Աստված իմ: Լեզուներ չիմանալու պատճառով պապանձվել եմ, կրկին լռելու հնարավորություն տվեցիր: Դարձյալ պարսատիկից արձակված քար եմ, թռչում եմ ամբողջ Եվրոպայի տարածքով, ինչպես տարիներ առաջ` լալկված թռչում էի պատերազմի միջով` չգիտենալով այդ լեզուն: Լիսաբոնի Սանտ-Ապոլոնիա կայարանից գնացքը շառաչով սլանում է Իսպանիա: Շոգ է, տապ: Լեռնոտ դաշտերում սուրճի, թե ձիթենու ծառեր են: Սլացքին ետընթաց, փայլատակող ճերմակի բռնկումներով, … Continue reading Եվրոպայի երկաթե ճանապարհներին