Արձակագիր Լևոն Խեչոյանի մշակած հեքիաթների այս ամբողջությունը նոր խոսք է, նոր մոտեցում։ Բարձր Հայքի բարձունքներից իջած լուսավոր ու անարատ պատումներ են, որ խաղաղեցնում են մարդու հոգին։
Աստվածաշնչյան ճշմարիտ վկայություններ են, որ իմաստություն են տալիս նաև պարզամտին։

Շապիկին առկա է նաև QR կոդ, որով կարող եք լսել հեքիաթներ աուդիո տարբերակով։

Հայաստանի անկախացումից հետո գրական դաշտում գրեթե միանգամից առանձնացավ Լևոն Խեչոյանի անունը՝ իբրև նորագույն ժամանակների մեր գրականության դիմագիծը որոշարկող անուն: Ի՞նչն էր առանձնացնում Լևոն Խեչոյանին մյուս հեղինակներից, ինչո՞վ էր հատկանշվում նրա գրականությունը, որ այդպես արագ ընդունվում ու սիրվում էր բոլորի կողմից: Լևոն Խեչոյանի գրականությունը զուգահեռ ընթերցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։