա­ռե­րով «ԴԱ­ՎԱ­ՃԱ­ՆԻ ՀՈԴ­ՎԱ­ԾԸ» վեր­նագ­րով մի նյութ տպագ­րեց, բայց իրա­կա­նում հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծութ­յուն­ներ էր անում այ­սօր­վա իրադ­րութ­յան և հա­զար ինը հար­յուր տաս­ներ­կու-տասն­հինգ թվա­կան­նե­րի հե­ղա­փո­խա­կան-ազա­տագ­րա­կան շարժ­ման միջև, թե ինչ­պես Արևմտ­յան Հա­յաս­տան հա­սած վեց-յոթ ջո­կատ­ներ ազա­տագ­րա­կան գոր­ծու­նեութ­յուն ծա­վա­լե­ցին: Մտեր­միկ հարց­նում էր. «Եղ­բայր, արդ­յո՞ք հարց­րել էիք երեք հա­զար տա­րի իր հո­ղի վրա ապ­րող հա­յին՝ ին­քը ցան­կա­նո՞ւմ է ազա­տագր­վել: Հի­շում էր Մա­ղա­քիա Օր­ման­յա­նին, թե նրան մի քա­նի հե­ղա­փո­խա­կան­ներ ինչ­պես ծե­ծե­ցին սե­փա­կան տան պա­տի աակ, որով­հետև միայն նա էր, որ սթա­փո­րեն զգու­շաց­նեմ էր հե­ռու մնալ ար­կա­ծախնդ­րութ­յու­նից: Հե­տո փաս­տե­րով գրում էր այդ թվա­կան­նե­րին այն­տեղ ապ­րող բնակ­չութ­յան թի­վը, հե­տո՝ թե նրա աճը ինչ­քան կլի­ներ մինչև հա­զար ինը հար­յուր երե­սու­նի­նը-քա­ռա­սուն­հինգ թվա­կան­նե­րի երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին մեծ պա­տե­րազ­մը, ու հարց­նում էր՝ պատ­կե­րաց­նո՞ւմ եք, եթե չլի­ներ տաս­ներ­կու-տասն­հինգ թվա­կան­նե­րի ան­հե­ռա­տես հե­ղա­փո­խա­կան գոր­ծու­նեութ­յու­նը, մենք քա­ռա­սուն­մեկ-քա­ռա­սուն­հինգ թվա­կան­նե­րին ի՞նչ ռեալ հնա­րա­վո­րութ­յուն կու­նե­նա­յինք Արևմտ­յան Հա­յաս­տա­նը, գե­րա­ճած բնակ­չութ­յան ցան­կութ­յամբ, ազա­տագ­րե­լու, երբ այդ ժա­մա­նակ պա­տե­րազ­մում հաղ­թա­նա­կած գեր­պե­տութ­յուն­նե­րի հա­մակ­րան­քը մեր օգ­տին էր … Այս­պի­սի անս­տո­րա­գիր հոդ­ված­նե­րի ու ժո­ղովր­դի մեջ պտտ­վող կար­ծիք­նե­րի պատ­ճա­ռով թու­լա­նում էր նրա վճ­ռա­կա­նութ­յու­նը. ոչ հա­վա­տը, ոչ էլ վս­տա­հութ­յունն էր լիար­ժե­քա­վոր­վում ապա­գա­յի նկատ­մամբ:

Շատ արագ էլ թաքս­տո­ցից դուրս եկան ցուր­տը, սո­վը և պա­տե­րազ­մը, բայց դեռ որևէ մե­կի կող­մից չգի­տակց­ված ան­մեր­ձե­նա­լին կար, Հա­յաս­տա­նը՝ հե­ռու­նե­րից, հա­մա­մարդ­կա­յին պատ­մութ­յան ըն­թաց­քով եկո­ղը: Ան­կաս­կած էր՝ ինչ էլ դառ­նար այն, դարձ­յալ պի­տի մնար որ­պես Հա­յաս­տան:

Պե­տա­կան, նո­րաս­տեղծ, մաս­նա­վոր թեր­թե­րը լու­րը շատ ա­րագ, միա­ժա­մա­նակ հա­ղոր­դե­ցին թշ­նա­մու՝ սահ­մա­նա­մերձ ավան մտ­նե­լը, եր­կաթգ­ծի կա­յա­րա­նի և գի­նու գոր­ծա­րա­նի գրա­վե­լը:

Ճառ ասող­նե­րը կո­չեր հն­չեց­րին, ռա­դիոն կար­գա­խոս­ներ հա­ղոր­դեց, հե­ռուս­տա­տե­սութ­յու­նը հե­րո­սա­պա­տում եր­գեր ցու­ցադ­րեց: Ժլատ­նե­րը շռայլ­ներ դար­ձան, խռով­յալ­նե­րը՝ հա­մե­րաշխ …

Երկ­րի չորս ծա­գե­րում, մեր փոք­րիկ քա­ղա­քում էլ կա­մա­վոր­նե­րի էին ցու­ցա­կագ­րում:

Մե­քե­նա­յի բաց պա­տու­հա­նից դուրս ձյու­նա­խառն քա­մի է: Քսան-քսան­հինգ հո­գով ճա­նա­պարհ ենք ելել: Ճա­նա­պար­հող ըն­կեր­նե­րի, հա­մա­քա­ղա­քա­ցի­նե­րի աչ­քե­րը մեր հե­րո­սութ­յամբ խան­դա­վառ են, հիաց­կոտ: Իսկ կա­նանց, մայ­րե­րին թո­ղել ենք տա­նը՝ մեզ հա­մար լա­ցը փակ պա­տե­րի մեջ անե­լու, ար­գե­լել ենք ար­ցուն­քոտ աչ­քե­րով հա­վա­քա­տե­ղում՝ ժո­ղովր­դի մեջ և մեր կող­քին լի­նել:

Բարձ­րա­խո­սը խշ­շաց: Համ­լե­տը ձեռ­քերն է շփում, ասում է. «Սկս­վեց»: Բո­լո­րը՝ ամ­բողջ քա­ղա­քը, սպա­սում էր դրան: Քա­նի օր կա­մա­վոր­նե­րի էին ցու­ցա­կագ­րում, այդ­քան օր էլ դպ­րո­ցի տնօ­րե­նը, տա­նը փակ­ված, առանց հաց ու ջրի, իր ճառն էր պատ­րաս­տում: Ամ­բողջ քա­ղա­քը հա­վաք­վել է՝ ճա­ռը լսե­լու: Գրա­կան ծած­կա­նունն էլ Մա­նա­սե է, մա­մու­լից հայտ­նի, ցան­կա­լի անուն:

Հենց ասում է. «Իմ ժո­ղո­վո՛ւրդ, ական­ջա­լուր եղեք»,– կա­նան­ցից մի քա­նի հո­գի ու­զում են հեծկլ­տալ: Նա ասում է. «Նզո­վում եմ, թող անիծ­յալ լի­նի ար­ցունք թա­փո­ղը»: Լռութ­յուն է:

Նա թե. «Եր­կար ժա­մա­նակ՝ դա­րե­րով, պե­տութ­յուն, թա­գա­վոր­ներ, օրենսգր­քեր չու­նե­ցող երկ­րից հա­վաք­վել են մեր զա­վակ­նե­րը, տա­նում են իրենց կյան­քը՝ բա­նաս­տեղծ­նե­րից լսած հայ­րե­նի­քի զո­հա­սե­ղա­նին դնե­լու: Այո, նրանք հայ­րե­նիք ասա­ծի դաս­տիա­րա­կութ­յու­նը պոետ­նե­րից են ստա­ցել»:

Հե­կե­կալ ցան­կա­ցող­նե­րին դարձ­յալ նզո­վում է. «Ձեր որ­դի­ներն իրենց ամ­բողջ կյան­քում Խո­րե­նա­ցի­նե­րին, Չա­րենց­նե­րին, Նա­րե­կա­ցի­նե­րին են առաջ­նորդ­վե­լու նշա­նա­ցույ­ցեր ու­նե­ցել: Մեր զա­վակ­նե­րը գնում են կարմ­րա­ծուփ ոգեշն­չութ­յամբ, վե­րո­հիշ­յալ մե­ծե­րից ստա­ցած կր­թութ­յու­նը հա­կադ­րե­լով կռ­վե­լու՝ օրենս­դիր պե­տութ­յուն­նե­րի դեմ, թա­գա­վոր­նե­րին եր­դում տված գե­րա­զան­ցիկ սպա­նե­րի ձեռ­քի տա­կով ան­ցած, կար­գու­կա­նոն սեր­տած, պա­տե­րազ­մե­լու օրենս­գիր­քը այբ­բե­նա­րան դարձ­րած բա­նակ­նե­րի դեմ …»:

Մա­նա­սեն ինքն իրե­նով պար­ծե­նում է, բայց դա ինձ հա­մար էա­կան չէ: Մտա­ծում եմ, հաս­տատ գի­տեմ, որ մեզ բան չի պա­տա­հի՝ ար­կը հեռ­վում կպայ­թի, գն­դա­կը կվ­րի­պի, ակա­նի մե­խա­նիզ­մը չի գոր­ծի կամ, վատ­թա­րա­գույն դեպ­քում, կխեղ­վեն ոտք­ներս, թևներս, ծնկ­ներս կամ կկու­րա­նանք: Բա­զուկ­ներս վի­րա­կա­պի մեջ կլի­նեն, ոտք­ներս` գիպ­սի կամ ձեռ­նա­սայ­լա­կի մեջ, պատ­վա­վոր նս­տած, զնգզն­գա­ցող շքան­շան­նե­րը կրծք­նե­րիս կանց­նենք շքեր­թի ելած ժո­ղովր­դի առջևով, մեզ մա­տով ցույց կտան: Աղ­ջիկ­ներն իրար ական­ջի մեր անուն­նե­րը կտան, մեր մա­սին կփսփ­սան:

Բայց Մա­նա­սեի այդ ճա­ռը, շր­ջա­նա­յին թեր­թում տպագր­վե­լուց հե­տո, հափշ­տա­կե­ցին հան­րա­պե­տութ­յան բո­լոր լրագ­րե­րը, ու մի օրում ար­տատ­պութ­յան տպա­քա­նա­կը եր­կու մի­լիո­նի հա­սավ:

Քա­նի սահ­մա­նին էինք մո­տե­նում, մե­քե­նա­յի սլաց­քին պայթ­յուն­ներ էին ու­ղեկ­ցում, ճա­ռե­րը մնում էին թի­կուն­քում: Պատ­մա­հայ­րե­րի, բա­նաս­տեղծ­նե­րի ասած­նե­րը անո­րոշ էին դառ­նում: Ինք­նամ­փոփ ենք՝ մեր ծնկ­նե­րին, ափ­նե­րիս տակ, կա­րա­բի­նի մե­տա­ղի պա­ղը ու­ռեց­նում է մեր կրծ­քե­րը, լսել տա­լիս ներ­սում անց­նող ար­յան ծանր հոս­քը:

Երբ տեղ հա­սանք, ար­դեն կա­յին հրա­ցան­ներ, որոնց փո­ղե­րի մեջ ու­ռել էին առա­ջին փամ­փուշտ­նե­րը: Կա­յին առա­ջին զո­հե­րը: Առա­ջին կեղ­ծի­քը թղ­թի վրա հաս­տատ­ված, ու առա­ջին եղ­բայ­րաս­պան զին­վոր­նե­րը, որ կա­րա­բի­նի ձգա­նը ապա­հո­վի­չից հա­նել չի­մա­նա­լու պատ­ճա­ռով խա­ղա­ղութ­յան ժա­մին իրենց զի­նա­կից­նե­րին էին մեռց­րել: Զին­վո­րա­կան ատ­յան­ներ չլի­նե­լու պատ­ճա­ռով քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծե­րի քն­նիչ-ոս­տի­կան­ներ են եկել, որոնք առա­ջին ան­գամ զին­վո­րա­կան պա­տա­հար­ներ են քն­նում և մո­լոր­վել են. իրենց ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րում գրե­ցին, թե զին­վո­րի սպան­ված ժա­մին մեր դիր­քերն ահեղ ռմ­բա­կո­ծութ­յան են են­թարկ­վել:

Առա­ջին ան­գամ լսե­ցինք, զար­մա­ցանք, որ թա­փա­ռող գն­դակ կա, թշ­նա­մին անն­պա­տակ, առանց նշա­նա­ռութ­յան ար­ձա­կում է, դրա­նից էլ է մարդ մեռ­նում: Առա­ջին զոհ­վա­ծին տե­սանք, թպր­տում ենք ինչ­պես կողմ­նա­ցույ­ցի սլա­քը, ջղա­գա­րութ­յունն է բռ­նել: Հիպ­նո­սել, կլա­նում է, ոտ­քով ծե­ծում ենք հո­ղը, պտտ­վում, շուր­ջը կանգ­նել, տենդ է, ղո­ղում ենք, հմայ­ված ենք: Նա մեր հի­շո­ղութ­յան, զգա­յա­րան­նե­րի մեջ է, որ­պես հայտ­նի, ան­կաս­կա­ծե­լի մի բան: Բայց հենց այն­տեղ՝ մեր իմա­ցած գույ­նե­րի, զրն­գոց­նե­րի մեջ, նրա տեղն ու անունն ենք որո­նում, չենք կա­րո­ղա­նում գտ­նել, ու դա էլ` չգտն­վա­ծը, անա­նու­նը մեր ճա­կա­տա­գիրն է դառ­նա­լու:

Ան­խու­սա­փե­լին, առեղծ­վա­ծը:

Ար­տա­սո­վոր էր զո­հին տես­նե­լը, որով­հետև այդ նա՝ հե­տա­գա ամ­բողջ կյան­քի ըն­թաց­քում մեր ետևից պի­տի քայ­լեր, ինչ­պես պա­րա­նը վի­զը գցած կար­միր երինջ:

Նրա­նով դառ­նա­լու էինք մե­կընդ­միշտ կա­պանք­ված՝ ծանր, գեր­ծանր բան՝ հո­ղագն­դի վրա ըն­կած:

Ար­դեն կա­յին և առա­ջին խրա­մատ­նե­րը՝ երկ­րի սահ­մա­նա­գիծ վեր­ջին հո­ղի վրա: Նրանց մեջ պառ­կե­ցինք պինդ, հյու­թեղ, ճկուն, ջլա­պինդ մար­մին­նե­րով, որը կա­րող էր տալ և առ­նել:

Կա­րա­բի­նը ձեռ­քիս պառ­կել եմ հո­ղի վրա՝ փո­րիս տակ շն­չում, ազդ­րե­րիս արան­քը սեղմ­վում, խլր­տում է հո­ղը, պառ­կել եմ նրա վրա, ինչ­պես սե­փա­կան կնոջ վրա են պառ­կում՝ որ­դե­սեր­ման սեր­մով բեղմ­նա­վո­րե­լու հա­մար:

Հե­տո գի­շերն իջավ, հող­մը չի դա­դա­րել, նոր հրա­ման ստա­ցանք: Փամ­փուշտ­նե­րի, նռ­նակ­նե­րի արկ­ղե­րը շա­լակ­նե­րիս, մե­տա­ղե ծան­րութ­յու­նից ու ցր­տից մատ­նե­րիս մրմ­ռո­ցը զս­պե­լով՝ քա­մու, բքի մի­ջով եր­կար ճա­նա­պարհ գնա­ցինք, եր­կաթ­բե­տո­նե ցան­կա­պա­տի վրա կա­րա­բին­նե­րի ու աչք­նե­րիս հա­մար անց­քեր կտ­րե­ցինք և այն հա­վա­նա­կան տե­ղի վրա, որ մեզ ասել էին, թե թշ­նա­մին պի­տի գա, այն­քան շատ, ժա­մե­րով նա­յե­ցինք` սպի­տակ ձյան վրա, աչք­նե­րիս թշ­նա­մու տես­քով, քո­ղա­ծածկ խա­լաթ­նե­րով դե­պի մեզ սո­ղա­ցող սև կե­տեր երևացին, որոնք գա­լիս, լց­վում էին մեր ներ­սը:

Շատ հոգ­նած­նե­րը, ու­ժաս­պառ­ներն էլ ծղո­տի հա­կե­րը քան­դե­ցին, բաց երկն­քի տակ պառ­կե­ցին, զա­ռան­ցում և տն­քում էին քնի մեջ: Ար­թուն մնա­ցած­ներս զրու­ցում էինք: Օգ­սե­նը, երբ ինձ ճա­նա­պար­հում էր, տղա­նե­րին ասել էր, որ գրող եմ: Ու հի­մա նրանք գրող­նե­րի մա­սին հար­ցեր էին տա­լիս, ճշ­տում նրանց անձ­նա­կան կյան­քի զար­մա­նահ­րաշ, բո­հե­մա­կան ապ­րե­լա­կեր­պի ման­րա­մաս­ներն ու ման­րա­մաս­նիկ­նե­րը: Հատ­կա­պես հա­տուկ կար­ծիք ու­նեին նրանց պագ­շոտ սի­րու­հի­նե­րի մա­սին, հա­մոզ­ված էին, որ գրող­նե­րի շուր­ջը գի­շե­րու­զօր, թի­թեռ­նե­րի պար­սե­րի նման, ընտ­րո­վի աղ­ջիկ­ներ էին պտտ­վում:

Երբ իմ պա­տաս­խա­նից իմա­ցան, որ իրենց գի­տե­ցա­ծը այն­քան էլ ճիշտ չէ, ան­գամ մի գրո­ղը մյուս գրո­ղի կյան­քի մա­սին կա­րող է բա­ցար­ձակ իմա­ցութ­յուն չու­նե­նալ, որով­հետև գրո­ղը՝ իս­կա­կան գրո­ղը, միշտ միայ­նակ է լի­նում հո­գու խու­ճա­պի պա­հին, ակն­թար­թի բե­րած հայտ­նութ­յան ժա­մա­նակ և հե­ռա­վոր ափե­րի չըն­կալ­վող ձայ­նե­րը լսե­լիս:

Հիաս­թափ­վե­ցին, կաս­կա­ծե­ցին իմ իս­կա­կան գրող լի­նե­լուն: Սա­կայն առա­վոտ­յան, երբ ամ­բողջ ճա­կա­տի ընդ­հա­նուր հրա­մա­նա­տա­րը, ում մա­սին հար­գան­քով ու ակ­նա­ծան­քով էին խո­սում, ինձ տե­սավ, զար­մա­ցած, ու­րա­խա­ցած և զայ­րա­ցած ասաց. «Դու ի՞նչ գործ ու­նես այս­տեղ»: Այդ օրը՝ գի­շե­րը, հա­վաք­վել էինք եր­կաթ­բե­տո­նե ցան­կա­պա­տի ետևը, Մա­կա­րին նոր էինք ընտ­րել ջո­կա­տի հրա­մա­նա­տար: Ասաց. «Ձեր հրա­մա­նա­տա­րին փո­խան­ցեք՝ թող Օնա­նին ետ ու­ղար­կի, նա այս­տեղ անե­լիք չու­նի»: Տղա­նե­րի վե­րա­բեր­մուն­քը փոխ­վեց իմ նկատ­մամբ, սկ­սե­ցին հա­վա­տալ իմ խոս­քե­րի նշա­նա­կութ­յա­նը:

Մեզ այ­ցի էին գա­լիս մաս­նա­վոր ու պե­տա­կան թեր­թե­րի խմ­բա­գիր­ներ, որ այդ օրե­րին ինքն իր մա­սին մեծ կար­ծիք ու­նե­ցող ամեն մարդ հրա­պա­րա­կում էր: Շռայլ հա­րուստ­ներ, որ նա­խորդ իշ­խա­նութ­յուն­նե­րի ժա­մա­նակ­նե­րից մեծ դրա­մագ­լուխ­ներ ու­նեին կու­տա­կած, հի­մա մեզ կե­րա­կուր՝ մոր­թած կով, ոչ­խար­ներ էին բե­րում: Գոր­ծա­րան­նե­րի տնօ­րեն­նե­րը հրու­շա­կե­ղենն ան­ձամբ իրենք էին հասց­նում, որ մենք իրենց, իրենք էլ մեզ տես­նեն, ձեռք­նե­րը վզ­նե­րիս գցած` լու­սան­կար­վում էին իրենց հետ բե­րած սար­քե­րով: Թշնա­մու հրե­տա­նու հար­վա­ծի տակ գտն­վող շր­ջա­կա գյու­ղե­րի կոլտն­տե­սա­կան­նե­րը, նրանց նա­խա­գահ­նե­րը խոզ, ցլիկ­ներ չէին խնա­յում տոլ­մա, խո­րո­վա­ծի հա­մար, մե­քե­նա­նե­րի վրա­յից, գո­լոր­շի ար­ձա­կող խո­շոր կաթ­սա­նե­րից սպի­տակ խա­լաթ­ներ հա­գած, խս­տա­դեմ, անժ­պիտ, բա­րե­պաշտ կա­նայք բա­ժա­նում էին առա­տո­րեն, առանց սահ­մա­նա­փա­կութ­յան: Լու­ծը միան­գա­մից խփեց, նո­րա­շեն փայ­տե զու­գա­րա­նի առաջ հեր­թեր գո­յա­ցան: Կա­թո­ղի­կոսն ար­տա­սահ­ման­յան ծան­րոց­ներ էր ու­ղար­կել, պա­րու­նա­կութ­յու­նը երբևէ չէինք տե­սել ու չէինք իմա­ցել, կե­րանք, ու լուծն ավե­լի սաստ­կա­ցավ:

Ճար­պիկ գոր­ծա­րար­նե­րը մայ­րա­քա­ղա­քից բո­զեր էին բե­րել, և դրա անհ­րա­ժեշ­տութ­յունն ու­նե­ցող­ներս ու չու­նե­ցող­ներս գի­նու գոր­ծա­րա­նի ահ­ռե­լի տա­րած­քում նս­տած, պառ­կած, կանգ­նած, այդ գործն էլ արե­ցինք:

Առա­ջին զո­հե­րին շքե­ղո­րեն, ճա­ռե­րով ու մի­տինգ­նե­րով «Ազա­տութ­յան հրա­պա­րա­կից» տա­նում էին պան­թեոն­նե­րը դնե­լու:

ՀԱՏ­ՎԱԾ­ՆԵՐ ՕՐԱԳ­ՐԻՑ

 

 

5 ապ­րի­լի

«-Լու­սա­ցավ: Անընդ­հատ քա­մի է: Մեծ մասն ական­ջա­կալ­նե­րով գլ­խարկ­ներ չու­նի: Հրա­մա­նա­տա­րը շտա­բից է եկել, վա­ղը եր­կաթ­բե­տո­նե դիր­քե­րից կտե­ղա­փոխ­վենք հյու­սիս-արևելք: Նշա­նա­ռուն, լե­ռան գա­գա­թից խաչ­մե­րու­կի վրա մի գյու­ղա­ցու սպա­նեց: Գոր­ծա­րա­նի բա­կում երեք զո­դող­ներ ճա­պո­նա­կան «Կա­մա­ցո» տրակ­տո­րը թի­թե­ղա­պա­տում են, որ տան­կի տեղ գոր­ծա­ծեն: Դարձ­յալ քա­մի: Մութ, անաստղ ամա­յութ­յուն է …»:

6 ապ­րի­լի

«-Գի­շե­րը մի քա­նի տեղ փչա­ցավ մե­քե­նան: Լու­սա­դե­մին հա­սանք Նո­յեմ­բեր­յան: Տաք, արևոտ օր է: Ռու­սա­կան կա­նո­նա­վոր բա­նա­կի զոր­քե­րը երկ­դի­մի կողմ­նո­րո­շու­մով մեզ վրա են կրա­կում և թշ­նա­մու: Տան­կե­րը, խու­ճապն ավե­լի սաստ­կաց­նե­լու հա­մար, ու­ղիղ նշա­նա­ռութ­յամբ դպ­րո­ցին, ման­կա­պար­տե­զին են խփում: Չդա­դա­րող ռմ­բա­կո­ծութ­յու­նը գյու­ղին ստի­պում է տե­ղա­հան­վել: Աղ­մուկ է, աղա­ղակ, փուլ եկող տնե­րի պա­տե­րից սպի­տակ փո­շի, կրա­կի կար­միր բո­ցեր են բարձ­րա­նում: Տա­րի­նե­րով չո­րա­ցած փո­շին կանգ­նել, չի ցր­վում, հա­զաց­նում է… լաց, իրար են որո­նում, փո­ղոց­նե­րում ան­տեր կո­վեր են թա­փա­ռում, նրանց բա­ռա­չը… էշը հեռ­վից, բլուր­նե­րի հետևից է զո­ռում… Մի քա­նի տեղ հր­դեհ բռնըկ­վեց …»:

7 ապ­րի­լի

«… Հոգ­նած ենք: Գի­շե­րը ոտ­քի վրա անց­կաց­րե­ցինք: Ջո­կա­տի կե­սը, խա­վա­րից, մա­ռա­խու­ղից օգտ­վե­լով, ան­ցավ ան­տառ: Կըռ­վում է: Մյուս կե­սով գյու­ղի ծայ­րա­մա­սում (հար­ձա­կու­մը այս ուղ­ղութ­յամբ է սպաս­վում)՝ տնե­րի շուր­ջը, դիր­քա­վոր­վել ենք, որ նա­հան­ջող­նե­րի անվ­տանգ հե­ռա­նա­լը ապա­հո­վենք: Պա­հա­ծո բա­ցե­լիս Խա­չի­կը մատն է կտ­րել, կա­տա­կում են: Գյու­ղից տա­րեց մար­դիկ, ծե­րեր եկան. առա­ջին, երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմ­նե­րին են մաս­նակ­ցել: Միա­սին ծխե­ցինք, հին պա­տե­րազ­մից անեկ­դոտ­ներ պատ­մե­ցին: Մո­տա­կայ­քում հե­ռագ­րաս­յու­նը բզ­զում է, ցան­կա­նում էի վեր կե­նալ, ականջս դնել կո­ղին: Տղա­նե­րը, անա­տամ ծե­րու­նի­նե­րը ծի­ծա­ղում են: Հե­տո նրանք մե­ղադ­րում էին, որ կռ­վե­լու տակ­տի­կա չգի­տենք: Խոր­հուրդ են տա­լիս ռազ­մա­կան ճիշտ հո­տա­ռութ­յուն ու­նե­նալ՝ դիրք­ներս փո­խենք, գնանք դի­մա­ցի լե­ռան լան­ջե­րը: Չգի­տեմ՝ ով ասաց. «Այդ­պես չի լի­նի, լերկ լե­ռան լան­ջին այն­քան տե­սա­նե­լի կլի­նենք՝ բո­լո­րիս հատ-հատ նույն ակն­թար­թին կխ­փեն»: Մեջս ցան­կութ­յուն կար ականջս դնել հե­ռագ­րաս­յան կո­ղին, լսել բզ­զո­ցը, տե­ղիցս չէի բարձ­րա­նում: Կր­կին միա­սին ծխե­ցինք, ան­ցած պա­տե­րազմ­նե­րից անեկ­դոտ­ներ պատ­մե­ցին: Ասա­ցին. «Այն բնա­կա­րան­նե­րը, որոնց շուր­ջը դիր­քա­վոր­վել եք, ամ­բողջ կյան­քի ըն­թաց­քում ենք կա­ռու­ցել, մի­լիոն­նե­րի ար­ժեք ու­նեն: Հրե­տա­նին ձեզ ոչն­չաց­նե­լու հա­մար, ու­զած-չու­զած, տնե­րին էլ պի­տի հար­վա­ծի: Հարկ է, որ այդ­պես էլ մտա­ծեք, ին­չո՞ւ չեք մտա­ծում»:

Դարձ­յալ ծխա­խոտ խնդ­րե­ցին, էլի ան­ցած պա­տե­րազմ­նե­րից հին անեկ­դոտ­ներ են պատ­մում: Նրանց ծխա­խոտ խնդ­րե­լը բա­ռով չմեր­ժե­ցինք, պար­զա­պես լռութ­յուն էր, որի ժա­մա­նակ ոչ անեկ­դոտ կպատմ­վեր, ոչ էլ եր­կար ներ­կա­յութ­յուն կա­պա­հով­վեր: Մա­ցոն բլրա­կի իր դիր­քից եկավ, ասաց. «Ան­տա­ռի տղա­նե­րի հետ կա­պը կո­րել է, ռա­դիո­կապ չկա»: Լեռ­նե­րի ծանր ստ­վեր­նե­րը …

8 ապ­րի­լի

«Եր­րորդ, թե չոր­րորդ գի­շերն է՝ չենք քնել, գլ­խիս մեջ մշուշ է: Լեռ­նե­րի թի­կուն­քից արևը միան­գա­մից բարձ­րա­ցավ, տաք է: Տղա­ներն ան­տա­ռից դուրս են գա­լու, թի­կունք ենք պա­հել: Ամե­նա­վեր­ջում մենք էլ նա­հան­ջե­ցինք: Փոխհ­րա­մա­նա­տար Սա­նոն կո­րավ խն­ձո­րի այ­գում: Մեր եր­կու առաջ­նորդ­ներն էլ՝ Մա­կարն ու Սա­քոն, ռուս զին­վոր­նե­րի ձեռքն ըն­կան: Նրանց դրել են հետևակի մե­քե­նան, պա­տանդ են տա­նում թշ­նա­մու քա­ղա­քը: Դրամ կս­տա­նան:

Կու­զե­կուզ, ցան­կա­պա­տե­րի, խան­դակ­նե­րի մեջ թաքն­վե­լով՝ եկանք, ձյու­նե­րի, ցե­խի մեջ տե­ղապ­տույտ տվող մե­քե­նա­յից հա­նե­ցինք նրանց: Մա­կին վա­զե­լիս քիթ-բե­րա­նով ծեփ­վել է ցանց­կեն ցան­կա­պա­տին, ար­յու­նա­հո­սութ­յունն են դա­դա­րեց­նում, միա­ժա­մա­նակ բո­լորս ծի­ծա­ղում ենք: Խն­ձո­րի այ­գում կո­րած Սա­նո­յին չէին խփել, գտանք: Ձեռ­քի գն­դա­ցիր­նե­րի, փոքր տրա­մա­չա­փի հրա­նոթ­նե­րի հա­մար­յա ճիշտ գն­դա­կո­ծութ­յան տակ նա­հան­ջե­լով՝ մտանք ան­տառ: Եր­կար ժա­մա­նակ չենք լո­ղա­ցել, մո­րուք­ներս, մազ­ներս կոշ­տա­ցել, մաշկ­ներս քոր է գա­լիս:

Մա­ցոն ռա­դիո­կա­յա­նի ան­տե­նան է բարձր սա­ղարթ­նե­րին ամ­րաց­նում: Մնա­ցած­նե­րը, թփե­րի մեջ ցիր ու ցան, քնած են, գլ­խումս մշուշ է: Գի­շե­րը հեռ­վից, գյու­ղի եկե­ղե­ցու զան­գի ղո­ղան­ջը հա­սավ՝ մի զարկ էր: Ամա­յի գյուղ է, գի­շե­րային թ­ռիչ­քի ժա­մա­նակ չղ­ջիկն է կպել զան­գին»:

12 ապ­րի­լի

«Հրա­մա­նը երեկ ենք ստա­ցել՝ այ­սօր ուղ­ղա­թիռ պի­տի գար, չե­կավ: Տե­ղա­շար­ժեր չենք կա­տա­րում, սպա­սում ենք ուղ­ղա­թի­ռին: Արևը նոր դուրս եկավ, ան­տա­ռի խո­նավ պա­ղը կտա­քա­նա:

Ծո­րա­կից անընդ­հատ ջրի խշ­շոց եմ լսում, ջրի կեն­դա­նութ­յու­նը ձգում է: Չգի­տեմ՝ այ­սօր ու­տե­լու բան կլի­նի՞, երեկ մի կերպ ծայ­րը ծայ­րին հասց­րինք … Քա­մին է շնկշն­կում …»:

13 ապ­րի­լի

«Ուղ­ղա­թիռ չկա: Քաղ­ցի՞ց է, թե՞ նրա չգա­լուց, ոչ մեկս տրա­մադ­րութ­յուն չու­նի … Մի օձ տե­սա …»:

14 ապ­րի­լի

«Հեռ­վում ծա­ռե­րի սա­ղարթ­ներն ու­ժեղ ճոճ­վում էին՝ ուղ­ղա­թի­ռը եկել է: Կա­պույտ, թա­փան­ցիկ, թռիչ­քա­յին եղա­նակ է: Օդ բարձ­րա­ցանք: Ամենքս՝ ծնկ­նե­րի վրա, պա­հա­ծո ենք ու­տում: Խո­սակ­ցութ­յուն չկա, լի­նի էլ՝ իրար չենք լսի: Շար­ժի­չը վն­գում է, ոռ­նում: Ու­տում ենք: Ինք­նամ­փոփ ենք»:

15 ապ­րի­լի

«Երե­կո­յան գյու­ղի շր­ջա­կա ան­տա­ռում վայ­րէջք կա­տա­րե­ցինք: Շոգ է, մո­ծակ­ներ կան: Ամ­բողջ երե­կոն՝ մինչև գի­շեր­վա չոր­սը, լուսն­յա­կի կա­պույտ լույ­սով, երկ­տակ գե­րա­նա­ծածկ գետ­նա­փոր շի­նե­ցինք:

Կոր­յու­նը թու­նա­վոր­վել է, սուր փո­րա­ցա­վեր ու­նի, լավ կլի­նի լու­ծը խփի:

Հե­ղե­ղա­տում կանգ­նած եմ առ­վա­կի ափին: Խո­շոր, հաստ ծա­ռե­րի ստ­վեր­նե­րը ձգ­վել են եր­կար-եր­կար, նա­յում եմ վա­զող ջրին: Հան­կարծ տես­նում եմ սև ամ­պը: Հա­մա­տա­րած ամպ է, հա­զա­րա­վոր սև քու­լա­ներ սրըն­թաց շարժ­վում են երկն­քում … քանդ­վում են, նո­րից միա­նում: Դարձ­դար­ձիկ գա­լիս են, շեշ­տա­կի աճում: Փախ­չել եմ ու­զում, բայց ծխա­խոտ վա­ռե­ցի, աչ­քերս երկն­քին՝ ծխում եմ: Ամ­պե­րի մութն ու մանր քու­լա­նե­րը փք­վում են, շր­ջապ­տույտ-շր­ջապ­տույտ գա­լիս՝ գլ­խիս վերևն են, չեմ գո­ռում, չեմ աղա­ղա­կում … Երկն­քի, երկ­րի տա­րա­ծութ­յան մեջ միայն փայ­լա­տա­կող սևն է, նրա մեջ սուզ­վում, կլան­վում է ամեն բան:

Մի ծանր բզեզ ան­ցավ:

Արևի խա­վար­ման օրը դարձ­յալ վա­խե­ցել էի մա­ռա­խու­ղի հետ իջած թանձր խա­վա­րից: Չեմ ցան­կա­նում նյար­դա­յին ցն­ցու­մը կրկն­վի՝ զս­պում եմ: Իսկ հա­մա­տա­րած սևը արա­գըն­թաց գա­լիս, խփում է՝ ինչ­պես աստ­վա­ծաշնչ­յան մո­րե­խի և խա­վա­րի ար­շա­վը հո­ղագն­դի վրա… Ամ­բողջ գի­շեր գլ­խա­ցավ ու­նեի …»:

16 ապ­րի­լի

«… Լու­սա­ցավ: Թռ­չուն­նե­րը եր­գում են, ան­դորր է: Տղաները  թղթա­խա­ղով են զբաղ­ված: Փոքր Վա­հանն ու Մար­կո­սը զեն­քերն են մաք­րում: Ար­շակն ար­դեն եր­կար ժա­մա­նակ է՝ ջրի է գնա­ցել, չկա: Տար­բեր տե­ղե­րից կր­կին հինգ-հինգ, աա­սը-տա­սը, երեք-չորս մար­դուց բաղ­կա­ցած ջո­կատ­ներ են գա­լիս: Տոթ է, շա­տե­րի թո­քերն են ու­ռել: Գյու­ղա­ցի­ներն ասում են՝ հա­րա­վից փչող ջերմ ու խո­նավ քա­մու պատ­ճա­ռով է … Լուս­նի կա­պույտ լույ­սով՝ չղ­ջի­կի թռիչ­քը …»:

17 ապ­րի­լի

«Կենտ­րո­նից մեր բո­լոր ջո­կատ­նե­րի հա­մար ընդ­հա­նուր հրա­մա­նա­տար են ու­ղար­կել: Ասում են՝ փորձ ու­նի: Աֆ­ղանս­տա­նում է կռ­վել: Հան­դի­պե­ցինք, պարզ, հաս­կա­նա­լի բա­ցատ­րեց մեր անե­լի­քը: Աչ­քե­րը խա­ղաղ են: Ան­տառ­նե­րում անն­կատ պի­տի մնանք, միա­ժա­մա­նակ գյու­ղը պա­հենք թշ­նա­մու «օմո­ն»-ի հար­ձա­կում­նե­րից: Նա­յում ենք, աչ­քե­րը չի էլ փախց­նում:

Գյու­ղա­ցիք գի­շեր­նե­րը թա­քուն սնն­դամ­թերք են բե­րում: Օճառ էինք ճա­րել, լո­ղա­ցանք: Գի­շե­րը մի թռ­չուն էր կան­չում»:

18 ապ­րի­լի

«Գի­շե­րը խա­ղաղ ան­ցավ: Նա­խա­ճա­շի հետ սխ­տոր բա­ժա­նե­ցին՝ լն­դա­ցա­վե­րի դեմ: Դիր­քից ռա­դիո­կա­պով Շու­րի­կը Բո­րի­սին հայտ­նեց՝ գյու­ղին հետևակի եր­կու մար­տա­կան մե­քե­նա­ներ են մո­տե­նում: Դուրս եկանք ան­տա­ռի մեր թաքս­տո­ցից: Ծա­ռե­րի ստ­վեր­նե­րը հե­ռու ձգ­վել են եր­կար-եր­կար: Նրանց հաստ բնե­րին մի­զող տղա­նե­րի ստ­վեր­ներն էլ են եր­կար: Ծա­ռե­րի բարձ­րութ­յու­նից մի փե­տուր էր իջ­նում, պտտ­վում-պտտ­վում, սա­հում էր օդի մեջ, հո­ղին չէր հաս­նում: Մի­զում ենք, երե­սուն­հինգ հո­գի, պորտ­ներս ծա­ռե­րին արած, դեմք­ներս՝ երկն­քին, հա­յացք­նե­րով պտտ­վում ենք փե­տու­րի հետ:

Մե­քե­նա­նե­րին նա­հան­ջել տվե­ցինք: Վե­րա­դար­ձանք ճամ­բար: Պա­հա­ծո­նե­րի գունդ-գունդ մսե­ղենն ենք կուլ տա­լիս, չենք խո­սում: Մի ան­գամ­վա գոր­ծա­ծութ­յան հա­կա­տան­կա­յին «Մու­խա­նե­րը», որ տվել էին ուղ­ղա­թիռ նս­տե­լիս, հու­սադ­րել, թե. «Հինգ տանկ լի­նի կանգ­նած, հին­գին էլ կծա­կի-կանց­նի»,– պարզ­վում է՝ ու­սում­նա­մար­զա­կան խա­ղա­լիք­ներ էին: Իսկ Մա­կա­րը թաքս­տո­ցից դուրս եկավ, ու­սին դրած, կանգ­նեց մե­քե­նա­յի դեմ: Այդ­պի­սի դեպ­քե­րում կամ մե­քե­նա­յին, կամ մար­դուն փր­կութ­յուն չի լի­նում:

Բո­րիսր հայ­հո­յում էր, աչ­քե­րը խա­բող չեն: Տղա­նե­րի դեմ­քե­րին դալ­կութ­յուն կա:

Ձեռ­քի նռ­նակ­նե­րով ենք ստի­պել մե­քե­նա­նե­րին նա­հան­ջել: Հենց նա­հան­ջի պա­հին էլ մե­քե­նան կա­վե հե­ղե­ղա­տի լան­ջին՝ հո­նի ծա­ռե­րի մեջ, Տա­րո­նի ջո­կա­տի Գա­րե­գի­նին կրծ­քից խփեց, դիա­կը ձեռ­քե­րի վրա բե­րե­ցինք գյուղ:

Մո­ծակ­նե­րի բզ­զո­ցի, հրա­դա­դա­րի շո­գի մեջ՝ վե­րագտն­վում, մենք դան­դաղ բա­ցում ենք աչք­ներս՝ կանք: Լեռ­նե­րի մութ ուր­վագ­ծե­րի վրա դեռ երևում է ծի­րա­նա­գույն լույ­սի շեր­տը, նրա շր­ջա­նա­կի մեջ կոր­չում են մար­դիկ, բու­սա­կա­նութ­յու­նը, հո­ղի պն­դութ­յու­նը:

Լեռ­նե­րի ծանր ստ­վեր­նե­րը:

Գյու­ղա­ցիք դուրս են եկել դի­մա­վո­րե­լու: Մենք՝ չէ, նրանք լաց են լի­նում: Գի­շերն իջավ, դարձ­յալ չենք խո­սում: Այն­քան լսե­ցի լռութ­յու­նը, որ ականջ­ներս սկ­սե­ցին ցա­վել, անընդ­հատ տհաճ, պաղ քրտ­նում եմ …»:

21 ապ­րի­լի

«… Ար­դեն եր­կու, թե երեք օր է, սպա­սում ենք ուղ­ղա­թի­ռի: Ռա­դիո­կա­պով ասում են՝ կգա, բայց չի գա­լիս, որ Գա­րե­գի­նի դիա­կը տուն ու­ղար­կենք: Գյու­ղի բժիշկն էլ ար­դեն մի տա­րի կլի­նի՝ հե­ռա­ցել է, դիա­հեր­ձող չկա: Լյուդ­մի­լան բուժ­քույր է, բայց այդ­պի­սի գործ եր­բեք չի արել: Լաց լի­նե­լով անում է: Չհաս­կա­ցա՝ ին­չի հա­մար է լա­ցում, որ այդ գործն իր ու­ժե­րից վե՞ր է, թե՞ Գա­րե­գի­նի ներ­սը բա­ցե­լու, սիրտն իր ձեռ­քով հա­նե­լու, մեզ տա­լու հա­մար: Սիր­տը տա­րանք, թա­ղե­ցինք գյու­ղի բարձր կող­մում, բլ­րի վրա, Եփ­րե­մի կաղ­նու տակ, որ­տեղ միշտ ուղ­ղա­թիռ­նե­րին ենք սպա­սում: Առա­վոտ­յան տե­սանք՝ այդ­տեղ խաչ­քար է կանգ­նած, գյու­ղա­ցիք են դրել: Խո­սե­լիս տար­բեր բա­ռե­րի վրա, որոնք առաջ ազատ ար­տա­սա­նում էի, լե­զուս փաթ է ընկ­նում, չք­նե­լուց կլի­նի:

Դիր­քի կանգ­նած մար­տիկ­ներն ու հե­տա­խու­զութ­յան գնա­ցած­ներն եկան, նրանց զե­կույ­ցին բո­լորս էլ ներ­կա ենք, ձո­րի ճա­նա­պար­հի վրա մար­տա­կան մե­քե­նա­ներ են նկա­տել, քա­նի գնում, շա­տա­նում են:

Գա­րե­գի­նի դիակն ամ­բողջ օրը մեզ հետ ենք պտ­տեց­նում: Ֆոր­մա­լին էլ չենք ճա­րել, գի­շե­րը թա­ղում ենք ան­տա­ռում, առա­վոտ­յան հա­նում, բե­րում թռիչք­նե­րի հրա­պա­րակ, խոս­տաց­ված ուղ­ղա­թի­ռը դարձ­յալ չի գա­լիս: Ար­դեն չոր­րորդ ան­գամն է՝ թա­ղում, հո­ղից հա­նում ենք: Վեր­ջա­պես եկավ ուղ­ղա­թի­ռը, սնն­դամ­թերք է բե­րել: Գա­րե­գի­նին տա­րավ տուն:

Ան­դին պի­տի հան­դի­պեինք, փո­սը մա­ռա­խու­ղով էր ծածկ­ված, ըն­կա մե­ջը:

Գի­շե­րը խա­ղաղ ան­ցավ, մի կեն­դա­նի էր կլան­չում …»:

22 ապ­րի­լի

«Եր­կին­քը պայ­ծառ է, օրը՝ տաք, շի­կա­ցած արևի տակ գո­լոր­շի ար­ձա­կե­լով՝ եռում է օդը, նրա հետ՝ սա­րե­րը, պատռ­ված հո­ղը, գույ­նը, ան­տա­ռի ծանր ստ­վեր­նե­րը, գո­յը, ամեն բան ցն­դում, հե­ռա­նում է ընդ­միշտ:

Բո­րի­սը ջո­կատ­նե­րի հրա­մա­նա­տար­նե­րին խորհր­դակ­ցութ­յան է հրա­վի­րել: Մա­կա­րը վե­րա­դար­ձավ, բա­ցատ­րեց մեր անե­լի­քը: Կա­վե հե­ղե­ղա­տով, Ենո­քի հո­նի ծա­ռե­րի մի­ջով իջանք ձո­րի ճա­նա­պար­հը, մեծ քա­նա­կի ու­ժա­նակ դրե­ցինք: Գյու­ղի կա­նանց, երե­խա­նե­րի խումբն իջավ, նս­տեց մե­քե­նա­նե­րի դեմ: Հենց հա­սան ճա­նա­պար­հի մի­ջին հատ­վա­ծը, պայ­թեց­րինք: Դուրս եկանք դա­րան­նե­րից, ձեռ­քի նռ­նակ­նե­րով վա­խեց­րինք անձ­նա­կազ­մին, մե­տա­ղե խցիկ­նե­րից դուրս քա­շե­ցինք, ծեծկռ­տե­լով զի­նա­թա­փե­ցինք:

Բո­լորն էլ ռուս զին­վոր­ներ էին:

Արագ էինք գոր­ծում, մե­քե­նա­նե­րը տա­րանք գյուղ: Գյու­ղա­ցիք շտապ քան­դե­ցին հրա­նոթ­նե­րը: Գե­րի­նե­րին ծե­ծե­լով հասց­րինք գետ­նա­փո­րը: Բո­րի­սը հրա­մա­յեց, Մա­ցոն կա­պի դուրս եկավ, վեր­ջա­պես գտավ ռուս հրա­մա­նա­տար­նե­րի ալի­քը, ասաց. «Ձեր գե­րի­նե­րը քսան­յոթն են, նրանց պա­տանդ ենք պա­հե­լու: Եթե գյուղն անվ­նաս մնա, ոչինչ չի պա­տա­հի նրանց հետ»:

Սա­նոն գետ­նա­փո­րի առաջ, կաղ­նու ծա­ռի տակ, գե­րի­նե­րին շարք կանգ­նեց­րեց, ասաց. «Ահա պայ­մա­նը՝ բո­լո­րը մե­կի հա­մար, մե­կը՝ բո­լո­րի,– ժպ­տում է,– դուք իրար պի­տի մատ­նեք, եթե մե­կը փոր­ձի փախ­չել, մնա­ցած բո­լո­րին կգն­դա­կա­հա­րենք և հա­կա­ռա­կը: Ձեր ապ­րե­լու հա­մար եմ խոր­հուրդ տա­լիս, իրար հս­կեք, մեկդ մյու­սի նկատ­մամբ աչա­լուրջ եղեք»:

Սա­նո­յի ճա­ռից հե­տո գի­շեր­նե­րը, քնե­լուց առաջ, պա­տանդ­ներն իրենք են մո­տե­նում մեզ, խնդ­րում, որ ձեռք­նե­րը կա­պենք, կր­կին ու կր­կին խոր­հուրդ են տա­լիս՝ կա­պը մի քիչ էլ պն­դաց­նենք՝ չլի­նի, թե ինքն իրեն բաց­վի… Խա­ղաղ գի­շեր, մար­մինս պաղ էր, տաք քրտ­նում էի …

Մեղ­րա­հո­տը, կորն­գա­նի դաշ­տե­րի վրա ճեր­մակ լիա­լու­սի­նը …»:

Երեք­շաբ­թի, 23 ապ­րի­լի

«Խոտն արևալույ­սի մեջ: Լուռ առա­վոտ: Օդի մի­ջով հո­սում են, բազ­մա­քա­նակ սև կե­տեր շարժ­վում են, բաց­վում են, քանդ­վում են, նո­րից միա­նում, դարձ­դար­ձիկ գա­լիս, շեշ­տա­կի աճում …

Աստ­վա­ծաշնչ­յան մո­րե­խի և թանձր խա­վա­րի ար­շավն է՝ ըն­կել է երկ­րագն­դի վրա, կտ­րում, խու­զում է: Ու­զում եմ փախ­չել … Օդը վնգվն­գում, գվ­վում-գվ­վում, ճա­քում է, լե­ռան թի­կուն­քից հան­կարծ հայտն­վում են ուղ­ղա­թիռ­նե­րը: Երկն­քից կախ­վել են ճամ­բա­րի վրա, քթ­նե­րին կանգ­նել, գն­դա­կո­ծում են: Թռ­չուն­նե­րը միան­գա­մից լռե­ցին կամ հե­ռա­ցան:

Թաքս­տոց­նե­րում քրտ­նել ենք:

Երկն­քի ու երկ­րի արան­քում միայն պսպ­ղուն, փայ­լա­տա­կող սևն է, նրա­նով զարկ­վում, կլան­վում է ամեն բան:

Արևի խա­վար­ման օրը դարձ­յալ վա­խե­ցել էի մա­ռա­խու­ղի հետ իջած հա­մա­տա­րած սևից:

Իրար ձայն էինք տա­լիս, իրար չէինք լսում: «Կոբ­րա» ուղ­ղա­թիռ­նե­րի «Նուր­սե­րի» հա­մա­զար­կից կաղ­նու ծա­ռերն առանց ճռին­չի, խո­նարհ թափ­վում էին, հնձ­վում խո­տի նման: Քա­րե­րը, ժայ­ռե­րը տաշտշ­վում են փա­փուկ փայ­տի պես: Մեր ուղ­ղա­թիռ­նե­րի արան­քում կրա­կից շի­կա­ցած, դո­ղա­ցող օդն է, նրա ակն­թար­թա­յին բռնկ­ման կու­րաց­նող ճեր­մա­կից փլ­վում է հո­րի­զո­նը, հափշտակ­վում են ժայ­ռե­րը, ան­հե­տա­նում է ճի­գը, տի­րա­պե­տու­մը, կամ­քը: Մի ծանր բզեզ ան­ցավ:

Իրար ձայն ենք տա­լիս, իրար չենք լսում:

Նա­հան­ջում ենք ան­տա­ռի խոր­քե­րը: Նրանք որո­շել են մեզ հետ նաև իրենց զին­վոր­նե­րին ոչն­չաց­նել …

Աստ­վա­ծաշնչ­յան մո­րե­խի և թանձր խա­վա­րի զարկն է երկ­րագն­դին՝ կտ­րում, տա­պա­լում, խու­զում է …

Վայ­րի տզան խն­ձո­րե­նին՝ թա­փան­ցիկ, կրկ­նա­կի ճեր­մակ, աչ­քի ընկ­նող, ծաղ­կել է: Զս­պում եմ …

Անվ­տանգ, թա­վուտ մի տե­ղում, դա­դա­րի ժա­մա­նակ Մա­ցոն աշ­խա­տեց­րեց ռա­դիո­կա­յա­նը: Պա­հա­ծո ենք ու­տում: Դեմք­ներս դա­լուկ է: Բո­րի­սը՝ միկ­րո­ֆո­նը բե­րա­նին սեղ­մած, կենտ­րո­նի հետ է խո­սում: Խնդ­րում է «Կար­միր խա­չին» փո­խան­ցել, թե մեզ մոտ քսան­յոթ պա­տանդ­ներ կան: Այն­տե­ղից կտ­րուկ ասա­ցին. «Այդ­պի­սի բան մի արեք, ար­ձա­կեք գե­րի­նե­րին»: Բո­րիսն ասե­լի­քը նո­րից բա­ցատ­րում է, որ ամ­բողջ ջո­կա­տի փր­կութ­յու­նը միայն կա­րող է հնա­րա­վոր լի­նել, եթե գե­րի­նե­րին մեզ մոտ պա­հենք, ձայ­նի ելևէջը հս­տակ է, խա­բու­սիկ չէ: Ասում է. «Հա­կա­ռա­կը, մի սխալ­վեք, «Կար­միր խա­չին» հայտ­նեք, որ այդ­քան գե­րի­ներ կան մեզ մոտ»: Նրանք այն­տե­ղից դարձ­յալ հա­մա­ձայն չեն: Ասա­ցինք. «Մեզ կոչն­չաց­նեն»: Նրանք դարձ­յալ պն­դում են. «Ար­ձա­կեք գե­րի­նե­րին»: Հայ­հո­յե­ցինք նրանց, նրանք՝ թե. «Կա­պի վեր­ջը»: Բո­րի­սը հրա­մա­յեց. հա­յաց­քը հաս­տա­տուն է, տե­ղից տեղ չի փախց­նում, Մա­ցա­կը բաց՝ առանց ծած­կա­լի­քի դուրս եկավ եթեր, միկ­րո­ֆո­նի մեջ գո­ռաց. «Բո­լո­րին … բո­լո­րին… բո­լո­րին, ով կա եթե­րում …»:

Հե­տո, երբ հաց կե­րանք, այլևս օգ­նութ­յան ակն­կա­լիք չկար, ամեն մի ջո­կա­տի հրա­մա­նա­տար վերց­րեց իր տղա­նե­րին, ցր­վե­ցինք ան­տառ­նե­րում, այդ­պես գո­նե մի ջո­կատ դուրս կգար շր­ջա­փա­կու­մից:

Ջո­կա­տի ու խո­հա­նո­ցի ետևն ըն­կած շու­նը գի­շեր­ներն ան­դա­դար հա­չում, կաղ­կան­ձում է ստ­վեր­նե­րի, հե­ռա­վոր ձայ­նե­րի, չըղ­ջիկ­նե­րի վրա, լր­տես­նե­րին մատ­նում մեր տե­ղը: Եվ լույ­սը բաց­վե­լուն պես՝ ճիշտ մեր գի­շե­րա­տե­ղի վրա, հայտն­վում են «Կոբ­րա­նե­րը», քթ­նե­րի վրա կախ­վում: Լու­սի­նը»:

24 ապ­րի­լի

«… Սգո օր … Պոր­տիս շուր­ջը ծա­կոց­ներ ու­նեմ:

Լու­սի­նը՝ ճյու­ղա­մի­ջից»:

25 ապ­րի­լի

«Առա­վոտ: Նո­րից է սկս­վում փա­խուս­տը, հե­տապն­դու­մը: Անընդ­հատ սարք­վող դա­րան­նե­րից խույս ենք տա­լիս: Գե­րի­նե­րին իծա­շա­րուկ շար­քի մեջ գցած՝ սրըն­թաց գնում ենք արևելք: Ցե­րե­կը երկն­քից ուղ­ղա­թիռ­նե­րը, գետ­նից հետևակն է աք­ցա­նում: Գի­շե­րը մո­ծակ­նե­րի պար­սե­րը, շր­ջա­կա գյու­ղե­րի մատ­նիչ­նե­րի խմ­բերն են հա­լա­ծում: Գնում ենք խոր­քե­րը, հա­սել ենք ան­տա­ռի ամե­նա­հե­ռա­վոր՝ մար­դու ոտք չկ­պած թա­վուտ­նե­րը, հաս­տա­բուն, դեղ­նած սն­կե­րով պատ­ված ծա­ռե­րի մեջ հան­կարծ ռո­յալ ենք տես­նում, սև, խո­շոր ոո­յալ է՝ անըն­կա­լե­լի է, սար­սա­փից չենք մո­տե­նում, ահա­գին տա­րա­ծութ­յուն պա­հած՝ շր­ջան­ցում ենք ու նետ­վում առաջ:

Տղա­նե­րից` Գա­րան­յան Սե­րո­ժը, որ մեզ առաջ­նոր­դում է, ծնուն­դով այդ կող­մե­րից է, ան­տա­ռի կա­ծան­նե­րը, ոտ­քի ճա­նա­պարհ­նե­րը ավե­լի լավ գի­տե՝ մենք հա­կա­ռա­կոր­դից միշտ ավե­լի արա­գըն­թաց ենք լի­նում: Նույ­նիսկ բնութ­յան գաղտ­նիք­ներն է իմա­նում, թե տն­տե­սութ­յան հա­մար ան­տա­ռի փայ­տը հոկ­տեմ­բե­րի տասն­հին­գին, տասն­վե­ցին պի­տի կտ­րել, որ ուշ փտի: Հու­լիս ամ­սին, երբ ջեր­մութ­յունն էր շա­տա­նում, մո­ծակ­նե­րի պար­սե­րը մեզ ու­տում էին, ասում էր. «Դա նրա­նից է, որ հու­լի­սին մո­ծա­կը ձագ է հա­նում»: Դրա հա­մար էլ նրան ոչ ոք անու­նով չէր կո­չում, ամ­բողջ ջո­կա­տով «բի­ձա» էինք ասում:

Շու­նը մեզ խան­գա­րում էր, ան­ցած ճա­նա­պար­հի վրա կեղ­տի, մե­զի հետ­քեր է թող­նում, մատ­նիչ­նե­րը, հե­տապն­դող­ներն այդ նշան­նե­րով են կրն­կա­կոխ գա­լիս: Շու­րի­կը Սի­մո­նի հետ շա­նը հաս­տա­բուն մի ծա­ռի վրա դա­շույ­նով խա­չե­ցին: Հե­տույքն էլ ցից խրե­ցին՝ ի տես հե­տապն­դող­նե­րին, որ­պես սար­սա­փազ­ղու նշան: Ան­դին պի­տի հան­դի­պեինք, փո­սը մա­ռա­խու­ղով էր ծածկ­ված, ըն­կա մե­ջը: Գի­շերն աղ­վե­սը հա­զում էր»:

Ուր­բաթ, 26 ապ­րի­լի

«Լու­սա­դե­մին, գե­րի­նե­րից՝ բարձ­րա­հա­սակ, գե­ղեց­կա­դեմ սպան բռն­վեց: Մնա­ցած պա­տանդ­նե­րը սփրթ­նած են, մր­սում են, գի­տեն իրենց պատ­ժա­պարտ լի­նե­լը:

Շու­րի­կը փախ­չել փոր­ձա­ծին է ու­զում: Ասաց. «Հրա­մա­նա­տար, էդ լեյ­տե­նան­տին տուր ինձ, շալ­վարն իջեց­նեմ, տե­սել եմ՝ սպի­տակ էլ հե­տույք ու­նի …»: Չենք հաս­կա­նում՝ ի՞նչն է կա­տակ, ի՞նչը՝ լուրջ: Ծի­ծա­ղում ենք: Շու­րի­կը հար­վա­ծեց, մինչև նրա խփե­լը՝ էլի են ծե­ծել: Ասաց. «Լեյ­տե­նանտ, այս գի­շեր իմն ես, քեզ կփ­չաց­նեմ. գե­ղե­ցիկ էլ դեմք ու­նես, աղ­ջիկ­նե­րը հա­վա­տա­րիմ են լի­նում, տղա­մար­դիկ՝ զգա­յուն»:

Հե­տո հրա­մա­նա­տա­րի որո­շու­մով մենք խոտ, սի­բեխ, ծա­ռի խեժ կե­րանք, պա­տանդ­նե­րին հա­կա­գա­զի տոպ­րա­կի մեջ պա­հած մեր սնն­դամ­թեր­քի վեր­ջին շա­քար­նե­րը տվե­ցինք:

Լե­ռան աջ կող­մից դուրս եկած լիա­լուս­նի դեմ՝ ծա­ռին մի բու էր կանգ­նել՝ ամ­բողջ գի­շեր վա­յեց …»:

7 մա­յի­սի

«Գրե­լիս զգում եմ, որ նա­խա­դա­սութ­յուն­նե­րը չեմ կա­րո­ղա­նում ճիշտ շա­րա­դա­սել: Երևի չք­նե­լուց կամ թերս­նու­մից է: Մեր թա­փա­ռում­նե­րի տաս­ներ­կո­ւե­րորդ օրն է՝ եր­կու գե­րուն մի շա­քար հա­սավ: Ժայ­ռե­րի մեր թաքս­տո­ցում ոչ ու­տե­լու խոտ կա, ոչ էլ ծա­ռե­րը խեժ ու­նեն: Քաղ­ցից սիրտ է նվա­ղում: Թու­լա­ցած­նե­րի աչ­քե­րը փայ­լը կորց­րել են: Քա­րե­րը շր­ջե­ցինք, հո­ղի խո­նա­վութ­յան մի­ջից մի քա­նի գորտ գտանք, կրա­կը վառ­վում է, հեռ­վից չն­կատ­վող կրակ է … Սևակի լե­զուն դարձ­յալ կուլ գնաց, բեն­զո­նա­լի դե­ղա­հա­բե­րը վեր­ջա­ցել են: Սվի­նով բա­ցե­ցինք ծնո­տը, լե­զուն քա­շե­ցինք, դե­մի ատամ­նե­րից մե­կը ջարդ­վեց: Ժայ­ռե­րի ստ­վեր­նե­րը եր­կար-եր­կար ձգ­վել են: Բա­զե՞ է, ու­րո՞ւր է՝ սա­հե­լով պտտ­վում է երկըն­քում: Հե­տո գլ­խի ըն­կա, որ օդի մեջ ոչինչ էլ չկա: Մա­ցա­կը գո­ռաց՝ կապ: Մեր բաց տեքս­տով հա­ղոր­դում­նե­րը որ­սա­ցել են: Մոսկ­վա­յից դե­պու­տատ­ներ, մայ­րա­կան կո­մի­տեից ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ էին եկել, որ հա­վաս­տիա­նան՝ պա­տանդ­նե­րը ողջ են: Ասա­ցինք. «Միայն եր­կու­սը, եր­կու­սից ավե­լի եղավ, թույլ չենք տա ճամ­բա­րին մո­տե­նալ: Եր­կու մարդ թող կա­վե հե­ղե­ղա­տի մոտ, հո­նի ծա­ռե­րի մեջ լի­նեն, մեր ու­ղեկ­ցորդ­նե­րը կգան: Երկն­քում էլ ուղ­ղա­թիռ­ներ չերևան»: Ձո­րի պռն­կին, ան­տա­ռի մեջ սպա­սե­ցինք. Ար­շակն ու փոքր Վա­հա­նը գնա­ցին՝ Մոսկ­վա­յից եկած եր­կու­սին բե­րեն:

Նրանք ար­դեն բարձ­րա­ցել են ճա­նա­պար­հի կե­սը, իջանք դի­մա­վո­րե­լու: Ար­շա­կը կնոջն առաջ է թո­ղել, ին­քը տեղ-տեղ հե­տույ­քից հրե­լով՝ օգ­նում է վե­րել­քին: Կի­նը շուն­չը տե­ղը բե­րե­լու հա­մար նս­տեց ծա­ռի տակ, իրար մո­տիկ էինք քայ­լում, հա­մար­յա բո­լորս էլ լսե­ցինք: Ար­շա­կին ասում է. «Որ­դի, գի­տեմ` ինչ ես ու­զում, մորդ տա­րի­քին եմ, լացս գա­լիս է, որ չեմ կա­րող …»: Եր­կու­սով՝ մայ­րե­րի կո­մի­տեի նա­խա­գա­հը, Ար­շա­կը դեռ նս­տած են ծա­ռի տակ. սար­սա­փե­լի տխուր են, հա­սել ենք ձո­րի պռն­կին, նրանց ենք սպա­սում: Բա­նակ­ցութ­յուն­ներ վա­րե­ցինք գյու­ղի ան­ձեռնմ­խե­լիութ­յան վե­րա­բեր­յալ, պա­տանդ­նե­րին ար­ձա­կե­ցինք: Գնա­լուց առաջ նրանք մեզ հետ համ­բուր­վում են, հաս­ցե­ներ փո­խա­նա­կում: Մայ­րե­րի կո­մի­տեի նա­խա­գա­հը դարձ­յալ սրթսր­թա­լով լաց եղավ, ինչ­պես այն ան­գամ, երբ մենք հա­սել էինք ձո­րի պռն­կին, իսկ իրենք Ար­շա­կի հետ դեռ մնա­ցել էին թխ­կի ծա­ռի տակ…»:

13 մա­յի­սի

«Երեք, թե չորս օր է, ոչինչ չեմ գրել, զզ­վում եմ: Տան­կը պար­բե­րա­կան դա­դար­նե­րով խփում էր մեր դիր­քե­րին: Ար­կի բե­կո­րը ջար­դեց Ար­շա­կի գան­գը: Ար­յու­նը չենք կա­րո­ղա­նում դա­դա­րեց­նել, աչ­քե­րը շրջ­վել են, ու­զում է խո­սել, չի կա­րո­ղա­նում, շն­չա­ռութ­յուն չկա: Վի­րա­վոր­նե­րով լց­ված ուղ­ղա­թիռն ար­դեն երկն­քում էր, բաճ­կոն­նե­րը հա­նե­ցինք, թա­փա­հա­րում ենք, ազ­դան­շան՝ լու­սած­րա­յին գն­դակ­ներ ենք ար­ձա­կում: Նկա­տեց, իջավ»:

14 մա­յի­սի

«Ապ­րի­լի տաս­նու­թին, քսա­ներ­կու­սին, քսան­չոր­սին, երե­սու­նին մեծ մար­տեր եղան:

Վեց-յոթ ամի­սը լրա­ցավ, ձմեռ­վա ձյու­նը դնե­լուց երեք-չորս օր առաջ վե­րա­դար­ձանք տուն»:

* * *

Տա­րի­ներ առաջ էր, երբ Սե­թից ու Արա­յի­կից հե­տո ծն­վեց Սո­նան, հա­մար­յա մի տա­րե­կան էր դառ­նում, Նո­յե­մը գնաց հի­վան­դա­նոց: Հի­վան­դա­սեն­յա­կում պառ­կած՝ անընդ­հատ առաս­տա­ղին էր նա­յում: Ոչինչ չէր ու­տում, միայն հյութ էր խմում և միշտ լուռ էր: Նրա ու աշ­խար­հի միջև բան է փակ­ված: Հու­լիս ամիսն էր, պա­տու­հա­նը բա­ցե­ցի, մյուսն էլ քա­մին շրխ­կաց­րեց, մի­ջան­ցիկ հո­վը կտ­րուկ ան­ցավ: Թևերի ձայ­նը գա­լիս է, սեն­յա­կում, ինչ-որ տեղ ծանր բզեզ է թռ­չում: Ասում է. «Դու էլ ինձ չես սի­րի»: Դեմ­քը դա­լուկ է, շուր­թե­րը՝ չոր, ճաքճք­ված: Իմ ծխա­խո­տի ծու­խը ոլո­րապ­տույտ բարձ­րա­նում էր, ին­քը դարձ­յալ առաս­տա­ղին է նա­յում: Ես պի­տի խո­սեի. «Այդ­քան շուտ ամեն ին­չից չեն հրա­ժար­վի»: Ասում է. «Հի­շո՞ւմ ես, տասն­հինգ տա­րի առաջ, կի­րա­կի՝ մեր հար­սան­յաց գի­շե­րը հա­գած իմ գի­շե­րազ­գես­տի գույ­նը»: Ծո­րա­կից ջրի կա­թիլ է միա­պա­ղաղ ընկ­նում կոն­քին: Մի կերպ, զո­ռով խո­սում եմ. «Վար­դա­գույն, իսկ թե­զա­նի­քի և վզի շուր­ջը երի­ցու­կահ­յուս ժան­յակ­ներ կա­յին»:

Այդ օրը տպագր­ված լրագ­րե­րից՝ հան­րա­պե­տութ­յա­նը վե­րա­բե­րող, ցն­ցող տե­ղե­կութ­յուն­ներ եմ պատ­մում: Եր­կար եմ խո­սում, որ ին­քը չխո­սի:

Ինքն էր. «Վար­դա­գույն չէր, կա­պույտ, ավե­լի ճիշտ երկ­նա­գույն էր, իսկ ժան­յակ­նե­րի մա­սին հա­մա­ձայն եմ»: Պա­տու­հան­նե­րից մե­կը ետ, իր շր­ջա­նա­կի մեջ զարկ­վեց, դուռն են բա­ցել: Բուժ­քույ­րը երա­կից նե­րար­կում է անում, ինքն ակն­դետ առաս­տաղն է դի­տում, օդի մեջ սպիր­տի հոտ է տա­րած­վել: Ու­զում էի` բուժ­քույ­րը եր­կար մնար, հար­ցեր էի տա­լիս: Հե­տո նրա հետ դուրս եմ գա­լիս, որ բժշ­կին տես­նեմ:

Մի ամիս ու կես էլ Նո­յե­մը պառ­կեց հի­վան­դա­նո­ցում, վե­րա­դար­ձավ տուն: Մեր միջև մու­թը չէր հաղ­թա­հար­վում, վեր­մա­կը չէր հաղ­թա­հար­վում, շն­չա­ռութ­յու­նը չէր հաղ­թա­հար­վում … Վա­րա­գույ­րից պա­տի վրա ծալծլ­վող ստ­վեր­ներ էին շարժ­վում: Նո­յե­մի մեր­կութ­յու­նը՝ մի ստին­քով, և տձև էր, և գե­ղե­ցիկ: Վա­նող ան­հա­մա­չա­փութ­յուն՝ փակ աչ­քե­րի թար­թիչ­նե­րը հմա­յիչ, մի ձեռքս հարթ տա­փա­կութ­յան վրա ու­սից ուղ­ղա­ձիգ իջ­նող սպին է շո­շա­փում, կա­րե­րի փո­թը: Չեմ դի­մա­նում, ու­ժերս չեն հաղ­թա­հա­րում օտա­րին: Ան­ծա­նոթն անընդ­հատ ներ­կա է: Հե­ռու՝ հե­տո նո­րից ներ­կա: Լույ­սը չենք վա­ռում, պա­տի տակ դր­ված երեք աթոռ­նե­րի կուչ եկած մութ տե­սիլք­նե­րին եմ նա­յում: Մթի ու վեր­մա­կի տակ պառ­կում էի ան­շարժ՝ գի­տե­նա­լով, որ նա վեր­մա­կը կբա­ցի, կգա: Գա­լիս էր, ու­զում էր ըն­տե­լաց­նել ինձ իր այդ տե­սակ մեր­կութ­յա­նը, օգ­նում էր օտա­րի՝ իմ հաղ­թա­հա­րե­լուն: Դրա հա­մար չէր նե­ղա­նում, երբ պիրկ ձգ­ված ոտ­ներս ու ծնկ­ներս լար­վա­ծութ­յու­նից իրար կպած էին լի­նում: Շո­յում էր մար­մինս, գուր­գու­րում էր, ես էլ օգ­նում էի, որ իր ու­զա­ծի պես լի­նի: Հե­տո շրջ­վում էի դե­պի պա­տը, ընկ­նում պա­ղի մեջ, փո­սի ցուրտ: Թա­փա­ռող, պա­տա­հա­կան շող­քը զար­դա­սե­ղա­նի հա­յե­լու մեջ մեկ ճեր­մա­կում է, մեկ մթ­նում:

Մտա­ծածս եր­բեմն չէի հաս­կա­նում ու­ժաս­պա­ռութ­յու­նից: Այդ­չափ տխ­րութ­յու­նը նշա­նա­կում է հեր­թա­կան ան­գամ հրա­ժար­վել օտա­րից, անհ­նար է ապ­րել ան­ծա­նո­թի կող­քին, ու ան­խու­սա­փե­լի է անք­նութ­յու­նը այս մահ­ճա­կա­լի վրա:

Նո­յե­մին անո­րոշ, խորհր­դա­վոր խոս­քի երան­գով բժիշկն առա­ջար­կեց հե­ռաց­նել ստին­քը, եր­կար ժա­մա­նակ պետք եղավ հա­մո­զել, հե­տո ստի­պել նրան, որ հա­մա­ձայն­վի, դա մեր սի­րո հա­մար ոչ մի նշա­նա­կութ­յուն չի ու­նե­նա: Իսկ ինքս մտա­ծում էի՝ հե­տա­գա­յում ինչ էլ պա­տա­հի, կա­րող եմ փր­կել մեր ըն­տա­նի­քը: Մի ան­գամ, երբ մթան մեջ ափով գուր­գու­րեց դեմքս, ու մատ­նե­րը կպան թաց այ­տիս, մտա­ծեց, թե դրանք հաղ­թա­հար­ված գի­շեր­վա, եր­ջան­կութ­յու­նից խո­նա­վա­ցած աչ­քեր են, ձեռ­քը պոր­տիս դրած՝ ան­տագ­նապ քնեց:Իմ ներ­կա­յութ­յու­նից ան­դին՝ հեռ­վում, չէր տես­նում վրի­պում

ներս: Մոխ­րա­մա­նի եզ­րին մինչև վերջ իրար ետևից այր­վող ծխա­խոտ­նե­րը, մատ­նե­րիս արան­քում մո­ռաց­ված գր­քի բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի միևնույն տո­ղե­րը դեռ եր­կար, մե­քե­նա­յո­րեն պի­տի կրկ­նեն ու­ղեղս ու շուր­թերս» Նո­յե­մը քնի մեջ տն­քաց, վեր թռավ: Նս­տած է: Տագ­նա­պած, քն­կոտ ու պղ­տոր աչ­քե­րը մթան մեջ՝ ինձ է որո­նում, «Օնան, Օնան, դու մեծ մարդ ես, Աստ­ծուն ասա, որ ինձ խնա­յի»: Ես դարձ­յալ մտ­քիս մեջ Աստ­ծու հետ խո­սե­ցի, խնդ­րե­ցի, որ եր­կու­սիցս մե­կին՝ ինձ կամ իրեն, վերց­նի:

Վեր եմ թռ­չում, չեմ էլ հաս­կա­նում՝ այդ երբ քնե­ցի, հի­մա քնա՞ծ եմ, թե՞ ար­թուն: Կա­նաչ աչ­քե­րո­վը ոտ­քե­րիս է պառ­կել: Առա­ջին ան­գամ, երբ եկավ, կատ­վի չափ էր, հե­տո՝ ու­լի, հի­մա մե­ծա­ցել, կար­միր բի­բե­րով խո­շոր շան չափ է դար­ձել… աճում է…

Լռութ­յուն է, այս գի­շեր էլ ան­խու­սա­փե­լի է անք­նութ­յու­նը: Եր­բեմն ու­ղե­ղիս խոր­քում, եր­բեմն կո­պե­րիս վրա պտտ­վում է վայր­կե­նա­կան քու­նը, մատ­նե­րիս մեջ մո­ռաց­ված գիր­քը ընկ­նում է վեր­մա­կի վրա, մթի մեջ, առաս­տա­ղին նա­յե­լով, սպա­սում եմ լու­սա­բա­ցին …

Նո­յե­մը հաս­կա­նում է, թե մեր չս­տաց­վող հա­մա­տեղ կյան­քի խոր­հուր­դը որ­տեղ է փակ­ված: Առանց պատ­ճա­ռի փնթփն­թում է, եր­բեմն լաց լի­նում: Գո­ռում է երե­խա­նե­րի վրա՝ նրանց ամե­նա­լուռ ժա­մա­նակ: Խա­ղե­րի հա­ճե­լի պա­հե­րին փո­ղո­ցից տուն է բե­րում: Ար­գե­լում է կի­նո գնալ: Առի­թի դեպ­քում և փոք­րե­րին, և մե­ծե­րին ապ­տա­կում է ցու­ցադ­րա­բար: Հե­տո բո­լո­րը միա­սին, ինքն էլ նրանց հետ, լաց են լի­նում: Օրը ցե­րե­կով, տնքտն­քա­լով ան­կո­ղին է մտ­նում, երևակա­յում է, թե տկար է, հի­վան­դութ­յու­նը կր­կին արթ­նա­ցել, լա­փում է: Ամեն­քի ներ­կա­յութ­յամբ ինքն իրեն ան­պետք էր հա­մա­րում:

Ասում էր. «Ո՞ր կար­գին կինն իր սե­փա­կան երե­խա­նե­րի հետ այդ­պես կվար­վի,– ասում էր,– իհար­կե, միայն ողոր­մե­լին»:

Բեր­ված ապա­ցույց­ներն ու խոս­քե­րը, որ ինքն ան­հա­տա­կա­նութ­յու­նից զուրկ է, թեթևամիտ է, ան­գամ բո­զի չափ ինք­նա­սեր չէ, կին էլ չէ՝ կնիկ է, լվա­ցա­րա­րու­հի, իր տե­ղը խո­հա­նոցն է, մայր, ամու­սին լի­նե­լու իրա­վունք չու­նի, այս ամե­նը անընդ­հատ աս­վում, կրկն­վում էր, որ խղ­ճա­հար­վեի, չլ­քեի: Հաս­կաց­նում էր, թե ինքն ինչ­քան իմ՝ իր կող­քին լի­նե­լու կա­րիքն ու­նի: Ամոթ էր, ամա­չում էի, որ նա ամե­նա­վեր­ջին ճի­գով փոր­ձում է ինձ իր կող­քին պա­հել:

Սի­րել սե­փա­կան խե­ղաթ­յու­րութ­յու­նը՝ որ­տեղ էլ լի­նել, փախ­չել ամեն տե­ղից, հի­վան­դութ­յուն է: Մե­նա­մոլ, ան­հասկանալի օտա­րա­ցում: Ին­չի՞ց է՝ մե­ծը ներ­սում կրե­լուն հա­վա­տա­լո՞ւց, հի­մա­րութ­յուն …

Հե­տո ինձ հան­դի­պեց Ան­նան, որ ֆրան­սիա­ցուն հո­ժա­րեց, հե­ռա­ցավ ան­վե­րա­դարձ: Հե­տո՝ Հեր­մո­նեն, որ կույս էր, օրի­նա­պահ: Հե­տո՝ Ջու­լիե­տը, որ թեթև էր խա­տու­տի­կի նման, ու քա­մին տա­նում էր ամեն կող­մի վրա: Մե­լա­նը, որ կյան­քի լա­վա­գույն տա­րի­ներն անց­կաց­րել էր սե­ռա­կան ան­կա­րող­նե­րի հետ, բայց ինձ վա­րա­կեց: Հե­տո Ելե­նը՝ այդ շնա­ցող լիր­բը, բո­զը, բժշ­կի կա­րի­քա­վոր, հի­վանդ կր­քե­րով անա­սու­նը, եր­բեք չեմ մո­ռա­նա­լու՝ այդ քա­ծը գի­շեր­ներն անա­պա­տով անց­նող իմ քա­րա­վան­ներն էր կտ­րում, իսկ ցե­րե­կը գո­ղա­ցած­նե­րը վե­րա­դարձ­նե­լով՝ եր­ջան­կաց­նում էր ինձ:

Գիրքն ար­դեն տպագր­վել, բա­ժան­վել էր գրա­խա­նութ­ներին: Այդ օրե­րի՝ հա­մընդ­հա­նուր աղ­մու­կի, հե­ղա­փո­խութ­յան, սո­վի և պա­տե­րազ­մա­կան իրա­վի­ճակ­նե­րի մեջ ոչ քն­նա­դատ­նե­րը նկա­տե­ցին, ոչ էլ՝ ըն­թեր­ցող­նե­րը: Ու­սա­նող­նե­րը տա­րել էին գյուղ, մեկ­նել իմա­ցող­նե­րը՝ կար­դա­ցել, հա­մոզ­ված էին, որ այն­տեղ նկա­րագր­ված ամեն մի կեր­պար իրեն­ցից ծուռ պատ­ճե­նա­հան­ված, իրենց վար­կա­բե­կող մարդ­կա­յին տե­սակ է: Գի­շե­րը Մի­նաս եղ­բորս տրակ­տորն էին վա­ռել: Ինձ էլ ասում էին՝ գյուղ չգաս: Իրենց հա­սու բո­լոր մի­ջոց­նե­րը՝ դե­պու­տատ­նե­րին ու շրջ­կո­մի քար­տու­ղար­նե­րին օգ­տա­գոր­ծե­ցին, ան­գամ եր­կու երկր­նե­րի իշ­խա­նութ­յուն­ներն ար­ձա­նագ­րութ­յուն­ներ վա­վե­րաց­րին, ու իմ գյուղ գնա­լուն պե­տութ­յան դա­տա­խա­զը ար­գելք դրեց մե­կընդ­միշտ:

Ավ­տո­բու­սով գնա­ցող-եկող ու­սա­նող­նե­րի, մաս­նա­վոր մե­քե­նա­նե­րով երթևեկ հի­վան­դա­տե­րե­րի մի­ջո­ցով, այս ան­գամ սպառ­նա­լի նա­մակ­նե­րը, կարճ ու հա­տու երկ­տո­ղե­րը, ավե­լի հետևողա­կան, հա­մա­ռո­րեն հե­ղե­ղե­ցին: Հու­նիս ամ­սի հենց մե­կին՝ քա­ղի առա­ջին, երկ­րորդ օրե­րին, գյու­ղի հրա­պա­րա­կում Մի­նաս եղ­բորս ծե­ծե­ցին:

Ինձ էլ ասում էին. «Օր ու արև չեք ու­նե­նա­լու»:

Իրենք էին հար­ձակ­վում, նա­մակ­ներն այն­պես էին շա­րադ­րում՝ առա­ջին տո­ղից մինչև վեր­ջի­նը հայ­հո­յանք ու հեր­յու­րանք էր լի­նում:

Ասում էին՝ իմ գիր­քը գու­ցեև հաս­կաց­վեր, եթե ես անա­չառ լի­նեի, նույն ազն­վութ­յամբ նկա­րագ­րեի իմ ծնող­նե­րի վարք ու բար­քը, ին­չը որ արել եմ հա­մագ­յու­ղա­ցի­նե­րի դեպ­քում: Ին­չո՞ւ չեմ գրել, ասենք, թե ինչ­պես էր մայրս հորս հան­դա­պա­հութ­յան օրե­րին լու­սա­ծի­րա­յին հր­թի­ռը ձեռ­քը պա­հած քնում, որ վրա­ցի Աբե­զա­րան չպղ­ծի իրեն:

Ծաղ­րում էին, որ և ինձ էր վե­րա­բե­րում, և հորս: Ծաղ­րան­քով հարց­նում էին, թե ին­չու չեմ ասել, որ հորս սուրբ լի­նելն ան­գամ խայ­տա­ռա­կութ­յու­նից չկա­րո­ղա­ցավ փր­կել:

Գրում էին. «Աշ­նա­նը «Աղ դար­ձած աղջ­կա» ճեր­մակ քար­կի­տու­կի մոտ, երբ մայրդ «Ջու­թակ» անու­նով կար­միր երինջն էր որո­նում, վրա­ցի Աբե­զա­րան բռ­նա­բա­րեց նրան: Իսկ ար­դեն երեք ամիս հո­գե­բու­ժա­րա­նում գտն­վող սր­բին լուր տա­րան, թե վրա­ցի Աբե­զա­րան իբրև լու­սա­ծի­րա­յին ռա­կե­տով հր­կիզ­վել է բռ­նա­բա­րութ­յան փորձ անե­լուց առաջ»:

Դարձ­յալ պաղ հեգ­նան­քով գրում էին, թե. «Ինչ մեծ վար­պե­տութ­յամբ ես շր­ջան­ցել ձեր հարս Օհան­նա­յի հետ կապ­ված, ձեր տոհ­մը վար­կա­բե­կող իրա­դար­ձութ­յուն­նե­րը, թե. «Օհան­նան ծնող­ներ չու­ներ, նա գա­լիս էր տա­տիս մոտ»: Գրում էին. «Ի՞նչ հեշտ է, գրում ես նա­խա­դա­սութ­յու­նը «նա ծնող­ներ չու­ներ», դնում ես վեր­ջա­կե­տը ու պր­ծավ գնաց, քեզ հա­մար տե­ղում վեր­ջա­ցավ մար­դը և նրա պատ­մութ­յու­նը, կար­ծես այս երկ­րագն­դի վրա ոչ այդ խեղճ աղ­ջիկն էր եղել, ոչ էլ նրա կեն­սագ­րութ­յու­նը»:

«ԲԱ ԶԱ­ՔԱ՞ՐԸ, ՈՐ ՕՀԱՆ­ՆԱ­ՅԻ ԱՄՈՒ­ՍԻՆՆ ԷՐ»:

Զա­քարն իմ ամե­նակրտ­սեր հո­րեղ­բայրն էր, որ չվե­րա­դար­ձավ աֆ­ղա­նա­կան պա­տե­րազ­մից: Տատս, «սև թուղթ» չե­կած, գու­շա­կում էր, որ Զա­քա­րի հետ մի վատ բան էր պա­տա­հել, քա­նի որ դեռ պա­տե­րազ­մի սկզբ­նե­րին սպի­տակ կո­վը ծնել էր երկգլ­խա­նի մի սև հորթ:

«ԲԱ ՊԱ­ՊԻԴ ՈՒ ՏԱ­ՏԻԴ ԱՆ­ԲԱ­ՐՈ ԹՈՂՏ­ՎՈՒԹ­ՅՈ՞ՒՆԸ …»:

Մի օր Օհան­նան պա­պիս հետ գնա­ցել է կալ՝ ցո­րե­նը կալ­սե­լու, երե­կո­յան ետ գա­լուց ոտ­քը կախ է գցել, ուշ է տուն եկել: Մի ու­րիշ ան­գամ պապս գի­շե­րը նկա­տել է, որ ան­կող­նում չէ: Երբ տա­տիս հետ խորհր­դակ­ցել է, տատս ասել է. «Օնա՛ն, լե­զուդ քեզ քա­շի, ահա­վոր մե­նա­կութ­յուն կա էդ աղջ­կա շա­լա­կին, մեղք է»: Այդ գի­շեր գյու­ղով մեկ լս­վում էր բվի վա­յո­ցը:

«ԲԱ ՆԱ­ԼՈԳ ԱԲ­ԳԱ՞ՐԸ …»:

Մի արևոտ օր Օհան­նան բա­կում, ծա­լա­պա­տիկ նս­տած, սան­դեր­քի վրա բուրդ է գզել: Փոս­տա­տար Ար­գա­րը թա­քուն, ցան­կա­պա­տի վրա­յով նա­յել, նա­յել է Օհան­նա­յի կի­սա­բաց ստինք­նե­րին, լսել ավե­լու­կի թփե­րի մեջ եր­գող երաշ­տա­հա­վին, ար­բել է: Այլևս ետ չի դար­ձել, որ սպա­սի մե­րոնց հան­դից գա­լուն, օրոր­վե­լով մո­տե­ցել է Օհան­նա­յին, միակ աչ­քը՝ վերև փա­խած շր­ջազ­գես­տի տակ՝ ազդ­րե­րին, կանգ­նել, մնա­ցել է, հե­տո հի­շել է ու նրան է մեկ­նել Զա­քա­րի «սև թուղ­թը»: Օհան­նան չի լա­ցել, մա­զե­րը չի պո­կել, երե­սը չի ճանկ­ռո­տել, «սև թուղ­թը» ձեռ­քին մտել է մա­րագ, դուրս չի եկել: Լռութ­յու­նը եր­կա­րել է, Աբ­գա­րը գնա­ցել է մա­րագ: Պա­րա­նից կախ, ճոճ­վող, ու­շա­կո­րույս Օհան­նա­յին իջեց­րել է ու խե­լա­գար համ­բու­րել նրա ստինք­նե­րը, գե­ղե­ցիկ դեմ­քը:

Ու մի գի­շեր Օհան­նան գնաց քոռ Ար­գա­րի տուն ու էլ ետ չե­կավ:

«ԲԱ ԴՈ՞Ւ …»:

Նա­լոգ Աբ­գա­րը հա­ճախ էր բա­ցա­կա­յում տնից: Նրա բա­ցա­կա­յութ­յան օրե­րին շատ էի գնա­ցել-եկել նրանց տուն: Չար­դա­խենց Հո­ռո­մը իրենց կտու­րից շատ ան­գամ էր նկա­տել, որ ես այն­տե­ղից խոն­ջա­ցած եմ դուրս գա­լիս, մի օր կտ­րել էր Աբ­գա­րի ճա­նա­պարհն ու ասել. «Աչա­լուրջ եղիր»:

Օհան­նա­յի տու­նը տաք էր: Օհան­նա­յի մար­մինն ու ան­կո­ղի­նը տաք էին: Ես պառ­կել էի նրա վրա: Աբ­գա­րը հրա­ցա­նի սա­ռը փո­ղը դրել էր մեջ­քիս, սար­սա­փա­հար գո­ռում էր. «Չշարժ­վես, շան ծիծ կե­րած, բո­զի տղա, մե­ջը ար­ջի գն­դակ է, եր­կու­սիդ էլ ցրիվ կտամ»: Անկ­յու­նում դր­ված դույ­լից ջուր էր կա­թում: Աբ­գա­րի սար­սա­փա­հար սուր ձայնն ու­ղեղս ու գի­շերն էր ծա­կում. «Հա­սեք, հե՜յ, օգ­նե­ցեք, հե՜յ…»: Բա­կում շղ­թա­նե­րը կտ­րա­տող շնե­րը ար­ձա­գան­քում էին նրան, լս­վում էր հարևան­նե­րի հա­րայ-հրո­ցը, կա­տուն կտու­րից աս­տի­ճան­նե­րով ցած էր իջ­նում: Օհան­նա­յի քրտ­նա­թոր փո­րը պաղ էր, ու այդ ամե­նը՝ իմ շուր­ջը գո­յութ­յուն ու­նե­ցող կյան­քը, սար­սա­փե­լի ու զվար­ճա­լի էր: Տե­ղից բարձ­րա­նա­լու մի շար­ժում՝ և ամեն ինչ կջնջ­վի. կա­տուն կմ­նա ըն­թաց­քի մեջ՝ աս­տի­ճան­նե­րի կե­սին, «օգ­նե­ցե­քը» կմ­նա Աբ­գա­րի շուր­թե­րին, շնե­րի հա­չո­ցը չի շա­րու­նակ­վի: Ու չի շա­րու­նակ­վի մեր անիծ­յալ տոհ­մի մեծ ճշ­մար­տութ­յու­նը, թե­պետ քիչ չէր նաև նրա ճա­կա­տագ­րի ծաղ­րը: Օհան­նան եր­կու ձեռ­քով փա­թաթ­վել էր մեջ­քիս, աչ­քե­րը՝ թալ­կա­ցած ու ցնոր­ված, բոցկլ­տում էին. «Չբարձ­րա­նաս, չա­նես այդ բա­նը, ապ­րել եմ ու­զում, չբարձ­րա­նաս, աղա­չում եմ: Հի­շիր «Քո­ռե­րի թմ­բի» մրջ­նա­նոց­նե­րը, միայն ես ու դու գի­տեինք շեկ մրջ­յու­նի՝ հո­ղի երես դուրս գա­լու ճիշտ օրը: Բա ո՞նց էիր պա­տի ծե­փե­րը եղունգ­նե­րով քան­դում …»: Ամեն ինչ ծի­ծա­ղե­լի էր. վա­խը, սար­սա­փը, իմ առա­ջին սե­րը, մեր տոհ­մը, հրա­ցա­նի սա­ռը փո­ղը, ու այս ամե­նի մեջ կար գայ­թակ­ղիչ, վի­ճե­լի մի ճշ­մար­տութ­յուն: Հայրս, հարևան­նե­րի ծի­ծաղ, աղա­ղա­կի մեջ, քնք­շան­քով հա­նեց ինձ Օհան­նա­յի վրա­յից, շո­րերս հագց­րեց, տա­րավ տուն:

Տա­նը ցու­ցա­մատն ու բու­թը իրար միաց­րած՝ տա­րավ բե­րեց քթիս տակ. «Էհե՜յ, նոր գա­րուն ելած մո­զի­նե­րի պես դեռ կրունկ­նե­րիդ ես ցռում ու կար­ծում ես, թե ես թույլ կտա՞մ, որ պառ­կես Զա­քա­րի կնոջ վրա»:

Աբ­գա­րը մերկ Օհան­նա­յին տնից դուրս էր քշել, հրա­ցա­նը ճո­ճե­լով՝ ետևից ըն­կել, իսկ նա վա­խե­ցած, առանց հա­գուս­տի, գյու­ղի մի­ջով վա­զել էր դե­պի տուն, և դեռ մերկ կին չտե­սած գյու­ղի տղա­նե­րը՝ ետևից: Օհան­նան ծնող­ներ չու­ներ, նա գա­լիս էր տա­տիս մոտ …

Գր­քում, Օհան­նա­յին վե­րա­բե­րող պատ­մութ­յու­նը, այս­տեղ ավարտ­վում էր վեր­ջա­կե­տով, այլևս նրա կեր­պա­րը չէր շա­րու­նակ­վում: Իսկ գյու­ղա­ցիք իրենց նա­մակ­նե­րում` հեգ­նա­խառն, սպառ­նա­լից հարց­նում էին. «Ինչ դժ­վար է, չէ՞, երբ մար­դու կյան­քը մի ան­գամ պղ­ծել, ավե­րել ես, դեռ մի ան­գամ էլ այդ ամ­բողջ պատ­մութ­յու­նը ման­րա­մասն թղ­թի վրա պի­տի նկա­րագ­րես: Դրա հա­մար էլ ասե­լու ամե­նա­հեշտ ձևն էիր գտել, թե՝ Օհան­նան ծնող­ներ չու­ներ, նա գա­լիս էր տա­տիս մոտ …»:

«ԲԱ ՎՐԱ­ՑԻ ԱԲԵ­ԶԱ­ՐԱ՞Ն …»:

Աբե­զա­րան Օհան­նա­յի հայրն էր, որ խեղ­դեց հո­րաք­րոջս՝ եբ­րա­յե­րեն իմա­ցող հյուս­քա­վոր կույ­սին: Իրա­կա­նում դեպքն այս­պես էր պա­տա­հել. Օհան­նան ոչ թե գա­լիս էր տա­տիս մոտ, այլ վա­զում էր դե­պի ջրա­ղաց՝ հոր՝ Աբե­զա­րա­յի մոտ: Առանց հա­գուս­տի, նրա ետևից հրա­ցա­նը ձեռ­քին նա­լոգ Աբ­գա­րը, նրանց ետևից՝ դեռ մերկ կին չտե­սած գյու­ղի տղեկ­նե­րը և մյուս հան­դի­սա­տես­նե­րը, որոնք տե­սա­նե­լի մի հե­ռա­վո­րութ­յուն պա­հած՝ եր­կար, շատ եր­կար սպա­սում էին, թե հե­տո ինչ է լի­նե­լու:

Հայրս ավե­լի ուշ գնաց ջրա­ղաց: Նրանք վրա­ցի Աբե­զա­րա­յի հետ դուրս եկան, վի­ճում էին դռա­նը: Ձեռ­քե­րի շար­ժում­նե­րից, դես ու դեն գնա­լուց, նո­րից իրար դեմ առ­նե­լուց՝ հեռ­վից մենք ու ամ­բողջ գյու­ղը գու­շա­կում էինք, որ նրանց խոս­քերն ավե­լի թունդ են, քան վեճն է:

Թի­կուն­քում լեռ­նաշղ­թան էր ձգ­վում՝ խո­շոր սա­րե­րի ֆո­նի վրա, նրանք ձեռ­քերն էին թա­փա­հա­րում իրար քթի տակ: Նրանց վե­ճը չէր դա­դա­րում ու մինչև արևի մայր մտ­նե­լը շա­րու­նակ­վեց: Գյու­ղի ծե­րու­նի­նե­րը, խե­լա­ցի մար­դիկ, հո­րեղ­բայր­ներս եկան մեր տուն. հորս ասում էին, որ ճիշտ կա­նի, եթե վրա­ցի Աբե­զա­րա­յին քշի ջրա­ղա­ցից, իսկ իրենք կք­շեն գյու­ղից:

Հայրս այդ վե­ճից հե­տո ոչ միայն չք­շեց նրան, այլև ին­քը գնաց հան­դա­պա­հութ­յան՝ ջրա­ղա­ցի տնօ­րի­նութ­յու­նը թող­նե­լով վրա­ցի Աբե­զա­րա­յին:

Մի ամիս էլ ան­ցավ, ու ջրա­ղա­ցից հան­կարծ Օհան­նան ան­հե­տա­ցավ: Սկզ­բում նրանց խե­լա­գար շու­նը՝ միշտ ջրա­ղա­ցի ետևի խն­ձո­րի այ­գում էր կապ­ված լի­նում, սկ­սեց ոռ­նալ: Քա­նի միայ­նակ էր կաղ­կան­ձում, ժո­ղո­վուր­դը մտա­ծեց, թե սև կա­րիճն է կծել, բայց մի եր­կու օր հե­տո՝ հող­մա­կոծ գի­շե­րը, երբ նրան միա­ցան գյու­ղի մնա­ցած շնե­րը, կայ­ծակն էլ էլեկտ­րա­կա­յա­նին խփեց, հր­դե­հի բո­ցե­րը եր­կինք հա­սան, և գյու­ղը չորս խա­վար գի­շեր անց­կաց­րեց, Պե­պան անու­նով թա­փա­ռա­կան կա­տուն էլ դուրս եկավ թաքըս­տո­ցից ու սկ­սեց մութ տե­ղե­րում շր­ջել, ժո­ղովր­դի առօր­յա կյան­քը փոխ­վեց, հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեջ ան­զուսպ լար­վա­ծութ­յուն, քեն նկատ­վեց: Գյուղ­խորհր­դի նա­խա­գա­հը հու­սա­հատ գրով անա­նուն նա­մակ ստա­ցավ, այլևս չհամ­բե­րեց, շրջ­կենտ­րո­նից քն­նիչ­ներ բե­րեց:

Վրա­ցի Աբե­զա­րան նրանց ասաց. «Բա­տո­նե­բո, այդ ի՞նչ հարց եք տա­լիս, մի՞թե իմ աղ­ջի­կը չէ: Դուրս է գա­լիս՝ գյու­ղա­ցիք իմ աղջ­կան ավե­լի շատ են սի­րում, քան` ես,– ասաց,– կինս մա­հա­ցած է, Օհան­նա­յի տա­տը դեռ կա, նա վե­րա­դար­ձել է տա­տի մոտ, մենք այն­տե­ղից էինք եկել: Այս­քան պատ­մութ­յուն­նե­րից հե­տո ին­չո՞ւ բնա­կան չէր նրա այս գյու­ղից հե­ռա­նա­լը»:

Բո­ղոք չկար, քն­նիչ­նե­րը հա­մա­րե­ցին, որ գործ էլ չէր կա­րող լի­նել: Ար­ձա­նագ­րութ­յուն­ներ ստո­րագ­րել տվե­ցին վրա­ցի Աբե­զա­րա­յին, ըն­թե­րա­կա­նե­րին, գյուղ­խորհր­դի նա­խա­գա­հին, գնա­ցին:

Գյու­ղում խո­սակ­ցութ­յու­նը միան­գա­մից տա­րած­վեց, թե վրա­ցի Աբե­զա­րան ար­ժա­նա­պատ­վութ­յան ամո­թից սպա­նել է Օհան­նա­յին, դիա­կը թաքց­րել:

Ծե­րու­նի­նե­րը, խե­լա­ցի մար­դիկ, հո­րեղ­բայր­ներս եկան մեր տուն, հո­րիցս դարձ­յալ պա­հան­ջե­ցին, որ վրա­ցի Աբե­զա­րա­յին քշի ջրա­ղա­ցից, իսկ իրենք կք­շեն գյու­ղից: Ասում էին. «Պա­տա­հում է, իսկ ձեր միջև այդ­քան վատ բան է պա­տա­հել»:

Տա­րի­ներ առաջ՝ լիա­լուս­նի լր­ման ու ջրե­րի մա­կըն­թա­ցութ­յան ժա­մա­նակ, երբ ձկ­նե­րը Քռից վտառ­նե­րով գա­լիս, ուռ­չող գե­տե­րով բարձ­րա­նում էին լեռ­նե­րը՝ ձկն­կիթ դնե­լու, մենք էլ նրանց վե­րել­քի ճա­նա­պար­հը ուռ­կան­նե­րով, քթոց­նե­րով, թար­փե­րով դա­րա­նում էինք ու փթե­րով հա­նում:

Այդ՝ մեր ձկ­նոր­սութ­յան հինգ-վե­ցե­րորդ, օրե­րին գե­տա­փից ձեռք­ներս ճա­կատ­նե­րիս՝ աչք­նե­րիս հո­վար արած՝ հեռ­վից առա­ջին ան­գամ տե­սանք վրա­ցի Աբե­զա­րա­յին:

Հե­տո այդ նույն երե­կո­յան աղջ­նա­կի և խե­լա­գար շան հետ, որ եր­բեմն իրենց էլ էր կծում, հայտն­վեց մեր ջրա­ղա­ցի դռա­նը: Կա­պոցն ու­սին, սո­վը կո­կորդ­նե­րին, թեյ­նի­կը խուր­ջի­նի մի կե­սում, ըն­տա­նե­կան ու­նեց­ված­քի գույնզ­գույն շորն ու կտո­րե­ղե­նը՝ մյուս, կար­միր բի­բե­րով շա­նը ետևնե­րը գցած՝ այդ­պես միայն հապշ­տապ փախս­տա­կա­նը, մա­զա­պուր­ծը կամ գաղ­թա­կանն է անց­նում:

Նրանց ճա­նա­պար­հը Վրաս­տա­նի խոր­քե­րից էր գա­լիս:

Ալ­յուր խնդ­րե­լու պա­հին ձայ­նի երանգն այն­պես հն­չեց, որ նման չէր ուզ­վո­րութ­յան: Հայրս, երեք-չորս գունդ խմո­րի հա­մար, նրա խնդ­րած ալ­յու­րը տվեց: Կողք կող­քի, քա­րին նս­տած՝ հորս ծխա­խո­տը ծխե­ցին: Ջրա­ղա­ցից ալ­յու­րը բե­րել, կանգ­նել էի նրա առաջ, մի ձեռ­քով վերց­րեց, մյու­սով մա­զերս խճ­ճեց: Ափի մեջ կա­վե կար­միր թռչ­նակ կար՝ փչե­լուց սու­լում էր, տվեց ինձ: Ար­դեն գնում էին, տոպ­րա­կից բռով ալ­յուր հա­նեց, բթի ու ցու­ցա­մա­տի արան­քում տրո­րեց, ասաց. «Սա­լա­քա­րը թե­քութ­յուն ու­նի, տա­րի­նե­րի ըն­թաց­քում շեղ­վել, չի նկատ­վել, ասել թե՝ ալ­յու­րը բա­րակ, խաս ալ­յուր է, սխալ կլի­նի»: Հայրս զար­մա­ցել էր, չթո­ղեց գնան, մի-մի հատ էլ ծխե­ցին. ջրա­ղաց­քա­րե­րի գույ­նե­րի հն­չե­րանգ­նե­րի գաղտ­նիք­նե­րից էին խո­սում:

Աղջ­նակն առ­վա­կի մեջ սան­դալ­ներն էր լվա­նում, մե­կը դրել էր քա­րին, որ չո­րա­նա, նրա մե­տաղ­յա գա­մե­րի վրա մի քա­նի արև էր շող­շո­ղում: Հայրս, վրա­ցի Աբե­զա­րան միա­սին աշ­խա­տե­լու հա­մա­ձայ­նութ­յան եկած՝ իրար ձեռք սեղ­մե­ցին: Եր­կու շա­բա­թում քա­րի թե­քութ­յու­նը զին­գե­լով հա­նե­ցին, և ամ­բողջ շրջ­կենտ­րո­նի տա­րած­քում նրանց նման բա­րակ, խաս ալ­յուր աղա­ցող չկար:

Հե­տո՝ ավե­լի ուշ, մենք հա­րա­զատ­ներ դար­ձանք: Աշ­նա­նը՝ սեպ­տեմ­բե­րի քսան­յո­թին, երբ խոյն ար­դեն առանձ­նաց­րել էին ոչ­խա­րի հո­տից, ու դե­ղին ծղո­տի դե­զե­րը դեռ հան­դե­րից տուն չէին բե­րել, հայրս գր­պա­նը մի չա­րեք օղի դրեց, գնաց ջրա­ղաց՝ Օհան­նա­յին մեզ հարս բե­րե­լու:

Օհան­նա­յի հետ գի­տեինք մրջ­յու­նի՝ հո­ղի երես դուրս գա­լու ճիշտ օրը: Ամեն տա­րի՝ մար­տի յո­թին, թա­քուն գնում էինք «Քո­ռե­րի թմ­բի» մրջ­նա­նոց­նե­րը: Փոր­նե­րիս պառ­կած՝ սպա­սում էինք տա­րեսկզ­բի բորբ արևով տա­քա­ցող հո­ղի աա­կից առա­ջին շեկ մրջ­յու­նի դուրս գա­լուն և նրա խե­լաց­նոր պա­րին: Առա­ջին մրջ­յու­նին տես­նե­լու օրը գի­տե­նա­լը մեր գաղտ­նիքն էր: Երբ վե­րա­դառ­նում էինք, ջրա­ղա­ցի պա­տի տակ կանգ­նած՝ ին­քը քիթն էր վեր քա­շում, իսկ ես իրեն նա­յում, եղունգ­նե­րով պա­տի ծե­փերն էի քան­դում:

Մենք հա­սա­կա­կից­ներ էինք, բայց նրան ամուս­նաց­րին ամե­նակրտ­սեր՝ Զա­քար հո­րեղ­բորս հետ:

Երբ գյու­ղի ծե­րե­րը, խե­լա­ցի մար­դիկ և հո­րեղ­բայր­ներս եկան, հա­վաք­վե­ցին մեր տանն ու հորս ասա­ցին, թե. «Դու Աբե­զա­րա­յին քշիր ջրա­ղա­ցից, մենք էլ կք­շենք գյու­ղից, նա տղա­յին պսպ­ղուն հա­յաց­քով է նա­յում: Պա­տա­հում է, իսկ ձեր միջև այդ­քան վատ բան է պա­տա­հել»:

Մայրս էլ էր նկա­տել, որ նա ինձ պսպ­ղուն հա­յաց­քով է նա­յում, հորս՝ իրեն հա­լա­ծո­ղին, ինքն էլ ասաց. «Եթե նրանց չես լսում, դե արա քո իմա­ցա­ծի պես, դու մեծ մարդ ես, պի­տի որ իմա­նաս՝ ինչ անես»:

Այդ ժա­մա­նակ նա ար­դեն հան­դա­պա­հութ­յան էր գնա­ցել. եռա­ժա­նիով մկ­նե­րի բնե­րը քան­դե­լիս բաց աչ­քով տե­սել էր մաս­րե­նու՝ կրա­կով հափշ­տակ­վե­լը: Դրա հա­մար էլ մայրս իմ՝ Աբ­գա­րի հրա­ցա­նի սա­ռը փո­ղից փրկ­վե­լը, երկ­րորդ ան­գամ վրա­ցի Աբե­զա­րա­յի սար­քած մա­հա­պատ­ժից խույս տալն ասում էր նրա­նից է, որ. «Հայրդ մեծ մարդ է, հան­դա­պա­հութ­յու­նից ավե­լի շատ հարս­տութ­յուն բե­րեց տուն, քան իր ամ­բողջ կյան­քի ըն­թաց­քում աշ­խա­տած մնա­ցած տե­ղե­րից,– իրեն կոտ­րո­ղի մա­սին ասում էր,– ձեր տու­նը հա­րուստ է, որով­հետև Աստ­ծո հրեշ­տակ­նե­րը բաց, ամա­յի դաշ­տում այ­ցե­լե­ցին հորդ: Սա է ձեր տոհ­մի մեծ ճշ­մար­տութ­յու­նը, թե­պետ քիչ չէ նաև նրա ճա­կա­տագ­րի ծաղ­րը …»: Ու ինձ հա­մար գի­շեր­նե­րը շն­չա­հեղձ, տաք հեծկլ­տո­ցով այն­պես էր լաց լի­նում, որ հայրս լսեր նրա այ­րող հե­ծե­ծան­քը և լիա­լուս­նով գի­շերն ան­քուն անց­կաց­ներ:

Բայց երբ մի ան­գամ՝ լու­սա­բա­ցին, մահ­վան պինդ դա­րա­նից խույս տված՝ գետ­նախն­ձո­րի թփե­րի մի­ջով վե­րա­դար­ձա տուն, խո­տերն էին իմ ար­յու­նով կարմ­րում, հայրս ին­քը հո­րեղ­բայր­նե­րիս հրա­վի­րեց խորհր­դակ­ցութ­յան: Որո­շում կա­յաց­րին. Սե­րո հո­րեղ­բորս ու­ղեկ­ցութ­յամբ ճա­նա­պար­հե­ցին Հա­յաս­տան՝ ու­սումս այն­տեղ շա­րու­նա­կե­լու:

Այդ օրե­րին մայ­րա­քա­ղա­քից ինս­տի­տուտն ավար­տած հո­րա­քույրս՝ հյուս­քա­վոր կույ­սը, վե­րա­դար­ձավ, ու նրան, որ­պես հազ­վագ­յուտ դիպ­լոմ ու­նե­ցո­ղի և ամ­բողջ շրջ­կենտ­րո­նում միակ եբ­րա­յե­րեն իմա­ցո­ղի, միան­գա­մից Հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մում զոհ­ված ութ­սուն­հինգ զին­վոր­նե­րին նվիր­ված` գյու­ղի տուն­-թան­գա­րա­նի վա­րի­չի և մե­ծե­րի՝ սի­րո­ղա­կան թա­տե­րա­կան խմ­բի գեղ­մաս­վա­րի պաշ­տո­նը տվե­ցին:

Սա­կայն վրա­ցի Աբե­զա­րան դարձ­յալ պսպ­ղուն հա­յաց­քով էր նա­յում՝ այս ան­գամ մայ­րա­քա­ղա­քից վե­րա­դար­ձած հո­րաք­րոջս՝ եբ­րա­յե­րեն իմա­ցող հյուս­քա­վոր կույ­սին, հե­տո՝ մորս:

Ամեն առա­վոտ՝ հյուս­քա­վոր կույ­սի թան­գա­րան գնա­լու ճիշտ ժա­մին, կանգ­նում էր ջրա­ղա­ցի դռա­նը և պսպ­ղուն հա­յաց­քով ու­ղեկ­ցում նրան:

Իսկ գյուղ­խոր­հուր­դը, բժիշկն ու նրա տաս­ներ­կու օգ­նա­կան­ներն այն­պես էին անում, որ հորս պա­հա­կութ­յան օրերն ավե­լի ձգ­վեն, եր­կար մնա հան­դե­րում: Նրանց հա­մար ար­դեն ան­տա­նե­լի էր դար­ձել, թե ինչ­պես է նա հար­բած ժա­մա­նակ, գյու­ղի հրա­պա­րա­կում, աղբ­յու­րի մոտ, հա­վաք­ված­նե­րին առաս­պել­նե­րը, հի­շո­ղութ­յան հետ կապ­ված պատ­մութ­յուն­նե­րը և հե­թա­նոս եր­գե­րը ազ­գայ­նա­կան տե­սա­կե­տից մեկ­նում:

Նրա խո­սե­լու, դեմ­քի, աչ­քե­րի, բա­ռե­րի, տաք ձեռ­քե­րի հա­տու և ծանր շար­ժում­նե­րի ար­տա­հայ­տութ­յուն­նե­րից թվում էր, թե ահա, ուր որ է, ժո­ղովր­դի ձեռ­քին հան­կարծ կհայտն­վի մի մա­հակ, մի սուր, մի քար, մի բան՝ ար­յուն հա­նող …

Այդ­պի­սի պա­հե­րին շատ արագ, շրջ­կենտ­րո­նից բե­ղա­վոր բժիշ­կը և միան­ման պորտ­ֆել­նե­րով նրա տաս­ներ­կու օգ­նա­կան­նե­րը գա­լիս, կապկ­պե­լով հորս շուռ էին տա­լիս մահ­ճա­կա­լի վրա, լու­սա­մուտ­նե­րից նա­յող թա­ղի երե­խա­նե­րի աչ­քե­րի առաջ բա­ցում էին ճեր­մակ հե­տույ­քը և կար­միր դե­ղե­րով նե­րար­կում­ներ անում:

Որ­պես­զի նրա բա­ցա­կա­յութ­յու­նը գյու­ղից եր­կար ժա­մա­նա­կով լի­նի, և ժո­ղո­վուր­դը իր հի­շո­ղութ­յան գր­քե­րի թղ­թե­րից խռո­վա­հույզ չդառ­նա, մի նոր աշ­խա­տան­քի էլ նշա­նա­կե­ցին: Հեծ­նել տվե­ցին կոլտն­տե­սութ­յան Ասա­նեթ անու­նով սպի­տակ յոր­ղա ձին, ասա­ցին. «Գնա, ճա­նա­պարհ­ներն էլ վե­րահս­կիր»: Նա էլ բեր­քա­հա­վա­քից հե­տո, երբ հան­դե­րում այլևս պա­հե­լու բան չէր մնում, բարձ­րա­նում էր հե­ռու` լեռ­նե­րի փե­շե­րին տե­ղա­վոր­ված յայ­լա­նե­րը: Նրանց՝ դա­բա­ղով հի­վանդ նա­խիր­նե­րի մա­սին կազ­մած տե­ղե­կանք­ներ էր ու­ղար­կում շր­ջա­նի գլ­խա­վոր անաս­նա­բույ­ժին: Եվ այդ ճամ­փե­քին, ճեր­մակ ներ­կով ժան­գոտ թի­թեղ­նե­րի վրա գր­ված՝ «Յաշ­չուր, կա­րան­տին» զգու­շաց­ման նշան­ներ էր դնում:

Դրա­նից էլ հե­տո՝ հոկ­տեմ­բե­րի քսա­նին­նին, երբ փո­րե­րի վրա գնա­ցող բո­լոր սո­ղուն­ներն սկ­սում էին մտ­նել հո­ղի տակ, և պաղ անձրևնե­րի, քա­մի­նե­րի շր­ջանն էր սկս­վում, ու սա­րե­րից անա­սուն­նե­րին ցած էին բե­րում, գյուղ­խոր­հուր­դը, բե­ղա­վոր հո­գե­բույժն ու նրա տաս­ներ­կու օգ­նա­կան­ներն այն­տեղ մի նոր աշ­խա­տանք էին հո­րի­նում՝ թե ճա­նա­պարհ­նե­րը պի­տի վե­րահս­կի: Շր­ջել էին տա­լիս լեռ­նա­յին ճա­նա­պարհ­նե­րով, գտ­նել տա­լիս սող­քի տակ մնա­ցած եր­թու­ղի­նե­րը: Հոր­դա­ռատ անձրևնե­րից, ջր­հե­ղեղ­նե­րից թեք­ված ու տա­պալ­ված ճա­նա­պար­հա­ցույց նշան­ներն էր նո­րից կանգ­նեց­նում, ջու­րը տա­րած կա­մուրջ­նե­րի տե­ղը նշող, վտան­գը կան­խար­գե­լող ցու­ցիչ­ներ էր դնում: Նրա՝ այդ­պես տե­ղից տեղ թա­փա­ռե­լը, մի սա­րի ճա­նա­պար­հից մյու­սին անց­նե­լը, տար­վա այդ եղա­նա­կին լեռ­նե­րում, վայ­րի կա­տու­նե­րի հետ միայ­նակ լի­նե­լը ավե­լի շատ հա­լա­ծան­քի էր նման: Դրա հա­մար էլ, երբ շա­բա­թը կամ եր­կու շա­բա­թը մեկ վե­րա­դառ­նում էր գյուղ, հար­բում էր, գի­տակ­ցութ­յու­նը կորց­նե­լուն պես գնում էր հո­րաք­րոջս՝ եբ­րա­յե­րեն իմա­ցող հյուս­քա­վոր կույ­սի տու­նը, և ամ­բողջ գյու­ղը լսում էր մորս աղա­ղա­կը, լացն ու ճի­չե­րը, թե հե­ռու­նե­րից ճեր­մակ սա­տա­նան է իրեն հյուր եկել … Հե­տո նրա հեծկլ­տո­ցին հա­ջոր­դում էր մի հար­վա­ծով ջարդ­վող լու­սա­մու­տի ապա­կի­նե­րի՝ գի­շեր­վա մեջ թափ­վե­լու խշր­տո­ցը, հա­գուստ­նե­րը պա­տա­ռո­տող հորս ոռ­նոց­ներն ու վայ­նա­սու­նը. բո­լոր թա­ղե­րից ականջ դնող­նե­րը գի­տեին, որ այն­տեղ ապա­հար­զա­նով բա­ժան­ված հայրս բռ­նա­բա­րում է իր կնո­ջը ու առա­վոտ­յան ներ­սը կտ­րա­տող թա­խի­ծը դեմ­քին, կոլտն­տե­սութ­յան Ասա­նեթ անու­նով սպի­տակ ձին տա­կը վե­հո­րեն քայ­լեց­նե­լով՝ նո­րից բարձ­րա­նա­լու էր լեռ­նե­րը: Իսկ այդ ըն­թաց­քում վրա­ցի Աբե­զա­րան դարձ­յալ պսպ­ղուն հա­յաց­քով էր նա­յում մորս, հե­տո՝ մայ­րա­քա­ղա­քից վե­րա­դար­ձած հո­րաք­րոջս՝ եբ­րա­յե­րեն իմա­ցող հյուս­քա­վոր կույ­սին: Գյու­ղի խե­լա­ցի մար­դիկ, հո­րեղ­բայր­ներս էլ, որ տե­սել էին, թե հորս բա­ցա­կա­յութ­յան ժա­մա­նակ վրա­ցի Աբե­զա­րան ինչ պսպ­ղուն հա­յաց­քով է նա­յում մորս, եկան մեր տուն և կր­կին հորս խոր­հուրդ տվե­ցին նրան քշել ջրա­ղա­ցից, իսկ իրենք կք­շեն գյու­ղից:

Հայրս լեռ­նե­րում շր­ջե­լիս կա­նո­նա­վոր բա­նա­կի զին­վոր­նե­րից մի չա­րեք ցո­րե­նի օղ­իով լու­սա­ծի­րա­յին հր­թիռ էր առել, որ մայրս բար­ձի տակ դնի: Բռ­նա­կի պտու­տակն էր բա­ցել, մորս ասել էր. «Քե­զա­նից մեծ բան չի պա­հանջ­վում. ահա այս­պես կբա­ցես, ահա այս­պես կբռ­նես, ահա այս թե­լը կքա­շես»: Ու դարձ­յալ գնա­ցել էր իր աշ­խա­տան­քին:

Իսկ վրա­ցի Աբե­զա­րան, դարձ­յալ ամեն առա­վոտ՝ հո­րաք­րոջս՝ եբ­րա­յե­րեն իմա­ցող հյուս­քա­վոր կույ­սի թան­գա­րան գնա­լու ճիշտ ժա­մին, լա­փը ձեռ­քին կանգ­նում էր խն­ձո­րի ծա­ռի տակ՝ շղ­թայ­ված, կար­միր բի­բե­րով խե­լա­գար շան կող­քին, կքակ­զած՝ նրա ական­ջին ատե­լութ­յան բա­ռեր էր շշն­ջում. լա­փը չէր տա­լիս այն­քան ժա­մա­նակ, մինչև որ նրան էլ էր ստի­պում՝ թա­թե­րին դրած գլու­խը բարձ­րաց­նի, պսպ­ղուն հա­յաց­քով դի­տի հո­րաք­րոջս՝ եբ­րա­յե­րեն իմա­ցող հյուս­քա­վոր կույ­սին:

Սե­րո հո­րեղ­բորս շատ բան դուր չէր գա­լիս: Մի օր հար­բել էր, ջրա­ղա­ցից խա­նութ՝ ծխա­խո­տի գնա­ցող վրա­ցի Աբե­զա­րա­յին ին­քը, մեր ազ­գա­կան­նե­րը, մորս կող­մից բա­րե­կամնե­րը, ըն­կեր­նե­րը և գյու­ղի ջա­հել­նե­րը խմա­ծի գի­տակ­ցութ­յամբ ծե­ծե­ցին, առջևի ատամ­նե­րը թա­փե­ցին:

Նա մի շա­բաթ ջրա­ղա­ցից դուրս չե­կավ, երևի ան­կող­նում էր պառ­կած, ու այդ յոթ օրը՝ ամեն առա­վոտ՝ հյուս­քա­վոր կույ­սի թան­գա­րան գնա­լու ճիշտ ժա­մին, կար­միր բի­բե­րով շու­նը թա­թե­րի վրա­յից բարձ­րաց­նում էր գլու­խը և պսպ­ղուն հա­յաց­քով նրան էր ու­ղեկ­ցում:

Մի ան­գամ կա­վա­գույն աշ­նա­նը՝ սեպ­տեմ­բե­րի տաս­ներ­կու­սին, երբ արա­գիլ­նե­րը տաք երկր­ներ էին չվում, նրանք հան­դի­պե­ցին: Մայրս մեր կո­րած Ջու­թակ անու­նով կար­միր երինջն էր որո­նում: Կոլտն­տե­սութ­յան մար­գա­գետ­նում` «Աղ դար­ձած աղջ­կա» ճեր­մակ քար­կի­տու­կի մոտ, երբ լռութ­յունն ու ամա­յութ­յու­նը սաստ­կա­ցավ, զգաց, որ էլի մե­կը կա, որ այդ մե­կը վա­ղուց հետևում է իրեն: Վա­խից այն­քան ան­շարժ կանգ­նեց, մինչև որ նա դուրս եկավ թաքս­տո­ցից, ձեռ­նե­րը կոն­քե­րին կան­թեց ու սկ­սեց պսպ­ղուն հա­յաց­քով նա­յել: Նա այն­պես էր պսպ­ղուն աչ­քե­րով նա­յում, որ մայրս սար­սա­փից գոտ­կա­տե­ղը խրած լու­սա­ծի­րա­յին հրթր­ռը հա­նեց ու քա­շեց թե­լը: Ձեռ­քին մնա­ցած խո­ղո­վա­կի մի­ջից՝ օձի կարմ­րա­կապ­տա­վուն լեզ­վի նման, ֆշ­շո­ցով դուրս թռավ չերևացող բա­նը ու բռ­նեց վրա­ցի Աբե­զա­րա­յի փե­շե­րից, նույն ակն­թար­թին էլ հր­դե­հը հափշ­տա­կեց նրան:

Աղեկ­տուր ոռ­նո­ցով իրեն խփել էր դե­զի մեջ, կրա­կը թո­ղել էր խո­տի վրա, ին­քը մյուս կող­մից մխա­լով, որ­պես վառ­ված մսա­գունդ, դուրս էր ըն­կել: Շրջ­կենտ­րո­նից ժա­մա­նած մի­լի­ցիո­նե­րը ում քն­նել էր, գյու­ղա­ցիք ասել էին. «Գա­զից է: Գա­զի բա­լո­նը գի­շե­րը մո­ռա­ցել, բաց է թո­ղել, դրա հա­մար փոր­ձանք է պա­տա­հել: Ինքն էլ վրա­ցի չէ, հայ է: Ան­վան պատ­ճա­ռով է, որ այդ­պի­սի մա­կա­նուն ենք կպց­րել»: Գնա­ցել էր հի­վան­դա­նոց, պարզ­վել էր՝ վրա­ցի Աբե­զա­րան ինքն էլ բո­ղոք չու­ներ, խոս­տո­վա­նել էր, որ միամ­տա­բար գա­զի բա­լո­նը չի փա­կել:

Քն­նի­չը գործ չբա­ցեց, թո­ղեց-գնաց:

Այդ օրե­րին, երեք ամիս հո­գե­բու­ժա­րա­նում լի­նե­լուց հե­տո, հայրս նոր էր վե­րա­դար­ձել: Ծե­րու­նի­նե­րը, խե­լա­ցի մար­դիկ ու հո­րեղ­բայր­ներս հա­վաք­վե­ցին, եկան մեր տուն, դարձ­յալ խոր­հուրդ էին տա­լիս, որ նրան քշի ջրա­ղա­ցից, իսկ իրենք կք­շեն գյու­ղից:

Այդ նույն ժա­մա­նակ վրա­ցի Աբե­զա­րան էլ էր վե­րա­դար­ձել հի­վան­դա­նո­ցից: Դեմ­քի մի կե­սը սպի­տակ էր, մյու­սը՝ վար­դա­գույն, մի ձեռ­քի մաշ­կը մա­զա­թափ ճեր­մակ էր, աջի­նը կար­ծես իրար վրա հա­վա­քած, սոսն­ձած լի­ներ: Մազ չկա, հոնք չկա, թար­թիչ չկա, ու այդ­պես կանգ­նում էր ջրա­ղա­ցի դռա­նը և դարձ­յալ պսպ­ղուն հա­յաց­քով էր նա­յում մորս, հե­տո՝ մայ­րա­քա­ղա­քից վե­րա­դար­ձած հո­րաք­րոջս՝ եբ­րա­յե­րեն իմա­ցող հյուս­քա­վոր կույ­սին:

Առա­վոտ­յան՝ նրա թան­գա­րան գնա­լու ճիշտ ժա­մին, լա­փը ձեռ­քին կանգ­նում էր խն­ձո­րի ծա­ռի տակ շղ­թայ­ված խե­լա­գար շան կող­քին, կքակ­զում էր նրա վրա, ական­ջին ատե­լութ­յան բա­ռեր էր շշն­ջում, լա­փը չէր տա­լիս այն­քան ժա­մա­նակ, մինչև որ նա բարձ­րաց­նում էր թա­թե­րին դրած գլու­խը, ու հո­րաք­րոջս հետևող նրա կար­միր բի­բե­րի մեջ նույն հա­յացքն էր լի­նում, ինչ որ տի­րոջ:

Հա­ջորդ տա­րի՝ հու­լի­սի վեր­ջին, երբ հինգ օր անընդ­հատ անձրև էր գա­լիս, վեց-յո­թե­րորդ օրե­րին ջերմ արև ծա­գեց. գյու­ղա­ցիք ար­դեն եր­կու օր պար­կե­րով, կո­ղով­նե­րով մար­գա­գե­տին­նե­րից ու սա­րե­րից սպի­տակ սունկ էին բե­րում: Եր­րորդ օր­վա առա­վոտ­յան հեռ­վից տե­սանք՝ վրա­ցի Աբե­զա­րան ետ-ետ գնաց, մեջ­քը հե­նեց պա­տին, աջ ձեռ­քով սիր­տը բռ­նեց ու նս­տեց: Դեռ բա­կե­րից դուրս չէինք եկել, հայրս վա­զեց, մենք էլ պար­կե­րը, կո­ղով­նե­րը գցե­ցինք, վա­զե­ցինք:

Խո­սել ընդ­հան­րա­պես չկա­րո­ղա­ցավ: Պառ­կեց­րեց նրան: Գլ­խի տակ բաճ­կոնն էր դնում: Խոս­քը չէր հաս­կաց­վում: Հա­տու­կենտ, եր­բեմն-եր­բեմն ար­տա­սա­նած բա­ռե­րը ան­կապ էին, լեզ­վի տակ ծամծմ­ված, անըմբռ­նե­լի: Հե­տո խելքն ամ­բող­ջո­վին կորց­րեց, մի կո­շիկն էլ դուրս եկավ ոտ­քից, մե­ռավ: Մինչև արևի մայր մտ­նե­լը, մինչև դա­գաղ բե­րե­լը, ին­քը պառ­կած էր ջրա­ղա­ցի դռան քա­րին, պա­ռավ­նե­րից Էփ­րո­նը, կող­քին թիկն տված ծխում էր: Նրան նս­տեց­րել էին, որ գյու­ղի ամե­նա­խո­շոր՝ Պե­պան անու­նով թա­փա­ռա­կան կա­տուն հան­կարծ դիա­կին չխ­փի:

Նա, մահ­վան մեջ միան­գա­մից ծե­րա­ցել, սխ­տո­րա­հոտ էր ար­ձա­կում:

Գյու­ղի ծե­րու­նի­նե­րը, խե­լա­ցի մար­դիկ ու հո­րեղ­բայր­ներս հա­վաք­վե­ցին, եկան մեր տուն և հորս խոր­հուրդ էին տա­լիս, որ նրան տա­նի շրջ­կենտ­րոն, ծե­րա­նո­ցի գե­րեզ­մա­նա­տա­նը թա­ղի: Ասում էին. «Քրիս­տոն­յա­յին և ընդ­հան­րա­պես գյու­ղին վա­յել չէ, որ մար­դաս­պա­նին եկե­ղե­ցու կող­քին՝ ընդ­հա­նուր գե­րեզ­մա­նա­տա­նը թա­ղի: Նա մարդ է սպա­նել»:

Հայրս այդ­պես չա­րեց: Նրանք՝ վրա­ցի Աբե­զա­րա­յի հետ, իրար ձեռք էին սեղ­մել, մինչև օր-ծե­րութ­յուն միա­սին աշ­խա­տե­լու խոս­տում ու­նեին կա­պած:

Երբ կրտ­սեր՝ Զա­քար հո­րեղ­բորս էլ մյուս զի­նա­կո­չիկ­նե­րի հետ տա­նում էին Աֆ­ղանս­տան, այդ տա­րի թույ­նից մե­ռած գյու­ղի ամե­նա­գե­ղե­ցիկ աղջ­կա հա­մար սու­գը դեռ չէր վեր­ջա­ցել: Երի­տա­սարդ­նե­րից շա­տերն էլ հու­սա­հատ­վել, կա­մա­վոր «պրա­պորշ­չիկ­ներ» էին գր­վում, իրենց նե­տում էին զո­րա­կո­չիկ­նե­րին պա­տե­րազմ տա­նող ծած­կած թափ­քա­վոր մե­քե­նա­նե­րի մեջ:

Զա­քար հո­րեղ­բայրս, ու­սա­պարկն էլ մեջ­քին, Օհան­նա­յին սեղ­մած մե­քե­նա­յի եր­կաթ­նե­րի վրա՝ շուր­թե­րը եր­կար համ­բու­րեց, իմ մա­զե­րը խճ­ճեց ու իրեն գցեց բրե­զեն­տով փակ­ված թափ­քը. Հե­տո ամ­բողջ կյան­քում, իմ ներ­սում՝ փակ աչ­քե­րով մա­զերս էր խճ­ճում իմ ու Օհան­նա­յի Զա­քա­րը: Տուն վե­րա­դառ­նա­լու ճա­նա­պար­հին Օհան­նան սրթսր­թա­լով, քիթ ու բե­րա­նից թափ­վող ար­ցունք­նե­րով լաց էր լի­նում, ես լռում էի: Զա­քար հո­րեղ­բորս հա­մար ցան­կա­նում էի մի տեղս ցա­վեց­նել, ար­յուն հա­նել ին­ձա­նից:

Մտա գո­մը, հինգ հատ աղավ­նի մոր­թե­ցի: Իսկ գյու­ղը, դեռ լույ­սը չբաց­ված, ար­դեն գի­տեր, որ առա­վոտ­յան շրջ­կենտ­րո­նից դարձ­յալ կգան բե­ղա­վոր բժիշկն ու միան­ման պորտ­ֆել­նե­րով նրա տասն­հինգ օգ­նա­կան­նե­րը, հորս՝ հա­տուկ նշա­նա­կութ­յան ջո­կա­տի մե­քե­նա­նե­րի դեմ, կամր­ջի վրա՝ նավ­թի շշե­րով ու որ­սոր­դա­կան հրա­ցա­նով դիրք բռ­նե­լու հա­մար՝ հո­գե­բու­ժա­րան տա­նե­լու: Սիր­գի սա­րի վրա նոր, միան­գա­մից ծա­գած արևի դեմ գայլն ար­դեն կան­չել էր: Լեռ­նե­րի ստ­վեր­նե­րից ազատ­վել, տա­քը լց­վում էր գյու­ղը: Մո­րու­քա­վոր բժիշկն ու օգ­նա­կան­նե­րը. ուր որ է պի­տի տեղ հաս­նեին. մինչև նրանց գա­լը ար­դեն ժո­ղո­վուրդն իրար խառն­վեց:

Ող­բում էին: Աղա­ղա­կում էին:

Թան­գա­րան գնա­լու ճիշտ ժա­մին հո­րաք­րոջս՝ եբ­րա­յե­րեն իմա­ցող հյուս­քա­վոր կույ­սին, խն­ձո­րի ծա­ռի տակ կապ­ված խե­լա­գար շու­նը գլու­խը բարձ­րաց­րել թա­թե­րի վրա­յից, կար­միր բի­բե­րը հա­ռած, պսպ­ղուն հա­յաց­քով էր նա­յել: Երբ տա­սը քայլ է եղել բա­ժա­նող տա­րա­ծութ­յու­նը, հինգ ամիս, վեց ամիս, յոթ ամիս, գի­շե­րու­զօր եր­կա­թե շղ­թան վզի վրա մա­շած շու­նը ար­ձակ­վել, ոստ­նել է այդ հե­ռա­վո­րութ­յու­նը, մինչև թա­վալգ­լոր կտա­պալ­վեին, ար­դեն ժա­նիք­նե­րը խրած էր եղել քնե­րա­կի ու շն­չա­փո­ղի մեջ:

Հո­րա­քույրս վա­ղուց ան­շունչ ըն­կած էր, շու­նը չէր հե­ռա­նում: Ինչ անում էին, ծնո­տը չէր բա­ցում: Ծե­ծելն ու ծխա­խո­տով դուն­չը վա­ռե­լը ոչ մի նշա­նա­կութ­յուն չու­ներ: Ծնոտ­նե­րի մեջ պինդ մե­տաղ, ատամ­նե­րի արան­քը խար­տոց էլ մտց­րին, միայն աչ­քերն էր բա­ցու­խուփ անում և եր­բեմն տն­քում: Հե­տո «Կա­րա­բին» հրա­ցան բե­րե­ցին, կրա­կե­ցին ական­ջի մեջ, տե­ղից ցատ­կեց, զարն­վեց հո­ղին, ու նրա անշն­չա­ցած դիա­կից եր­կար վա­զում էր մե­զը:

Երբ վրա­ցի Աբե­զա­րան միայ­նակ մնաց հա­կա­ռա­կորդ ամ­բողջ գյու­ղի դեմ, հաս­կա­ցավ. եթե իրեն բան պա­տա­հի, կար­միր բի­բե­րով խե­լա­գար շու­նը պի­տի կա­րո­ղա­նա առանց տի­րոջ հա­կակ­շիռ լի­նել բո­լո­րին:

Գի­տեր՝ տա­րի­նե­րի ըն­թաց­քում մաշ­վե­լու է շղ­թան, ար­ձակ­վի, դրա հա­մար էլ խն­ձո­րի ծա­ռի տակ, ամեն առա­վոտ լա­փը ձեռ­քին, շան ական­ջին բա­ռեր շշն­ջա­լով՝ նպա­տակն էր տեսց­նում, հո­րաք­րոջս՝ եբ­րա­յե­րեն իմա­ցող հյուս­քա­վոր կույ­սին ատել էր սո­վո­րեց­նում: Գյու­ղա­ցիք, վի­պա­կի՝ ամ­սագ­րում տպագր­վե­լուց հե­տո, երբ լույս տե­սած ժո­ղո­վա­ծուն էլ կար­դա­ցին, ահա այս պատ­մութ­յու­նը չգ­րե­լը, կողմ­նա­պահ շր­ջան­ցելն ու անա­չառ չլի­նելն էին կեղ­ծիք, իրենց նկատ­մամբ ծաղ­րանք և հեր­յու­րանք հա­մա­րում, այդ պատ­ճա­ռով էլ մո­լա­գա­րի՝ վրեժխնդ­րութ­յուն հի­շեց­նող նա­մակ­ներ, երկ­տո­ղեր էին ու­ղար­կում, հե­ռա­խո­սա­զան­գեր հն­չեց­նում: Դրա հա­մար անց­յալ տա­րի՝ ամ­ռա­նը, Մի­նաս եղ­բորս՝ Հե­ղուշ անու­նով շեկ, գան­գուր մա­զե­րով կնո­ջը, խա­նու­թի դռա­նը, երբ ընկ­նա­վո­րութ­յունն էր խփել, կուլ գնա­ցած լե­զուն ոչ մե­կը չէր քա­շել, ինձ էլ սպառ­նում էին՝ մի օր գյուղ գնա­լու դեպ­քում հաշ­վե­հար­դար տես­նել:

Գնալ, հե­ռա­նալ էր պետք, առեղծ­վա­ծը նո­րից պի­տի սկս­վեր: Առեղծ­ված՝ ան­հայ­տի, ան­գո թշ­նա­մու դեմ:

Չգի­տեի՝ ին­չից եմ փախ­չում՝ Նո­յե­մի՞ց, թղ­թի ճեր­մա­կի՞ց, ապ­րե­լո՞ւց, ար­յա՞նն եմ կա­րո­տել, թե՞ սպա­սող հո­ղին: Գնալ, հե­ռա­նալ էր պետք:

ՀԱՏ­ՎԱԾ­ՆԵՐ ՕՐԱԳ­ՐԻՑ

 

1 հա­նի­սի

«Մայ­րա­քա­ղա­քում ան­տա­նե­լի շոգ է: Շո­գի, փայ­լա­տա­կող սև աս­ֆալ­տի վրա՝ կար­միր շեն­քե­րը:

Մա­կա­րը վի­րա­վոր է, դեռ պառ­կած է հի­վան­դա­նո­ցում: Օգ­նե­ցի, փա­խավ: Ջո­կա­տը, ար­դեն մի շա­բաթ է՝ առանց մեզ է մեկ­նել: Ամ­բողջ օրը բարձր տրա­մադ­րութ­յամբ «Նի­վա­յով» ճա­նա­պարհ գնա­ցինք: Շրջ­կենտ­րո­նում՝ գլ­խա­վոր շտա­բից իմա­ցանք մե­րոնց տե­ղը: Հաս­նում էինք, գյու­ղի վրա ուղ­ղա­թիռ է պտտ­վում: Տրա­մադ­րութ­յուն­ներս ըն­կավ: Բան պի­տի պա­տա­հած լի­ներ: Ջո­կա­տի «Ուա­զը» ըն­դա­ռաջ էր գա­լիս: Ասա­ցին. «Հենց նոր ուղ­ղա­թի­ռը Գո­մե­շին տա­րավ»: Փոխհ­րա­մա­նա­տար Սա­նոն կրծ­քից վի­րա­վոր­վել էր: Եկանք բա­զա: Առա­ջի­նը բո­յով Սա­հա­կին տե­սա, ոտ­քե­րը բո­բիկ են, միշտ ոտ­նա­ման­նե­րը սեղ­մում են: Ծխում է, մնա­ցած բո­լոր տղա­նե­րը ծխում են: Գի­շեր­վա ժա­մը չոր­սին գնա­ցել են հար­ձակ­ման, ար­դեն ժա­մը յո­թը-ութն է՝ ճա­կա­տա­մար­տից նոր են դուրս եկել:

Գյու­ղը, հո­ղը անընդ­հատ ցնց­վում է. հրա­նոթ­նե­րը հար­վա­ծում են, պա­տաս­խան հա­կա­հար­վա­ծը չկա: Բո­լո­րի աչ­քե­րի տակ կապ­տած է, պար­կեր են կախ­վել: Մեր­կա­ցել են, մար­մին­նե­րի վրա՝ ջրա­կալ վեր­քեր: Թևներն ու դեմք­նե­րը կտ­րել է սև մաս­րե­նու փու­շը: Ցո­րե­նի դաշ­տով էլ են ան­ցել, մինչև ծնկ­նե­րը ասեղ­նա­հար­ված կար­միր ծա­կոտ­կի­ներ են՝ հաս­կի քիստն է խփել, մո­ծակ­նե­րը բոր­բո­քում են վեր­քե­րը: Ճան­ճե­րի պար­սը ար­յան վրա է, չի թող­նում կտր­վածք­նե­րը լա­վա­նան:

Մհե­րը չկա: Հար­ձա­կու­մը դար­ձել է շուրջ­կա­լի մեջ ընկ­նել: Ճեղ­քել, դուրս են եկել, Մհե­րին ոչ ոք չի տե­սել: Թթի ծա­ռի տակ ստ­վեր կա, նս­տած ենք: Հո­ղի վրա փայ­տի­կով նկա­րագ­րում են մար­տի ըն­թաց­քը և վեր­ջին պա­հը, թե ով որ­տեղ էր տե­սել Մհե­րին: Մա­կա­րի աչ­քե­րը պաղ են: Բո­լո­րի աչ­քերն էլ պաղ են: Տո­թը չի հո­վա­նում: Գյու­ղից եկած խո­հա­րար կի­նը ջրիկ, նամ­շա­հոտ կոր­կո­տե շի­լա է լց­նում աման­նե­րը, ան­խոս շա­րում սե­ղա­նին: Ծծե­րին եմ նա­յում: Պնա­կ­նե­րի առաջ նս­տած ենք, բայց չենք ու­տում: Մի քա­նի­սը ու­տել են ձևաց­նում: Եր­րորդ օրն է՝ ոչինչ չեն կե­րել: Հե­ռա­հար թն­դա­նոթ­նե­րը հար­վա­ծում են, գյու­ղի տնե­րը քա­րու­քանդ եղան: Բա­զան՝ ման­կա­պար­տեզն էլ է նշա­նա­ռութ­յան տակ, ապա­կի­նե­րը զան­գակ­նե­րի պես զրն­գում են: Դեռ հույս ու­նենք՝ մութն ընկ­նե­լուն պես ան­տառ­նե­րից, ծեր­պե­րից, որևէ ձո­րա­կի թաքս­տո­ցից դուրս կգա Մհե­րը: Ար­դեն կես­գի­շեր է, հրա­մա­նա­տա­րը չկա, շրջ­կենտ­րոն՝ գլ­խա­վոր շտաբ, խորհր­դակ­ցութ­յան է գնա­ցել: Սպա­սում ենք, ով նս­տած կամ պառ­կած էր, այդ­պես էլ քնեց: Չգի­տեմ՝ գի­շեր­վա որ ժամն էր, հողն ու քա­րե­րը թափ­վում էին ման­կա­պար­տե­զի թի­թեղ­յա տա­նի­քին, շեն­քը ցնց­վում, դո­ղէ­րոց­քի մեջ է: Քնած տե­ղից ցատ­կե­ցի, վերց­րի զեն­քերս, բայց դեռ քնած էի: Փա­թաթ­վե­ցի Մար­կո­սին, նա էլ նս­տեց, բայց դեռ քնած էր: Հե­տո սթափ­վե­ցի, նա­յե­ցի՝ տղա­նե­րը, այդ­պես էլ սպա­սե­լով, խո­րը քնած են, Մհե­րը չի վե­րա­դար­ձել:

Հրե­տա­նին մինչև լույս հար­վա­ծեց: Վառ­վա­ծի հոտ կա, օդն է խանձ­վել …»:

2 հու­նի­սի

«… Արևը ծա­գել է: Հրե­տա­նին խփում է ան­դա­դար: Մո­ծակ­նե­րը, ճան­ճերն էլ ետևներս ըն­կած՝ շր­ջում են մեզ հետ ամե­նուր: Ար­տաք­նո­ցում էլ հե­տույք բա­ցելն անհ­նար է: Ու­զում եմ հար­մար պահ գտ­նել, Մար­կո­սին խնդ­րել, որ գի­շեր­վա դեպ­քի մա­սին (հե­տո՝ առա­վոտ­յան հի­շե­ցի, որ ոչ միայն նրան էի փա­թաթ­վել, այլև գո­ռա­ցել) տղա­նե­րին չպատ­մի: Բայց աչ­քե­րի, դեմ­քի ար­տա­հայ­տութ­յու­նից զգա­ցի՝ ոչինչ չի հի­շում: Մա­կա­րը գի­շեր­վա որ ժա­մին էր վե­րա­դար­ձել, չգի­տեմ, կա­ղում է: Եր­կու­սով նո­րից գնում ենք շրջ­կենտ­րոն՝ շտաբ: Ամ­բողջ ճա­նա­պար­հին մե­քե­նա­յին հրա­նո­թի ար­կերն են ու­ղեկ­ցում, չենք խո­սում, տրա­մադ­րութ­յուն չկա: Շտա­բի բա­կում զին­վո­րա­կան, անձ­նա­կան օգ­տա­գործ­ման մե­քե­նա­ներ են կանգ­նած, ժո­ղո­վուրդ էլ կա հա­վաք­ված՝ վի­ճում, գոռ­գո­ռում են: Խու­ճա­պը զգաց­վում է: Բնա­կիչ­նե­րի մեծ մասն ան­տառ­նե­րում է թաքն­վել: Ինք­նա­թի­ռից են վա­խե­նում: Գեր­ձայ­նա­յին սև «Սու» օդա­նա­վը նոր է ռմ­բա­կո­ծել: Քա­ղա­քի վրա կանգ­նած չոր փո­շին կո­կորդ է քեր­ծում: Բո­լո­րը գի­տեն՝ գնաց շր­ջա­դարձ կա­տա­րի, էլի գա: Հե­տո աննշ­մա­րե­լի կե­տից է սկս­վում, թա­նա­քի կա­թի­լի նման մի սև է՝ իջ­նում է՝ օդի մեջ կա միայն ինք­նա­թի­ռի փայ­լա­տա­կող սևը՝ երկն­քի, երկ­րի արան­քում միան­գա­մից, ան­սահ­ման խո­շո­րա­նում, նրա­նով զարկ­վում, խեղդ­վում էր ամեն բան: Բարձ­րա­հարկ շեն­քե­րը ոտ­քե­րի ջի­լը կտ­րած ցլի նման տա­պալ­վում են, հե­տո նոր՝ կարծ­րը կարծ­րին զարկ­վե­լով՝ նրանց փլ­վե­լու դղր­դո­ցը ու­ղեղ է շա­ղա­փում: Սո­ղում է ճեր­մակ, բա­րակ փո­շին, լց­վում է աչք­ներս, բե­րան­ներս: Սպի­տակ փո­շու մեջ դո­ղում է լույ­սի ճեր­մա­կը:

Շտա­բում` պա­տե­րի եր­կայն­քով շար­ված ռա­դիո­կա­յան­նե­րը ոռ­նում են՝ բո­լո­րը միա­ժա­մա­նակ տար­բեր տե­ղե­րից օգ­նութ­յուն են կան­չում: Մի ջո­կատ, յո­թա­նա­սուն հո­գով շուրջ­կա­լի մի­ջից, հե­տո նրա հետ էլ ռա­դիո­կա­պը խզ­վեց: Խն­ձո­րի այ­գում, շր­ջա­փակ­ման մեջ ըն­կած տան­կը պար­բե­րա­բար, թա­խան­ձա­գին, հայ­հո­յե­լով, պա­հան­ջե­լով օգ­նութ­յուն էր կան­չում: Նրան էլ օգ­նութ­յան չէին գնում:

Հրա­մա­նա­տար­նե­րի վեր­լու­ծե­լով, իբր թե նա այդ­քան եր­կար՝ առա­վո­տից միայ­նակ պի­տի որ չկա­րո­ղա­նար դի­մա­նալ, ու­րեմն թշ­նա­մին գե­րել է նրանց, ստի­պում է մյուս տան­կե­րին էլ կան­չի, որ ծու­ղա­կը գցեն:

Ներ­սում՝ սր­տի մեջ, ար­յուն է զար­կում, երակ է փք­վում, հար­վա­ծի հետ սր­տի ձայ­նը մե­ծա­նում, խո­շո­րա­նում է, և կրծ­քա­վան­դա­կում այլևս տեղ չկա, զար­կը հաս­նում է ականջ­նե­րին, ու­ղեղ է ցա­վեց­նում … աչ­քե­րի մեջ լույս է բա­բա­խում՝ սև, ճեր­մակ, սև …

Արևը մայր է մտել, տո­թը՝ կր­կին կպ­չուն: Վեր­ջին շի­կա­կար­միր լույ­սը հո­րի­զոնն է բռ­նել: Հե­ղե­ղա­տի խն­ձո­րի այ­գուց տան­կը դեռ օգ­նութ­յուն է կան­չում: Հե­տո նրանց ռա­դիո­կապն էլ կտր­վեց:

Խնդ­րե­ցինք հրա­մա­նա­տա­րութ­յա­նը, որո­շեց մի գե­րի տալ: Մեզ ասա­ցին. «Պի­տի հասց­նեք,– ասա­ցին,– մեկ օր, ամե­նա­շա­տը օրու­կես ժա­մա­նակ ու­նեք»: Հաս­կա­ցանք, որ շրջ­կենտ­րո­նը տա­լու ենք: Ճա­նա­պար­հին հան­դի­պում ենք մարդ­կանց՝ հավ, աք­լոր գլ­խի­վայր ու­սած, ջու­րը, հա­ցը՝ լա­թի մեջ, թևերի տակ, ձեռ­նա­փայ­տով ծե­րու­նի­նե­րին, պա­ռավ­նե­րին, անա­սուն­ներն առաջ­նե­րը գցած՝ ան­տառ­նե­րից դուրս են եկել, խումբ-խումբ հե­ռա­նում են: Վա­ղը երե­կո­յան մենք էլ կնա­հան­ջենք՝ նրանց անվ­տան­գութ­յունն ապա­հո­վե­լով: Կր­կին ման­կա­կան կո­շիկ տե­սա, մի պահ էր, ան­ցանք: Զին­վորն ընկ­նում է, ար­ցունք չկա՝ նրա փո­խա­րեն կա­րող էի ես լի­նել, ես-ը դառ­նում է շատ զին­վոր­ներ, որոնք հե­ռա­նում են: Ճա­նա­պար­հին կամ եզ­րին ըն­կած ման­կա­կան կո­շի­կը հու­զում է, ներ­սում հար­վա­ծում է ար­ցուն­քոտ մի տե­ղի:

Իսկ թշ­նա­մու ինք­նաե­ռը, որ դիր­քե­րից փա­խած­նե­րը թո­ղել են, դեռ գո­լոր­շի է ար­ձա­կում, թեյն էլ բու­րում է, լա­ցի հա­կակ­շիռն է ստեղ­ծում:

Մե­քե­նան ոս­տոս­տում էր խան­դակ­նե­րի, փո­սե­րի վրա: Հրա­մա­նա­տա­րի խո­սակ­ցութ­յա­նը չեմ ար­ձա­գան­քում, երևի պատ­ճա­ռը նա­հան­ջող բնակ­չութ­յան շար­քե­րին խառն­ված, ճա­կա­տը լքող տղա­մարդ­կանց կռ­վե­լուց հրա­ժար­վելն է, մեկ էլ ման­կա­կան կո­շի­կը, որ ճա­նա­պար­հի եզ­րին մի պահ հպան­ցիկ տե­սա:

Իմ լռութ­յա­նը նշա­նա­կութ­յուն չտա­լով՝ հրա­մա­նա­տարն ասաց. «Քո կերպ մտա­ծե­լը և միայն հե­ռա­ցող­նե­րին մե­ղադ­րելն էլ ճիշտ չէ, գու­ցե մենք լավ զին­վոր չենք, որ նրանք լքում են հո­ղը»:

Հե­ռա­հար թն­դա­նոթն ան­դա­դար դղր­դաց­նում, պատ­ռում է շր­ջա­կայ­քը: Ավե­լու­կի տերևնե­րը վեր­ջա­լույ­սի մեջ …»:

3 հու­նի­սի

«… Լու­սա­ցավ, ար­դեն տհաճ է կանգ­նած օդը: Մո­ծակ­նե­րի պար­սե­րը պտտ­վում են:

Շտա­բից երեկ բե­րած գե­րուն ու­զում ենք փո­խա­նա­կել Մհե­րի դիա­կի հետ: Չի ստաց­վում: Լու­րից լուր քա­ղե­լով՝ պար­զե­ցինք, որ գյու­ղի ան­տա­ռա­պա­հը դեռ թա­քուն կա­պեր ու­նի նրանց ան­տա­ռա­պե­տի հետ: Ասա­ցինք՝ գնա: Դժ­գո­հութ­յու­նը հաշ­վի չա­ռանք, ու­ղար­կե­ցինք հեռ­վի տա­րածք­նե­րը: Խո­սել են: Նա սրան ասել է, որ իրենց հրա­մա­նա­տա­րը գե­րի չի ու­զում: Ոչ մի գե­րի: Իր եղ­բոր դիակն է պա­հան­ջում, որ քա­ռա­սուն օր առաջ հար­ձակ­ման ժա­մա­նակ զոհ­վել է ան­տա­ռի եզ­րին: Այս է Մհե­րի դիա­կը ստա­նա­լու պայ­մա­նը: Տե­ղե­կութ­յուն­նե­րը բե­րել է, պա­տաս­խա­նը տա­նե­լուց հրա­ժար­վում է, էլ չի ցան­կա­նում բա­նակ­ցութ­յուն­նե­րի գնալ: Ասում է. «Կա­րող է ինձ էլ խփեն»: Հա­վաք­ված մտա­ծում ենք: Չգի­տեմ՝ վեր­ջին ան­գամ երբ ենք հաց կե­րել: Շտա­բից ար­դեն որե­րորդ ան­գամ կապ­վե­ցին, շտա­պեց­նում են: Գյու­ղի բնա­կիչ­նե­րին կան­չե­ցինք, որոնք գի­տեին քա­ռա­սուն օր առաջ հո­ղած նրանց դիակ­նե­րի տե­ղե­րը: Ան­տա­ռա­պա­հին հա­մո­զե­ցինք, սի­րա­շա­հե­ցինք: Ասա­ցինք՝ էլ ելք չու­նենք, ու սար­սա­փե­լի վա­խեց­րինք, որ դարձ­յալ գնա, փո­խա­նա­կութ­յան օր նշա­նա­կի: Ի վեր­ջո հա­գավ ռե­տի­նե սա­պոգ­նե­րը, սի­րա­հո­ժար չէր, մեզ ասաց. «Եթե էդ բո­զե­րը ինձ խփեն, պա­տաս­խա­նա­տու եք երե­խե­քիս առաջ»: Գնաց, լեռ­նե­րի դե­ղին ուր­վագ­ծե­րի վրա՝ խո­սե­լով գնում էր հան­դի փո­շոտ ճա­նա­պար­հով: Մեզ է հայ­հո­յում:

Փո­րում ենք, հո­ղը ետ ենք տա­լիս, հա­կա­գա­զի դի­մակ­նե­րով բո­լո­րիս տես­քը միան­ման է, ինչ-որ կեն­դա­նու ենք նման: Ռե­տի­նե դի­մա­կը սեղ­մում է. դեմք­ներս քրտ­նել, կապ­տել է, թո­քե­րը կծկ­վել, շն­չա­հեղձ են լի­նում: Փո­րում ենք, հո­ղը ձեռ­քե­րով ետ ենք տա­լիս: Ամեն փափ­կած, ջուր դար­ձած դիակ­նե­րի մի­ջից, մեզ ու­ղար­կած նշա­նով, պի­տի գտ­նենք նրան, ում սե­ղա­նա­տամ­նե­րը պող­պա­տից են, առջևի եր­կու­սը՝ ոս­կուց: Ձեռք ենք տա­լիս, փլ­վում, սա­հում է. խյուս է՝ ջրի պես հո­սում է մատ­նե­րի արան­քից: «Գրա­դի» ար­կի արկ­ղի մեջ մի մար­դու կմախք հա­վա­քե­ցինք: Արկ­ղը ուս­նե­րիս դրած՝ զի­նա­հան­դեր­ձան­քի ծան­րութ­յան տակ գնա­ցինք: Տա­սը-տասն­հինգ կի­լո­մետր ձո­րե­րով, սա­րե­րով, ան­տա­ռով, հե­ղե­ղատ­ներ իջ­նե­լով ու թփե­րի մի­ջով պի­տի անց­նեինք: Հա­կա­գա­զի փող­րակ­նե­րը խշ­շում են, թաց, ծանր օդը տա­նում, ետ են բե­րում, մեր շն­չա­ռութ­յու­նը կրկ­նա­պատկ­ված՝ պայ­թում է նրա մեջ: Օդ չկա, ապա­կի­նե­րը քրտ­նած են, թթ­վա­ծի­նը թոր­վում, ջուր է դառ­նում, գլ­խապ­տույտ, թոք­ներս բարձ­րա­ցել, կո­կորդ­նե­րիս մեջ են կանգ­նել: Հա­կա­գա­զե­րը հա­նե­ցինք: Միան­գա­մից արկ­ղը գցե­ցինք. հետ ենք տա­լիս: Առանձ­նա­հա­տուկ հոտ էր՝ կտ­րող ու թա­փան­ցող: Ներ­սում չէր տե­ղա­վոր­վում, ինչ օր­գա­նի կպ­չում, ոլո­րում, քեր­ծում էր, հար­վա­ծում էր ստա­մոք­սին, ինչ կա չկա բե­րում, թա­փում էր: Միայն մար­դու հոտն է այդ­պի­սին: Իշա­մե­ղու­նե­րը պտտ­վում են ջուր ար­ձա­կող դա­գա­ղի վրա, կպ­չում են, ջրի մեջ քաղց­րութ­յուն կա: Գնում ենք: Կր­կին կանգ­նում, արկ­ղը դնում, երեք-չորս հո­գով միան­գա­մից հետ ենք տա­լիս: Ստա­մոք­սից ար­դեն զու­լալ ջուր է գա­լիս, հե­տո՝ ոչ մի բան, ու­զում է կտր­վի, դուրս ընկ­նի: Սե­րո­ժի բե­րա­նից ար­յուն է գա­լիս՝ խոցն է բաց­վել: Հո­տը միա­ժա­մա­նակ ամեն տեղ կա: Չեմ թող­նում` մտ­նի ներսս, ին­քը փոր­ձում է, ես հետ եմ տա­լիս կր­կին ու կր­կին: Դի­մադ­րում եմ, չեմ ու­զում, գա­լիս, ետ է թափ­վում: Իսկ ին­քը ար­դեն իմ մի­ջով ան­ցել է: Մար­մինս՝ ոտ­քիս մատ­նե­րից մինչև մա­զե­րիս ծայ­րը, վերց­րեց նրան:

Ես գնում էի առանց խո­սե­լու: Ես միան­գա­մից դար­ձա ծանր: Ես ին­ձա­նով ծա­կում էի հո­ղա­գուն­դը: Ես շոգ լռութ­յան մեջ լսե­ցի պտտ­վող իշա­մեղ­վի բզ­զո­ցը: Ես զգում էի, թե ինչ­պես են թփե­րի մի­ջից անց­նե­լիս, պատռ­վող սար­դոս­տայն­նե­րը փա­թաթ­վում քրտ­նած դեմ­քիս: Ու պր­ծում չկա՝ հո­տից, մո­ծակ­նե­րից, տո­թից, սև մաս­րե­նու թփե­րը ճղել են մար­մին­ներս. քու­նած ճան­ճե­րը տե­սել են ար­յան հա­մը, մեզ բաց չեն թող­նում, իշա­մե­ղու­նե­րը կպել են դա­գա­ղին:

Ժա­մա­նակ չի եղել՝ շտա­պել ենք, մեր անվ­տան­գութ­յու­նը հա­մար­յա չենք էլ ապա­հո­վել: Նրանք գի­տեն, որ այդ­պի­սի բա­նակ­ցութ­յուն­նե­րի ժա­մա­նակ նշա­նա­ռու­ներ և օգ­նա­կան ուժեր են նս­տում թփե­րի մեջ, հույս­ներս դրա վրա է: Նո­րից փս­խում ենք, ջու­րը ծո­րում է: Մա­կա­րը կա­ղում է, մի կերպ քարշ է տա­լիս վի­րա­վոր ոտ­քը: Արկ­ղը դարձ­յալ դնում ենք ուս­նե­րիս, մար­մին­ներս ջրազրկ­վել են, բո­լո­րիս շր­թունք­նե­րը միան­գա­մից ճաքճ­քե­ցին: Արևը դե­մից է ըն­կել, ստ­վեր­ներս ձգ­վել են դե­պի ետ, ոնց որ սա­տա­նա­ներ՝ պոչ­ներս քարշ տա­լով գնում էինք: Նրանք էլ եկան նշա­նակ­ված տե­ղը: Մա­կա­րը գնաց բա­նակ­ցութ­յուն­նե­րի:

Հե­տո Մհե­րին չէինք ճա­նա­չում, մար­մի­նը մաշ­վել էր: Ոտ­քե­րը կա­պել էին հետևակի մար­տա­կան մե­քե­նա­յից, բնակ­չութ­յան կռ­վե­լու ոգին բարձ­րաց­նե­լու հա­մար ցու­ցադ­րա­կան քարշ էին տվել իրենց գյու­ղե­րի մի­ջով: Հո­ղի հետ շփ­վե­լուց դեմ­քը, ձեռ­քե­րը իրենք իրենց ար­ձա­կած յու­ղից վառ­վել, հալ­վել ու սևացել էին: Գա­րան­յան Սե­րո­ժը գուլ­պա­յից ճա­նա­չեց, ասաց. «Մհերն է: Երեկ գի­շեր՝ մար­տից առաջ, գուլ­պան ես եմ կար­կա­տել: Ին­քը չէր կա­րո­ղա­նում, տվեց ինձ, հաս­տատ ինքն է, սա իմ կարն է»:

Նրանց հե­ռա­հար թն­դա­նոթ­նե­րը ան­դա­դար խփում, քա­րու­քանդ են անում գյու­ղը: Շտա­պո­ղա­կա­նութ­յուն կա, ժո­ղո­վուր­դը, խմ­բեր կազ­մած, հե­ռա­նում է: Գե­րեզ­մա­նո­ցում եր­կու-երեք հո­գով մե­ռել են թա­ղում: Ով գի­տի՝ որ­տեղ մնա­ցած ձի է խրխն­ջում: Օրը ավարտ­վում էր: Թն­դա­նո­թի ար­կե­րը պայ­թում, նո­րից պայ­թում են:

Երեք-չորս երինջ­ներ, գլուխ գլ­խի, գա­վակ­նե­րը ձայ­նին արած, բա­ռա­չում են գյու­ղի դեմ …

Գի­շեր­վա մեջ օրն է պա­ղում… Ան­դին պի­տի հան­դի­պեինք, փո­սը մա­ռա­խու­ղով էր ծածկ­ված, ըն­կա մե­ջը …»:

4 հու­նի­սի

«…Եր­կու հար­յուր կի­լո­մետր եկել էինք բեռ­նա­տա­րով, էլի չորս հար­յուր կի­լո­մետր պի­տի անց­նեինք: Եր­կա­թե թափ­քը հա­րել է մեր կո­ղե­րը, ամ­բողջ մարմ­նով ջար­դոտ­ված էինք: Բեռ­նա­տա­րը, առանց ըն­թաց­քը դա­դա­րեց­նե­լու, անց­նում է ան­կա­մուրջ գե­տե­րի, քա­րու­քանդ ճամ­փե­քի, անո­րոշ հոտ ար­ձա­կող հր­կիզ­ված գյու­ղե­րի, փո­շու և ճա­նա­պար­հի եզ­րե­րը բռ­նած գաղ­թա­կան­նե­րի քա­րա­վան­նե­րի մի­ջով: Ոչ մե­կին չէինք վերց­նում, առանց խտ­րա­կա­նութ­յան, ծեր լի­ներ, թե` մա­նուկ: Մեզ դուր չէր գա­լիս, որ նրանք այդ­պես հապշ­տապ հե­ռա­նում էին: Նույն ըն­թաց­քով լեռ­նոտ զա­ռի­վայ­րեր ու մի քա­նի շր­ջա­դար­ձեր ան­ցանք. հրա­մա­նա­տա­րը ես չէի, բայց մե­քե­նա­յի խցի­կը ծե­ծե­ցի, որ կանգ­նի: Նրա դա­տարկ պա­յու­սա­կը մինչև հե­տույքն էր հաս­նում, մյուս­նե­րին ետ էր թո­ղել, նրան­ցից շատ էր առաջ ան­ցել: Նի­հար, եր­կար ոտ­քե­րով լոք տա­լով՝ քայ­լում էր արագ-արագ, շտա­պե­լով: Հրա­մա­նա­տա­րը ես չէի, բայց ասա­ցի. «Փաս­տաթղ­թերդ ցույց տուր,– ասա­ցի,– ասա ին­չո՞ւ հե­ռա­նա­լու թույլտ­վութ­յուն չու­նես»: Մենք ար­դեն անց­նում էինք նրան­ցից վերց­ված տա­րածք­նե­րով, նույն տե­ղում եր­կար կանգ­նել չէր կա­րե­լի, վա­րոր­դը շտա­պեց­նում էր:

Ասաց. «Կիս­լո­վոդսկ եմ գնում, ու­սու­ցիչ եմ, գի­շերն ու­զում եմ թռ­չել Կիս­լո­վոդսկ, քույրս այն­տեղ մա­հա­ցել է, ու­զում եմ թաղ­մա­նը հաս­նել»: Տղա­ներն ասա­ցին. «Խա­բում է, թող ոտ­քով գնա»: Այդ տա­րածք­նե­րում, եր­կա­րող օր­վա, խանձ­ված բլուր­նե­րի ու թանձ­րա­ցող ստ­վեր­նե­րի մեջ մարդ թող­նել չի կա­րե­լի, Մա­կարն ասաց. «Թող նս­տի»: Տղա­ներն ասա­ցին՝ չէ: Նա ան­վարժ բարձ­րա­նում էր թափք, մե­զա­նից ոչ մե­կը չօգ­նեց, նրա շալ­վա­րի կա­րե­րը քանդ­վե­ցին: Մենք այն­պի­սի դիրք ըն­դու­նե­ցինք, որ նրան առա­ջա­մա­սում տեղ չլի­նի: Ու­սե­րով ու մեր եր­կա­թե հան­դեր­ձա­վո­րում­նե­րի մեջ սեղմր­տե­լով՝ քշում էինք ետ:

Տղա­նե­րից փոքր Վա­հա­նը, պառ­կած տե­ղը իբրև շրջ­վում էր, զին­վո­րա­կան չոր կո­շի­կով խփեց սրուն­քի ոսկ­րոտ տե­ղե­րին: Նա գնաց ու կծկ­վեց թափ­քի հետ­նա­մա­սում: Քա­մին մեր տա­կի ծղո­տի մղե­ղը պտ­տեց­նում-պտ­տեց­նում և ու­ղիղ խփում էր նրա դեմ­քին: Մենք գի­տեինք, որ, ուր որ է, աչ­քե­րը կարմ­րե­լու են: Մե­զա­նից շա­տե­րի աչ­քերն էին բոր­բոք­ված եր­կար անք­նութ­յու­նից ու մղե­ղի դի­մա­հա­րութ­յու­նից: Մենք նրա՝ խնդ­րա­գին ծխա­խոտ ու­զե­լը բա­նի տեղ չդ­րե­ցինք: Սլա­ցիկ քա­մին մեզ խան­գա­րում էր նրա հետ խո­սել, բայց Սի­մո­նը գռ­ռա­լով ասաց. «Մենք այդ­քան եր­կար այն­տեղ էինք, դու երի­տա­սարդ ես ու թո­ղած գնում ես: Մեկ է, քեզ իջեց­նե­լու եմ մե­քե­նա­յից, հենց հա­սանք մեր տա­րածք­նե­րը, գի­շեր լի­նի, թե ցե­րեկ, առա­ջին կան­գա­ռի ժա­մա­նակ իջեց­նե­լու եմ մե­քե­նա­յից»: Ասաց. «Քույրս մա­հա­ցել է Կիս­լո­վոդս­կում»: Իբրև քա­մին խան­գա­րում է՝ գռ­ռա­ցինք. «Խա­բում ես, բո­լոր փախ­չող­ներն էլ այդ­պես են ասում»: Գո­ռա­լով ասա­ցինք. «Խա­բե­բա, դու ոչ մի ու­սու­ցիչ էլ չես»: Չգի­տեմ՝ ով, մե­զա­նից մեկն ասաց՝ տա­կանք: Մենք բո­լորս լսե­ցինք, ինքն էլ լսեց ու էլ ծխա­խոտ չու­զեց: Մե­զա­նից մե­կը պառ­կած տե­ղից բարձ­րա­ցավ, ծն­կա­չոք գնաց մե­քե­նա­յի հետ­նա­մա­սը ու նրան մո­տիկ զի­նամ­թեր­քով արկ­ղը հե­ռաց­րեց ոտ­քե­րի առա­ջից: Նա ար­դեն բոր­բոք­ված, ար­նա­կոխ աչ­քե­րը խո­նար­հեց: Մի վեր­նա­շա­պի­կով էր, ու սլա­ցող մե­քե­նա­յի հար­վա­ծող քա­մին թափ­քի հետ­նա­մա­սում էր շր­ջապ­տույտ-շր­ջապ­տույտ պտտ­վում, որ­տեղ նա էր նս­տած: Մենք գի­տեինք, որ մր­սում է, ու մեր տաք մուշ­տակ­նե­րը, որ մեր տակ էինք գցել, նրան չէինք տա­լիս:

Տղա­նե­րից մեկն ասաց. «Ու­սա­պար­կը չս­տու­գե՞նք, կա­րող է ոս­կի-մոս­կի էլ գո­ղա­ցած լի­նի: Չեմ հա­վա­տում, դժ­վար թե ու­սու­ցիչ լի­նի»: Ձո­րի հարևանութ­յամբ՝ եր­կու լերկ սա­րե­րի արան­քում, հան­կարծ մե­քե­նան կանգ­նեց: Մե­զա­նից ոչ մեկն այդ­պի­սի տե­ղեր չի սի­րում: Վա­րոր­դը՝ Սա­մոն, ասաց. «Դո­ղը նս­տեց, այս­պես եր­կար գնալ չի լի­նի, ստիպ­ված այս­տեղ պի­տի փո­խենք»: Զեն­քե­րով թափ­քից ցատ­կե­ցինք, մե­քե­նան շուր­ջա­նա­կի պաշտ­պա­նութ­յան տակ առած՝ դիր­քա­վոր­վե­ցինք: Վա­րոր­դը հապշ­տապ դողն է փո­խում: Մենք հեռ­վից՝ մեր դիր­քե­րից, տես­նում ենք, որ ուսու­ցիչն էլ է թափ­քից չար­չար­վե­լով, ան­վարժ իջ­նում, հե­տո գնաց, վա­րոր­դի դի­մաց, որ կող­մից որ վտանգ կա, մի քա­րի նս­տեց: Նա այդ­պես նս­տած է, հե­տո տղա­նե­րից մեկն ասաց. «Էդ ձեռ­քը ին­չի՞ է վերև պար­զել: Հե­ռա­դի­տա­կը Շու­րի­կի ձեռ­քին էր, ասաց. «Մատ­նե­րի վրա զա­տիկ է նս­տեց­րել, զա­տի­կի հետ է խա­ղում»: Ստար­շի­նան ասաց. «Չգ­նա՞մ ու դրան խփեմ, էդ­քան սիրտ ու­նեիր՝ չհե­ռա­նա­յիր: Գնում եմ փամփշ­տա­կա­լը վրեն դա­տար­կեմ»: Մա­կա­րը մեզ վրա գո­ռաց, ասաց. «Վերջ տվեք ծխե­լուն, ծխա­խո­տի հո­տը գցել եք, չե՞ք տես­նում՝ քա­մին ծու­խը էն կողմն է տա­նում»: Ստար­շի­նան չէր խա­ղաղ­վում. Սու­րե­նը սա­պո­գը հա­նել, գլա­քա­րով կրուն­կը հա­րող մեխն էր ծե­ծում: Մա­կա­րը ասաց. «Այ­տա՛ …», հե­տո գո­ռաց. «Հա­գիր սա­պոգդ, այ­տա՛ …»: Ստար­շի­նան այլևս չբարձ­րա­ցավ պառ­կած տե­ղից, զեն­քը դրեց գետ­նին, շրջ­վեց մեջ­քին, ձեռ­քե­րը գլ­խի տակ այն­քան նա­յեց արևին, մինչև աչ­քե­րից ար­ցունք եկավ: Մար­կոսն ասաց. «Էդ Սա­մո­յին նա­յեք, նրան ծխա­խոտ է տվել»: Մի ծխա­խոտ էլ վա­րոր­դի բե­րա­նին կար: Մենք էլ չէինք ծխում, ոչ էլ խո­սում էինք, բայց նեղ­վում էինք արևի հար­վա­ծից, երբ մե­ջընդ­մեջ դա­դա­րում էր սա­րե­րի մի­ջով հո­սող մի­ջան­ցիկ քա­մին, մի տե­սակ կծող շոգ էր իջ­նում ու անվս­տա­հութ­յուն առա­ջաց­նում մեր­ձա­կա լուռ ձո­րի, եր­կու լերկ, անթռ­չուն սա­րե­րի նկատ­մամբ. բո­լորս էլ գի­տեինք, թե ինչ բան է շուրջ­կա­լը: Հե­տո վա­րոր­դը զգույշ գո­ռաց, մենք եկանք, անաղ­մուկ բարձ­րա­ցանք թափ­քը: Նա դարձ­յալ ու­զում էր առա­ջա­մա­սում՝ մեր մեջ նս­տել, «տա­կանք» չա­սինք, բայց ասա­ցինք. «Ու­րեմն թո­ղել և գնում ես, վախ­կոտ: Այդ­պի­սի ու­սու­ցիչ կլի­նի՞»: Տղա­նե­րից մե­կը մյու­սին լուց­կի էր նե­տում. ու­սու­ցի­չը ծն­կա­չոք եր­կու­սի մեջ­տեղն էր, կպավ դեմ­քին: Առանց ծպ­տուն հա­նե­լու գնաց մե­քե­նա­յի հետ­նա­մա­սը՝ իր տե­ղը: Հե­տո եր­կար ճա­նա­պար­հի ըն­թաց­քում պաղ քա­մին, մղե­ղը դի­մա­հար խփում ու խփում էին նրան, ու ճա­կա­տին քր­տին­քի կա­թիլ­ներ շար­վե­ցին: Մեր բժիշկն առա­ջա­մա­սում նս­տած­նե­րիս ասաց. «Ներ­քին օր­գան­նե­րի հի­վան­դութ­յուն ու­նի, պա­ղը չի կա­րե­լի նրան»: Մենք բո­լորս աչք­ներս փակ պառ­կած էինք, չար­ձա­գան­քե­ցինք. լռութ­յունն այն­պես իջավ, թվաց՝ բո­լորս քնած ենք: Բժիշկն ինքն էլ ալար­կոտ էր, ան­գոր­ծուն­յա, քնա­ծի պես: Մի քա­նի օր առաջ թշ­նա­մու դիր­քե­րում տե­սել էր Մհե­րի ընկ­նե­լը, ոչն­չով չէր կա­րո­ղա­ցել օգ­նել, դրա հա­մար էլ ոչ մի տագ­նապ չկար ձայ­նի մեջ, երբ ասաց. «Նրան պա­ղը չի կա­րե­լի, ցա­վի նո­պա­ներ կսկըս­վեն»: Հե­տո այդ­պես, հա­մար­յա քնած, ծեծ­ված կո­ղե­րի վրա շու­ռու­մուռ գա­լով՝ գնա­ցինք ու գնա­ցինք, հա­սանք մեր տա­րած­քի լեռ­նոտ, ամե­նա­ցուրտ գո­տին. մե­քե­նան կանգ­նեց աղբ­յու­րի մոտ: Անմ­թերք մա­ռա­նա­պետ-խո­հա­րա­րը դարձ­յալ հայ­տա­րա­րեց. «Սու­խա­րի, շար­վեք, եր­կու­սին՝ մի սու­խա­րի»: Ար­դեն վեր­ջին բո­լոր օրե­րին այդ նույն հայ­տա­րա­րութ­յունն էր անում, դրա հա­մար էլ նրան մի կծու հայ­հո­յան­քով անուն էինք դրել, ին­քը լսում ու չլ­սե­լու էր տա­լիս: Պաք­սի­մա­տից զզ­ված՝ հաց էինք ու­զում: Պաք­սի­մա­տը անա­խոր­ժակ, մի կերպ ծա­մում, ջուր ենք խմում: Մե­քե­նան հեռ­վում էր, նրան մե­քե­նա­յի վրա էինք թո­ղել, իջել, եկել էր մեր մեջ: Ու­սա­պար­կից մի կտոր հաց էր հա­նել, ասաց. «Եր­կու օր ոտ­քով եկա, էս­քան մնաց …»: Սու­րե­նը՝ Մհե­րի դպ­րո­ցա­կան ըն­կե­րը, նրան թի­կուն­քից հրեց, ասաց. «Հացդ առ, ես քո …»: Սա­րի­կը նրան չհայ­հո­յեց, ոչ էլ նրա մո­րը, ան­մի­ջա­պես և միան­գա­մից նրա պար­զած հա­ցին հայ­հո­յեց: Մար­տի մտ­նե­լուց առաջ Մհե­րը նրան ասել էր. «Հաց չու­տե՞նք, առանց հաց ու­տե­լու մար­դու կռ­վելն էլ չի գա­լիս»: Հե­տո Սու­րոն, երբ հա­ցի անուն էր լսում, ան­մի­ջա­պես հայ­հո­յում էր հա­ցին: Երբ ասում էի՝ հաց հայ­հո­յե­լը մեղք է, իմ մեղք ասա­ծին էլ էր հայ­հո­յում: Ասում էր. «Ձե­զա­նից ոչ մե­կի գործն էլ չէ, ինչ­քան սիրտս ու­զի՝ պի­տի հայ­հո­յեմ: Պր­ծանք, գնա­ցինք, վերջ»: Ճա­նա­պար­հին վերց­վա­ծը գնա­ցել, մե­քե­նա­յի հա­կա­ռակ կողմն էր կանգ­նել, մենք նրան չէինք տես­նում, բայց գի­տեինք, որ այն­տեղ է: Տղա­նե­րից չգի­տեմ՝ ով էր, ասաց. «Գնամ տես­նեմ, հան­կարծ դո­ղի վրա մի­զած եղավ՝ սատ­կաց­նե­լու եմ,– ասաց,– հրա­մա­նա­տար, չար­գե­լես, ես դրան սատ­կաց­նե­լու եմ»: Ար­դեն մթ­նում էր, մենք բարձ­րա­նում էինք մե­քե­նան, նա, հա­կա­ռակ կող­մից թիկն տված դո­ղին, հաց էր ծա­մում: Սու­րե­նը թափ­քից նրան ասաց. «Քեզ չա­սի՞նք՝ մեր տա­րած­քում հենց առա­ջին կան­գա­ռից ոտ­քով ես գնա­լու»: Տե­սանք՝ մր­սում է, ճա­կա­տին առատ քր­տինք կա: Ասաց. «Քույրս Կիս­լո­վոդս­կում մա­հա­ցել է …»: Հե­տո ու­սա­պար­կը ու­սեց, ու­զում էր հե­ռա­նալ: Ջո­կա­տի տղա­նե­րից ամե­նա­բո­յո­վը չթո­ղեց, բռ­նեց նրա վեր­նա­շա­պի­կի օձի­քից, վերև քա­շեց: Ինքն էլ ձեռ­քե­րով թափ­քից կառ­չեց, օգ­նում էր Սա­հա­կին, որ իրեն բարձ­րաց­նի: Բարձ­րա­հա­սա­կը օձի­քից հար­մար չէր բռ­նել, չէր էլ բռ­նում, խեղդր­տե­լով ու նրա վեր­նա­շա­պի­կի օձի­քի կո­ճակ­նե­րը կտր­տե­լով է վերև քա­շում: Ասաց. «Վեր ըն­կիր տեղդ»: Հե­տո մու­թը ըն­կել է, ու մենք չենք խո­սում, Մհե­րի դա­գա­ղի շուր­ջը պառ­կել ու կծկ­վել ենք, երևի մեր կե­սից ավե­լին ան­քուն գի­շեր­նե­րից հե­տո թմ­բի­րի մեջ է՝ այ­տուց­ված կող ու կոն­քի վրա: Մե­քե­նա­յի հետ­նա­մա­սից տն­քոց, թե հեծկլ­տոց լս­վեց: Մենք ու­սուց­չին չենք տես­նում, նրա նս­տած տե­ղը սև նշ­մա­րե­լի զանգ­ված է: Մե­զա­նից Արոն մթան մեջ խո­սեց. «Բժիշկ,– ասաց,– էն­տեղ կին ասա­ծը մտ­քովս չէր անց­նում, հի­մա ոնց որ թե լրիվ տղա­մարդ եմ, շալ­վարս ուր որ է կճղ­վի, էդ ին­չի՞ց է»: Ասաց. «Գլու­խը ին­չի՞ հա­մար է, դու մտա­ծիր»: Հե­տո նո­րից պարզ լսե­ցինք ու­սուց­չի լա­ցի ձայ­նը, մենք նրան դարձ­յալ չենք տես­նում, նրա նս­տած տե­ղը սև, ծալծլ­վող, նշ­մա­րե­լի զանգ­ված է: Մութ տե­ղը խո­սողն ասաց. «Բժիշկ, պա­ղը ին­չի՞ չի կա­րե­լի ու­սուց­չին»: «Բո­լո­րիդ ար­դեն ասել եմ, համ էլ խո­սե­լու ցան­կութ­յուն չու­նեմ»: Մե­զա­նից մե­կը գնաց, ու­սուց­չի ձեռ­քից բռ­նած՝ բե­րեց մեր մեջ, մութ է, ու չի­մա­ցանք՝ ով էր: Բայց երբ բա­ցում էինք աչք­ներս, ու­սուց­չի նս­տած նույն տե­ղում դարձ­յալ զանգ­վա­ծաձև մե­կը կար, ու չգի­տեինք՝ մե­զա­նից մե­կը հաս­տատ գնաց, նրա ձեռ­քից բռ­նած բե­րե՞ց մեր մեջ, թե՞ մե­քե­նա­յի հետ­նա­մա­սում նս­տած մութ զանգ­վա­ծը նա էր …»:

Ուր­բաթ, 5 հու­նի­սի

«Լու­սա­նում է: Հա­սել ենք մայ­րա­քա­ղաք: Մե­քե­նան կանգ­նեց: Կարճ դա­դար: Իջանք՝ կող ու կոնք հանգս­տաց­նե­լու: Եվ աս­ֆալտն է դմբդմ­բում, և եր­կա­թը եր­կա­թին է զարկ­վում, մի տեղ տրամ­վա­յը շարժ­վեց:

Հոտն ան­ցել է իմ մի­ջով: Մար­մինս, ոտ­քիս մատ­նե­րից մինչև մա­զե­րիս ծայ­րը, հի­շում է նրան: Ձախ ձեռ­քով հեն­վել տնե­րից մե­կին, փս­խում էի մայ­թե­րին, շեն­քե­րի պա­տե­րին, փո­ղոց­նե­րին: Մար­դիկ հա­վաք­վե­ցին, երեք-չորս հո­գի են: Հե­ծա­նի­վով մի ան­ցորդ, նրա շունն էլ մո­տե­ցան:

Այ­սօր դար­ձա երե­սու­նի­նը տա­րե­կան: Հա­զար ողոր­մի իմ ծնող հո­րը …»: